Գլխավոր տեղեկություն
Номер
N 1417-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.09.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2022
Дата вступления в силу
17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2022 թվականի N 1417-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

1) «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրում (այսուհետ` պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. պայմանագրի ընդհանուր գնի շրջանակներում պայմանագրով նախատեսված 6 տեսակի շիրմաքարերի ընդհանուր քանակների փոփոխություն, շիրմաքարերի լրակազմերում ընդգրկված բաղադրիչների փոխարինում այլ բաղադրիչներով, ինչպես նաև լրակազմերը նոր բաղադրիչներով լրացում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումները,

բ. պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետները երկարաձգել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը` «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չկիրառելով պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2) ուսումնասիրել և կայացնել համապատասխան որոշում զոհված զինծառայողների հարազատների կողմից կամ նրանց պահանջով կառուցված կամ ձևափոխված ու պայմանագրի պայմաններից որոշակիորեն տարբերվող շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների ընդունման հնարավորության վերաբերյալ.

3) զոհված զինծառայողների հարազատների կողմից շիրմաքարերի լրակազմերի որոշ բաղադրիչներից հրաժարվելու դեպքում, երկկողմ համաձայնության պարագայում, ձեռնարկել միջոցներ այդ մասով կանխավճարի վերադարձման ու պայմանագրի գնի նվազեցման ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ