Գլխավոր տեղեկություն
Номер
N 322-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.10.2022-21.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.04.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.04.2021
Дата вступления в силу
24.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 322-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,029,174,433 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետի զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.10.22 N 722-Ա)

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25- րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 322-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

(վերնագիրը խմբ. 13.10.22 N 722-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) առաքելության հիմքերում է կրթության մակարդակի և կրթական միջավայրի բարելավումը և տրանսֆորմացիան։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է այն դեպքում, երբ կրթությունը կազմակերպող հաստատությունը ունի լավագույն հասանելի միջոցներն ու շենքային պայմանները։ Անզեն աչքով պարզ է, որ Լոռու մարզի, Դեբետ բնակավայրի միակ դպրոցի շենքային պայմանները չեն համապատասխանում ժամանակակից դպրոցի պահանջներին։ Ելնելով անհրաժեշտությունից հիմնադրամը որոշում է կայացրել ապամոնտաժել դպրոցի հին շենքը և կառուցել նորը։ Այս ծրագրով նախատեսվում է նաև վերանորոգել Դեբետի համայնքապետարանի շենքի տանիքը, ինչպես նաև Արցախի փախստական ընտանիքի համար Դեբետում վերակառուցվող տան տանիքի հիմնանորոգումը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը վերջին երկու տարում Դեբետում հիմնել է փորձարարական ջերմոց Դեբետի բնակիչների համար և այս ծրագրով նախատեսվում է կառուցել ցանկապատ և դարպաս։ Այս ծրագրի կարևոր մաս է կազմում Դեբետի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը։ Ծրագրի կարևոր բաղադրիչ ենք համարում մեկ հատ էքսկավատոր-ամբարձչի ձեռքբերումը հիմնադրամի կողմից։ Ծրագիրը բաղկացած է լինելու 3 փուլից։ Դեբետ բնակավայրում կազմակերպվելու է էքսկավատորի շահագործման դասընթացներ։ Դասընթացները տևողությունը 2 ամիս է։ Այնուհետ կազմվելու է հանձնաժողով և հանձնաժողովը մասնակիցներից ընտրելու է լավագույն 4-ին։ 2-րդ փուլում կազմվելու է տնտեսական գործունեության և համագործակցության պլան։ Կազմվելու է աշխատանքների իրականացման գրաֆիկ, որի համաձայն աշխատանքները բաշխվելու են ընտրված օպերատորների միջև։ 3-րդ փուլով վերը նշված շինարարական տեխնիկայի շահագործմամբ ընտրված օպերատորները ծավալելու են տնտեսական գործունեություն։ Վարձավճարը մոտ է լինելու շուկայական գներին, որտեղ մեծ մասը՝ մոտավոր 60-70% աշխատավարձ, իսկ 30-40% էքսկավատորի սպասարկման գումար (դիզ. վառելիք, շարժիչի յուղ և առհասարակ սպասարկում)։ Դասընթացները կկազմակերպվեն էքսկավատոր- ամբարձիչը Հայաստան հասնելուն պես։ Համագործակցության պայմանագրերը կնքվելու են 1 տարի ժամկետով, հետագայում երկարաձգման հնարավորությամբ։ Ծրագրի ուժեղ կողմ է համարվում ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող բազմաթիվ շինարարական աշխատանքների ծավալը, որտեղ և մեր մասնակիցները կծավալեն գործունեություն։ Ծրագրի տևողությունը չի սահմանափակվելու «Դեբետի զարգացում» ծրագրի ավարտով։ Յուրաքանչյուր տարի կկազմվի նոր աշխատանքային գրաֆիկ և ծրագիրը կկրի շարունակական բնույթ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնքի Դեբետ բնակավայր Բնակավայրի զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,029,174,433 (մեկ միլիարդ քսանինը միլիոն մեկ հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր երեսուներեք) դրամ։

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետ բնակավայրը։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ենթակառուցվածքների ծրագիր ընդամենը 1,029,174,433 դրամ։

 

1.1) Դեբետ բնակավայրում գոյություն ունեցող միակ դպրոցի նոր շենքի նախագծում «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ 35,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.2) Դեբետ բնակավայրի «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքի երկրաբանական հետազոտության իրականացում 4,500,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.3) Դեբետ բնակավայրի «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում 605,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.4) Դեբետ բնակավայրի 1-ին փողոց, 31 հողամաս հասցեում գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի այգու (ջերմոցի) շուրջ ցանկապատների և դարպասի տեղադրման աշխատանքներ ընդամենը 3,675,433 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.5) Դեբետ բնակավայրի տարածքում վերակառուցվող տներից մեկի տանիքի հիմնանորոգում «Ավետիսյան Քոնսթրաքշեն» ՍՊԸ-ի կողմից 7,000,000 դրամ, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.6) Դեբետի համայնքապետարանի շենքի տանիքի վերանորոգում «Ավետսյան Քոնսթարքշեն» ՍՊԸ-ի միջոցով 3,000,000 դրամ, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.7) Դեբետի համայնքապետարանի շենքի տանիքի վերանորոգում «Բիոտեխ» ՍՊԸ-ի միջոցով 18,999,000 դրամ, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.8) Դեբետ բնակավայրի ամբողջ տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարական աշխատանքների իրականացում 300,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

1.9) Էքսկավատոր-ամբարձչի ձեռքբերում 52,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

 

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ձեռք բերել 152,000,000 դրամին համարժեք էքսկավատոր-ամբարձչի շերեփ և հիդրոմուրճ, շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

2. Նախատեսվում է ներմուծել 150,000,000 դրամին համարժեք էքսկավատոր-ամբարձիչ, շինանյութ, արտաքին լուսավորության համար անհրաժեշտ սյուներ, LED լույսեր, մալուխ, ամրան և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

3. Նախատեսվում է կնքել 727,174,433 դրամին համարժեք նախագծման աշխատանքների կատարման, շինարարության վերահսկողության, հեղինակային հսկողության, կապալի, խորհրդատվության տրամադրման պայմանագրեր՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի և Դեբետի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 13.10.22 N 722-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ