Գլխավոր տեղեկություն
Номер
N 617-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
31.08.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
31.08.2022
Дата вступления в силу
01.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 617-Ա

 

«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 35,256,340 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02652056) «Վասարտ-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02845953) 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 35,256,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

31.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 617-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի ամբողջական վերակառուցում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Երկիր և մշակույթ համազգային կազմակերպություն» (10, քաղաք Հերոն, 75010, Փարիզ) Organisation Terre et Culture (10, Citռ Hռron, 75010 Paris):

4.

Ծրագիրը կատարողը

«Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղ (ՀՀ քաղաք Երևան, Զավարյան փողոց, 86 տուն, ՀՎՀՀ՝ 02652056):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք՝ հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

35.256.340 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի ամբողջական վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝

35.256.340 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Հոգևոր դաստիարակության կենտրոնի ամբողջական վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 35.256.340 դրամ, որից՝

Աշխատանքների արժեքը կազմում է 14,875,645 դրամ,

Շինանյութերի արժեքը կազմում է 20,380,695 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացվելու է ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը

բարեգործական որակելու և գրանցելու կարգով սահմանված՝ լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

31.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ