ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1427-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին` բացառությամբ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացվում են միայն այն դեպքում, երբ համապատասխանության գնահատման փաստաթղթերով ներմուծման ենթակա ապրանքներն արտահանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2022 թվական: