Գլխավոր տեղեկություն
Номер
N 629-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.09.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.09.2022
Дата вступления в силу
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 629-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 298-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՀՎՀՀ` 01573524) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 5-ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 298-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ՎԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00221581) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ-22/95 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջերմոցների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 78,980,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայկական Ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00807555) 2022 թվականի հուլիսի 25-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ՄԱ-ԾՁԲ-22/104 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցում` 133,334 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ