Գլխավոր տեղեկություն
Номер
N 1595-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.10.2022
Дата вступления в силу
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման (այսուհետ` որոշում) և որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերով.

2) կանոնադրության 6-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «պետական սահմանի անցման կետերում՝ ազգային անվտանգության մարմինների, Հայաստանի Հանրապետության՝ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող տարածքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

3) կանոնադրության 6-րդ կետի «ե» ենթակետում «սահմանային ծառայությունների» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների» բառերով.

4) կանոնադրության 15.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կարող են կատարել ավելի կարճ ժամկետում։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1466-Ն որոշման 2-րդ կետում «նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ից» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1498-Ն որոշման 2-րդ կետում «նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ից» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան