Գլխավոր տեղեկություն
Номер
N 642-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2022-09.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.09.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.09.2022
Дата вступления в силу
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 642-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 161,883,870 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՆիկԴավ Գրուպ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01829142) 2022 թվականի օգոստոսի 1-ին կնքված N ՀՀ/Մ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 161,883,870 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 642-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել 50 տեղով մանկապարտեզ

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

161,883,870 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարան

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 50 տեղով մանկապարտեզի կառուցում՝ 161,883,870 դրամ, ժամկետը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է 161,883,870 դրամի չափով մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, մասնավորապես, կատարել հողային աշխատանքներ, պատերի, հիմնակմախքի, ծածկերի, միջնորմների կառուցման, դռների և պատուհանների տեղադրման, ներքին ջրամատակարարման և կույուղու անցկացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերի, արտաքին ինժեներական ցանցերի անցկացման, ներքին հարդարման աշխատանքներ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Վարդենիսի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2023, N 875-Ա 09.12.2023, N 642-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան