Գլխավոր տեղեկություն
Номер
N 1568-Լ
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (08.10.2022-14.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 07.10.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.10.2022
Дата вступления в силу
08.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1568-Լ

 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և 153-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

07.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման

 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը 2011 թվականին և անդամակցությունից ի վեր իրականացրել է չորս ազգային գործողությունների ծրագրեր:

Գործողությունների ծրագրերը միտված էին բարելավելու կառավարության կողմից ստանձնած բարեփոխումների օրակարգը` դարձնելով դրանք ավելի թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար։

ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. գործողությունների չորրորդ ծրագիրը գնահատվել է որպես առավել բարեփոխիչ ԲԿԳ Անկախ հաշվետվական մեխանիզմի (ԱՄՀ) զեկույցում։ Չորրորդ ծրագիրը աչքի էր ընկնում հանձնառությունների լավ կատարմամբ՝ չնայած համավարակի և պատերազմի մարտահրավերներին։ Չորրորդ ծրագիրը բավականին հավակնոտ էր, քանի որ ներառում էր օրենսդրական փոփոխություններ, և 11 հանձնառություններից առնվազն 6-ը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջարկներն էր: Ներդրվեցին մի շարք գործընթացներ, ինչպիսին է իրական շահառուների և հանրագրերի ինստիտուտը, նվազեցվեցին կոռուպցիոն ռիսկերը կրթության և առողջապահության ոլորտներում, բարելավվեց հանրային միջոցների թափանցիկությունը՝ պետական բյուջեի դրամաշնորհների մրցութային կարգի սահմանմամբ, հստակեցվեց և ընդլայնվեց հանրային պաշտոնյաների հայտարարագրերի շրջանակը, բարելավվեցին համայնքների կայքերի տեղեկատվության տրամադրման միասնականությունը և ծառայությունների մատուցման հնարավորությունը, ներդրվեց պետական ծառայությունների հետադարձ կապի ապահովման մեխանիզմը և այլն։ ԲԿԳ հանձնառությունները դարձան հասցեական և ժամանակին՝ հատկապես համավարակի և պատերազմի ժամանակ։ Հանձնառությունների իրականացման և ընթացքի վերաբերյալ իրազեկումը պայմանավորված էր համավարակով և պատերազմից հետո առաջացած խնդիրներով: Այնուամենայնիվ, կառավարությունը ՔՀԿ կազմակերպությունների հետ միասին կազմակերպեց և՛ առցանց, և՛ համայնքային հանդիպումներ՝ պահպանելով համավարակի կանոնները:

 

ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

 

Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամակցումից ի վեր բարելավել է իր գործողությունների ծրագրի մշակման, իրականացման, հանձնառությունների ստանձնման, ավելի հասցեական և հավակնոտ հանձնառությունների ստանձնման գործընթացները: ՀՀ կառավարությունն իրականացրել է 4 ազգային գործողությունների ծրագրեր, որոնք արտահայտվել են հետևյալ կերպ՝

● 2015 թվականին ստացել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Չեմպիոնի կոչում՝ Տեղային մակարդակում «Խելացի համայնք» մասնակցայնության գործիքով

● ԲԿԳ գործընթացի միջոցով Հայաստանն ապահովեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) պահանջները և դարձավ նախաձեռնության անդամ

● ԲԿԳ շրջանակներում ստեղծվեց E-draft իրավական ակտերի պորտալը: Սա որոշումների կայացման համար ուղիղ մասնակցության գործիք է բոլոր քաղաքացիների համար՝ առանց տարիքային, մասնագիտական և այլ խտրականությունների

● ԲԿԳ շրջանակներում կիրառվեց Crowdsourcing գործիքը: ԲԿԳ գլոբալ գործընթացում այս գործիքը դարձավ լավ օրինակ մյուս մասնակից կառավարությունների և տեղային իշխանությունների համար: Բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը և ներդրումն ունենալ ԲԿԳ գործողությունների մշակման փուլում՝ համաձայն ԲԿԳ կողմից սահմանված պահանջների

● Բարելավվեցին տեղային մակարդակում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ: Ներդրվեցին ավագանու նիստերի հեռարձակում` հետադարձ կապի հնարավորությամբ և համայնքային ծառայությունների հասանելիություն և այլն

● Պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվող պաշտոնյաների հաշվետվությունների հրապարակում

● Ստեղծվեց Ինտերակտիվ բյուջե Բաց տվյալների ձևաչափով

● Հայաստանը դարձավ Իրական սեփականատերեր առաջնորդների թիմի անդամ: Ներդրվեց Իրական շահառուների բացահայտման ինստիտուտ՝ Պետական ռեգիստրի շրջանակներում: 2023 թվականից Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները ներկայացնելու են իրենց կազմակերպության իրական շահառուներին: ՀՀ կառավարությունը ստորագրեց համագործակցության հուշագիր «Բաց շահառու» կազմակերպության հետ: Հայաստանն առաջին երկրներից էր, որ կիրառեց «Բաց շահառու» կազմակերպության կողմից մշակված չափորոշիչները

● Հայաստան այցելեց ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանը և ունեցավ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և ՔՀԿ ներկայացուցիչների հետ: Անդրադարձ եղավ Հանրային հեռուստատեսության կողմից այցի վերաբերյալ

● Հայաստանում ներդրվեց Հանրագրերի համակարգի ինստիտուտը

● Ներդրվեց քաղաքացիների հետադարձ կապի ապահովում պետական ծառայությունների վերաբերյալ՝ https://gnahatir.am/am/

● ՀՀ կառավարությունը ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացրեց՝

● 24 և ավելի դեմ առ դեմ և Town hall հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպումները կայացել են քաղաքացիական հասարակության (ՔՀ) գործընկերների աջակցությամբ

● 10 և ավելի թեմատիկ հանրային քննարկումներ և հանդիպումներ ՔՀ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

● Հանձնառությունների վերաբերյալ իրազեկում հանրային հեռուստատեսությամբ՝ 1, 2, 3, 4, 5

● Թեմատիկ հեռուստահաղորդումների ստեղծում ՔՀԿ գործընկերների հետ համատեղ՝ «Բաց կառավարում» հաղորդաշարներ Իրական շահառուների գործընթացի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հետ

● 11 հանձնառություն՝ 6-ը քաղհասարակության առաջարկությամբ

● 5 օրենսդրական նախաձեռնություն և փոփոխություն

● ՀՀ կառավարության բարձր մակարդակի մասնակցությունը ԲԿԳ գագաթնաժողովին Կանադայում

● Համագործակցություն «Միջազգային բյուջեի նախաձեռնության» (International Budget Initiative) հետ. համագործակցության արդյունքում առաջին անգամ մշակվեց Հայաստանի «Բաց բյուջե» հետազոտությունը

● Կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում

● 2020 թվականին Գյումրի-Վանաձոր համայնքները միացան Տեղային-ԲԿԳ-ին, 2022 թվականին էլ՝ Երևան քաղաքը և Արմավիր համայնքը դարձան ԲԿԳ նոր անդամներ

● Մեկնարկեց սերտ համագործակցություն Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ տեղական ժողովրդավարության և բաց կառավարման գործընթացի սկզբունքների իրականացման հարցում

● ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությունը միացավ գործընկեր՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին՝ նպաստելու ՀՀ կողմից ստանձնած հանձնառությունների լավագույնս և ներառական իրականացմանը

● Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (USAID, UNDP, UN, ADB, GIZ, WB, EU, EC, UK Embassy)

● շակվեց ԲԿԳ-Հայաստան պաշտոնական կայքը՝ https://ogp.gov.am/hy/

● 2022 թվականի մայիսի 18-ին «Բաց շաբաթի ընթացքում» կայացավ «Բաց կառավարման կանայք» միջոցառումը:

 

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Չնայած մարտահրավերներին` ընդլայնվեց համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: ՀՀ կառավարությունը համաձայն ԲԿԳ կանոնների պետք է մշակեր հաջորդ գործողությունների ծրագիրը 2020 թվականին, սակայն համավարակը, պատերազմը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձան խոչընդոտ ծրագրի մշակման և հաստատման հարցում։

Կառավարությունը մեկնարկեց նոր ծրագրի մշակման փուլը 2021 թ. նոյեմբերին:

ԲԿԳ-Հայաստան 5-րդ գործողությունների ծրագրի մշակման համար ՀՀ կառավարությունը սահմանեց առաջնահերթ ուղղությունները, որոնք բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ» գործընթացում ՀՀ-ին ներկայացրած առաջարկների և հանձնարարականների, ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՔՀԿ գործընկերների առաջարկների տրամաբանությունից՝

1. Տնտեսություն.

● Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում

● Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում

● Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն

● Բարձր տեխնոլոգիաներ` թվայնացում

2. Պետական ծառայություններ.

● Կրթություն

● Առողջապահություն

● Աշխատանքի և սոցիալական պաշտպանություն

● Բնական ռեսուրսների կառավարում (շրջակա միջավայրի պահպանություն, ընդերք և ջրային ոլորտ)

● Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ

● Պետական գույքի արդյունավետ կառավարում

3. Իրավունք և արդարադատություն.

● Դատաիրավական բարեփոխումներ

● Ոստիկանության բարեփոխումներ

● Կոռուպցիայի դեմ պայքար՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ

● Պետական ծախսեր՝ պետական գնումներ, բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում

● Բաց պայմանագրերի գործընթաց/բարեփոխումներ

● Բաց տվյալների քաղաքականություն

4. Պետական կառավարման ինստիտուցիոնալ զարգացում.

● Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում

● Երիտասարդություն

● Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք

● Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում՝ ժողովրդավարության ամրապնդում, միգրացիա

● Մասնակցություն օրենսդրական դաշտում

Մեկնարկին զուգահեռ ՀՀ կառավարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպեց հանրային քննարկումներ և հանդիպումներ, որոնք ուղղված էին ավելի թիրախային առաջարկներ և գաղափարներ հավաքագրելուն:

2021 թ. դեկտեմբերի 3-ին ՄԱԶԾ գրասենյակի աջակցությամբ կայացավ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի հիմնական նպատակն էր ԲԿԳ-Հայաստան 2022-2024 թթ. ծրագրի համար նոր գաղափարների գեներացումը՝ միտված նոր գործողությունների մշակմանը` https://cutt.ly/8Klff31 :

Դեկտեմբերի 7-ին և 10-ին ԲԿԳ-Հայաստան քարտուղարությունը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ իրականացրեց մարզային իրազեկվածության լայն արշավ: Հանդիպումներն իրականացվեցին առցանց ձևաչափով՝ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերից համայնքային և քաղաքացիական ծառայողները, քաղհասարակության ներկայացուցիչները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները քննարկեցին ԲԿԳ ազգային ծրագրերի միջոցով իրականացված բարեփոխումները, և քաղաքացիները բարձրաձայնեցին խնդիրներ և ոլորտներ, որոնք բարեփոխումների կարիք ունեն։

Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան ԲԿԳ գործընթացի համար կառավարության առաջնահերթությունների մասին ծրագրի պատասխանատուներից, առցանց ձևավորեցին առաջարկներ և ներկայացրեցին ԲԿԳ քարտուղարությանը:

Առաջարկների դասակարգման գործընթացի քննարկմանը ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկեցին կառավարությանը ընտրել ԲԿԳ սկզբունքներին և կառավարության առաջնահերթություններին առավել համապատասխան, ինչպես նաև՝ այլ միջազգային գործընթացներում ՀՀ պարտավորությունների կատարմանը նպաստող առաջարկներ: Արդյունքում՝ ստացվեց 64 առաջարկ, որոնց մի մասը համապատասխանում էր սահմանված առաջնահերթություններին և ԲԿԳ սկզբունքներին, որոշները կամ չէին համապատասխանում ԲԿԳ սկզբունքներին կամ մասնակի էին համապատասխանում կամ ենթակա էին միավորման այլ առաջարկների հետ: Առաջարկներից հանրային քննարկման համար դիտարկվեցին ԲԿԳ սկզբունքներին և պահանջներին համապատասխան առաջարկները և գաղափարները, որոնք մասամբ համապատասխանում էին պահանջներին և կարիք ունեին լրացուցիչ քննարկման ոլորտի պատասխանատուների և առաջարկ ներկայացնողների հետ:

2022 թ. մարտին ԲԿԳ քարտուղարության և ՔՀ գործընկերների հետ համատեղ կազմակերպվեցին հանրային քննարկումներ, որոնց մասնակցում էին պետական կառավարման համակարգի, օրենքով ստեղծված մարմինների, ՔՀ կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝

մարտի 7-ին՝ քննարկվեց աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի ներդրում առաջարկը՝ https://cutt.ly/qKlbJAf

մարտի 9-ին ՝ քննարկվեցին գնումների, տեղական և պետական բյուջետային գործընթացների և կրթական համակարգում ոչ ֆինանսական ցուցանիշների առաջարկները՝ https://cutt.ly/eKlmpPy

մարտի 10-ին՝ քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության, բարեվարքության համակարգի կայացման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նվերների և ռազմավարական հաղորդակցությանն ուղղված առաջարկները՝ https://cutt.ly/2KlYpfg

մարտի 14-ին՝ քննարկվեցին տվյալների քաղաքականության, ազգային տարածական տվյալների, բաց տեղեկատվական բազաների, հանրային գույքի օտարման և վարձակալության բաց պայմանագրեր, էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի և պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ առաջարկները՝ https://cutt.ly/vKlYQQK:

Քննարկումների արդյունքում որոշվեց միասնական մոտեցում ցուցաբերել տվյալների և բազաների հանրային հասանելիության առաջարկներին՝ ընդունելով, որ դրանց մասին նպատակահարմար է խոսել ՀՀ-ում տվյալների միասնական քաղաքականության հայեցակարգի փաստաթղթի մշակումից հետո: Հայեցակարգով կկարգավորվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները, կսահմանվեն ՀՀ-ում գոյություն ունեցող տվյալները, տվյալների հանրային հասանելիության և պետական տուրքի սկզբունքները, չափորոշիչները և այլն:

Մայիսի 19-ին կայացավ ԲԿԳ-Հայաստան աշխատանքային ընդլայնված նիստ, որին բացի աշխատանքային խմբի հիմնական անդամներից մասնակցում էին ԲԿԳ Աջակից կենտրոնի պատվիրակությունը և միջազգային կազմակերպությունների գործընկերները: Հանդիպմանը ԲԿԳ-Հայաստան քարտուղարությունը ներկայացրեց նոր գործողությունների ծրագրի նախագծում ներառված հանձնառությունները և դրանց ընտրության տրամաբանությունը: Ծրագրում ներառվել են այնպիսի հանձնառություններ, որոնք կլինեն հայեցակարգային և կկարգավորեն այդ ոլորտներում առկա բացերը և թերությունները: Այդպիսի հանձնառություններից են հանրային հաղորդակցության ճարտարապետության, տվյալների քաղաքականության հայեցակարգը, աշխատանքային իրավունքի հարաբերությունները, դատական համակարգի և հանրային ռեսուրսների գործընթացների թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիան կանխարգելող գործողություններ:

ԲԿԳ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության

համարը և անվանումը

1. Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության ձևավորում

Հանձնառության կարճ նկարագիրը

Արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում տվյալները և տվյալների ու տեղեկատվական համակարգերի կառավարումը արդյունավետ հասարակության, տնտեսության և պետության կայացման համար առանցքային նշանակություն ունեն։

Հայաստանի Հանրապետության թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական օրակարգերն ըստ այդմ օրակարգային առաջնահերթություն են դիտարկել երկրում տվյալների կառավարման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորումը՝ շեշտադրելով նախևառաջ տվյալների շուրջ ընդհանուր քաղաքականությունը սահմանող օրենսդրական դաշտի ձևավորումը։

Նշված ռազմավարական օրակարգերի ներքո պետական քաղաքականության հիմքում դրվում է տվյալը որպես հանրային հարստություն դիտարկելու գաղափարախոսությունը։ Տվյալների կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական լիարժեք համակարգի կայացումը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն պետական համակարգի ու պետական ծառայությունների արդյունավետ մատուցման, այլև մասնավոր հատվածի արտադրողականության ու մրցունակության բարձրացման համար։

Տվյալների կառավարման ինստիտուցիոնալ ու օրենսդրական հիմքերի ձևավորումը հնարավորություն է ստեղծելու վարչական տեղեկատվական համակարգերի իրավահենք և քաղաքացիակենտրոն ձևավորման ու գործարկման, բաց տվյալների քաղաքականության տրամաբանությամբ տվյալների հասանելիության կառուցակարգերի ներդրման, քաղաքացու կողմից իր անձնական տվյալների շուրջ հարցումների և հետագծելիության համակարգերի ներդրման, վարչական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների կառավարման չափորոշիչների, տվյալների հետ կապված իրավունքների ու պատասխանատվության հարաբերությունների շրջանակը և այլն։

Ներկա դրությամբ Հայաստանի տվյալների և տեղեկատվական համակարգերի մասով քաղաքականության ու ինստիտուցիոնալ կարգավորումները հատվածական և մասնակի են, լիարժեք չեն բավարարում ժամանակի զարգացումներին և թվային ու վիրտուալ տնտեսության, հանրային ծառայությունների մատուցման ու կառավարման համակարգերի զարգացման կարիքները։

Հետևաբար՝ անհրաժեշտ է մշակել և ներդնել միասնական և համապարփակ իրավական կարգավորումներ, որով կնախանշվի տվյալների շուրջ հարաբերությունների ամբողջ դաշտը և կիրարկման մեխանիզմները։

Պատասխանատու

մարմինը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական

հասարակություն

Այլ մասնակիցներ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Արդարադատության նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Ազգային անվտանգության ծառայություն

«Թվային Հայաստան» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ, որոնք կմիանան հանձնառությանը

Կենտրոնական բանկ Ազգային ժողով

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Մասնավոր հատված

Ժամանակահատվածը

2022-2024 թթ. հունիս

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության մշակումն ուղղված է Հայաստանում տվյալների ձևավորման ու օգտագործման շուրջ հարաբերությունների կարգավորմանը, ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորմանը բաց տվյալների դոկտրինի որդեգրմամբ: ՀՀ օրենսդրությունը հնարավորություն կտա հստակեցնել տվյալների շուկայի մասնակիցների իրավունքներն ու պատասխանատվությունը, կարգավորող մարմինները և այլ ինստիտուցիոնալ կառուցակարգեր՝ լավագույն հասանելի լուծումներով, անվտանգ և քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման, հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանման, թվային տնտեսության ու թվային հասարակության զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի

ձևավորման նպատակով։

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Ներկա դրությամբ տվյալների քաղաքականության սկզբունքներն ու մոտեցումները, տվյալների ստեղծման, մշակման, պահպանման, փոխանակման, օգտագործման ու տարածման հետ կապված իրավունքների ու պատասխանատվության համակարգը, անվտանգության հարցերը կարգավորված են հատվածական։ Ներկայում թվային տնտեսության աճող ծավալների, հանրային կառավարման ու հանրային ծառայությունների արդիականացման ու թվայնացման գործընթացների համատեքստում առկա է անխուսափելի անհրաժեշտություն լիարժեք կարգավորումների ապահովման համար: Տվյալների քաղաքականությունը սահմանող իրավակարգավորումների հատվածականությունը խոչընդոտում է առավել արդյունավետ բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ապահովմանն ուղղված պետության հռչակած հանձնառությունների իրականացմանը:

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Առկա է անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև տեղեկատվության ազատությանը վերաբերող օրենսդրությունը, ինչը սակայն չի ապահովում տվյալների քաղաքականության լիարժեք և արդիական իրավական հիմքերը։ Տեղեկատվական համակարգերի կառավարման

խորհրդի ներքո ձևավորված է աշխատանքային թիմը տվյալների քաղաքականության ներդրմանն ուղղված օրենսդրության մշակման համար:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

Խնդրի լուծման ուղղությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, շահագրգիռ կառույցների հետ համագործակցությամբ, ստանձնել է «Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության ձևավորում» միջոցառումը, ինչը նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ հռչակված նպատակներ են:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Տվյալների քաղաքականության օրենսդրության մշակումը և ընդունումը թույլ կտան լիարժեք կարգավորել թվային տնտեսության, թվային հասարակության և թվային պետության ու ծառայությունների համար հարաբերությունների դաշտը, ինչի արդյունքում կբարելավվեն տվյալների որակը, հասանելիությունը և դրանց անվտանգ կառավարումը, նշանակալիորեն կբարձրանա հանրությանը ծառայությունների մատուցման որակը, պետական տվյալների և տեղեկատվական համակարգերի նկատմամբ հանրության վստահությունը, թվային ծառայությունների օգտագործելիությունը: Որպես վերջնարդյունք ակնկալվում է ստեղծել քաղաքացիակենտրոն և տվյալահենք քաղաքականության մշակման, տնտեսության և թվային հասարակության զարգացման համար կրիտիկական և լիարժեք իրավական հիմքեր։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրությունը կներառի կարգավորումներ՝ տվյալների, դրանց ստացման, մշակման, պահպանման, փոխանցման և այլ գործողություններն իրականացնողների իրավունքների և պատասխանատվության վերաբերյալ, կձևավորվի նաև տվյալների հասանելիության ու թափանցիկության հետ կապված կանոնների համակարգը՝ հիմքում ունենալով բաց տվյալների դոկտրինը, կապահովվեն իրավական հիմքեր ու ստանդարտներ տվյալների կատալոգների և մեթատվյալների հանրային հասանելիության ապահովման վերաբերյալ:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանվելու և հստակեցվելու են տվյալների դասակարգման, օգտագործելիության, որակի գնահատման, նույնականացման, տվյալների պաշտպանության և ճշգրիտ տարածման չափանիշները, ռիսկերի կառավարման սկզբունքները, պատասխանատվությունը և հաշվետվողականությունը, այլ իրավահարաբերություններ:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Բաց տվյալների քաղաքականության հիման վրա տվյալների օրենսդրության մշակումը և փաստացի ներդրումը նաև կնպաստի քաղաքացի-պետություն հաղորդակցության ու մասնակցային կառավարման համակարգերի զարգացմանը առավել խելացի և փոխադարձ վստահելի լուծումների ու հարթակների կիրարկման միջոցով: Միաժամանակ, տվյալների օրենսդրությամբ նաև

կապահովվի բավարար իրավական ենթակառուցվածք, ինչը հնարավորություն կտա ներդնել հանրային ծառայությունների որակի մոնիթորինգի, հսկողության և կառավարման համակարգեր,

խրախուսել հանրային ծառայությունների՝ քաղաքացիակենտրոն և քաղաքացու փորձառության հիման վրա նախագծման ու մատուցման պրակտիկաները։

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող

ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1. Միջազգային փորձի ուսումնասիրություն միջազգային փորձագետների և պետական հատվածի շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի համար լավագույն կիրառելի փորձի ընտրություն, միջազգային հենանշավորման հիման վրա օրենսդրական բացերի բացահայտում և անհրաժեշտ կարգավորումների նույնականացում

2022 թ. 2-րդ կիսամյակ

Պատասխանատու՝ Բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Թվային Հայաստան» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ, որոնք կմիանան հանձնառությանը

Կենտրոնական բանկ

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Միջազգային և տեղական մասնագիտական ընկերություններ, մասնավոր

փորձագետներ

Գործողություն 2. Միջազգային փորձի և տեղական համատեքստի հիման վրա օրենսդրական փաթեթի նախագծի մշակում

Օրենսդրական ենթակառուցվածքի ձևավորում

2023 թ. 1-ին կիսամյակ

Պատասխանատու՝ Բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Արտաքին գործերի նախարարություն

Արդարադատության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«Թվային Հայաստան» ՀԿ Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ, որոնք կմիանան հանձնառությանը

Կենտրոնական բանկ

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Միջազգային և տեղական մասնագիտական ընկերություններ, մասնավոր

փորձագետներ

Գործողություն 3. Օրենսդրական փաթեթի նախագծի շուրջ միջազգային և տեղական փորձագիտական քննարկումներ

Փաթեթի նախնական տարբերակի մշակման փուլում հասանելի փորձագիտական գիտելիքի հնարավորինս կիրառում և կարծիքի հավաքագրում

2023 թ. 1-ին կիսամյակ

Պատասխանատու՝ Բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Արտաքին գործերի նախարարություն

Արդարադա- տության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«Թվային Հայաստան» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ, որոնք կմիանան հանձնառությանը

Կենտրոնական բանկ

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Միջազգային և տեղական մասնագիտական ընկերություններ, մասնավոր փորձագետներ

Գործողություն 4.

Օրենսդրական լուծումների շուրջ

2023 թ. 1-ին կիսամյակ

Պատասխանատու՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Օրենսդրական փաթեթի նախագծի շուրջ հանրային քննարկումներ ընդունված պաշտոնական խողովակներով և առավել ինտերակտիվ ու մասնակցային ձևաչափերով

հանրային իրազեկում, ընկալումների և կարծիքի և հանրային կոնսենսուսի ձևավորում

 

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Արդարադա- տության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

 

Կենտրոնական բանկ

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Գործողություն 5.

Վերջնական փաստաթղթի շրջանառություն պետական կառավարման համակարգի մարմինների միջև: Համապատասխան իրավական ակտի ընդունում

Հիմնական հայեցա- կարգային փաստաթուղթը կուղեկցվի հայեցակարգի կիրառման և օգտագործման ձեռնարկներով:

2024 թ. 1-ին կիսամյակ

Պատասխանատու՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Ազգային անվտանգության ծառայություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ

 

Հանձնառության կապը ռազմավարական փաստաթղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի

«6. Ինստիտուցիոնալ զարգացում» բաժին

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն

ՀՀ թվայնացման 2021-2025 թթ.

ռազմավարություն

   

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

2. Պետության ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության ձևավորում

Հանձնառության կարճ նկարագիրը

Մշակել պետության ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգային հիմքերը, արդիականացնել ինստիտուցիոնալ կառավարման ֆունկցիոնալ համակարգը և ներդնել նորարարական մոդելներ պետության կողմից վարվող քաղաքականությունների, հանրության հետ հաղորդակցության, հանրային իրազեկման, տեղեկատվության հասցեագրման գործընթացներին՝ ռազմավարական հաղորդակցության պլանավորման և իրականացման միջոցով։

Ակնկալվող արդյունքներ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 կհաստատվեն պետության գործունեության և հանրային քաղաքականությունների վերաբերյալ պրոակտիվ և հստակ պլանավորված իրազեկման կառուցակարգերը

Ներմուծեք նկարագրությունը_19954 կհաստատվեն տարբեր արտակարգ իրավիճակներում ռազմավարական հաղորդակցության կառավարման ու գործընթացների համակարգման կարգերի /պրոտոկոլների/ ձևավորում

Ներմուծեք նկարագրությունը_19954 կհաստատվեն ու կներդրվեն մանիպուլյատիվ ինֆորմացիայի, ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածմանը պետական պատշաճ արձագանքման մեխանիզմներ

Ներմուծեք նկարագրությունը_19954 կարդիականացվի ՀՀ կառավարության ռազմավարական հաղորդակցության ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ համակարգը:

Պատասխանատու մարմինը

Վարչապետի աշխատակազմ

Այլ համակատարող- ներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

ՏԻ մարմիններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Կ.Ե.Տ.» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ազգային ժողով

Ժամանակահատվածը 2022 թ. դեկտեմբեր – 2023 թ. նոյեմբեր

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

1. Պետության տեղեկատվական ու հանրային հաղորդակցության քաղաքականության ասպարեզում առկա են կառուցվածքային և բովանդակային բազմաթիվ խնդիրներ, որոնց հավաքական հետևանքն են լինում պետության վարած քաղաքականությունների շուրջ անբավարար և ոչ պատշաճ իրազեկումը, հասարակության տարբեր շերտերի հետ կոմունիկացիոն խզվածքի և վակուումի առաջացումը: Հաղորդակցության կառավարման ու տեղեկատվության տարածման ժամանակակից հնարավորությունները նաև շոշափելի ռիսկեր են հարուցում պետության հաղորդակցային անվտանգության առումով, հատկապես, երբ բաց վիրտուալ տիրույթը հագեցած է տեղեկատվական աղմուկով և մանիպուլյատիվ ինֆորմացիայի գրեթե անվերահսկելի ծավալով և դինամիկայով:

Այս խնդիրը հատկապես ընդգծվեց համավարակի (Covid-19) և պատերազմի ընթացքում և դրանից հետո: Ճգնաժամերի ժամանակ հանգամանքների բերումով արագ արձագանքումը պահանջում է շատ ավելի վաղ մտածված, մշակված հաղորդակցության ռազմավարություն, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձր մակարդակ: Ոչ ժամանակին և ոչ լիարժեք տեղեկատվությունը տեղիք տվեց սադրանքների, ապատեղեկատվության բարձրացմանը, պետության նկատմամբ վստահության նվազմանը:

 

Վերոգրյալն արձանագրելու արդյունքում՝

 

1. Կարևորվեց արդյունավետ և ներառական հաղորդակցումը, որը հնարավորություն կտա հանրային և շահագրգիռ կողմերին ճգնաժամային իրավիճակներում ըմբռնել ստեղծված իրավիճակը, ճիշտ արձագանքել մանիպուլյատիվ շահարկումներին, արագ ճանաչել սոցիալական ցանցերի կեղծ տեղեկատվությունը և ճանաչել պաշտոնական աղբյուրները: ՀՀ-ում սահմանված չեն նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հաշվետվողականության մեխանիզմները, պարտականությունները և շրջանակը:

2. Մյուս կողմից պետության համար կարևոր է համակարգված տեղեկատվության արագ տարածումը թիրախային խմբերին, հանրային լայն շրջանակներին՝ ապահովելու համար գործընթացների թափանցիկությունը և հասանելիությունը, ինչպես նաև բարձրացնելու վստահությունը կառավարության նկատմամբ:

3. Այս պարագայում կարևոր է ձևավորել ինստիտուցիոնալ հանրային հաղորդակցման մեխանիզմ, որը ենթադրում է համակարգված հանրային քննարկումներ, հանդիպումներ, թիրախային խմբերին արագ հասանելիություն, ՔՀԿ կարողությունների զարգացում և ներառականության ապահովում:

Այս խնդիրները և մարտահրավերները գործում են ինչպես գործադիր և քաղաքացի հարաբերություններում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ և քաղաքացի հարաբերություններում:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Հաղորդակցության և տեղեկատվական կառավարման ոլորտում բովանդակային խնդիրները հիմնականում վերաբերում են միասնական քաղաքականության ու նորարարական մոտեցումների բացակայությանը: Ներկա դրությամբ մշակված չէ կառավարության և պետական մարմինների տեղեկատվական քաղաքականությունը: Դրա բացակայության պայմաններում հանրության և մեդիայի հետ հաղորդակցության ժամանակ կառավարությունը հանդես չի գալիս մեկ միասնական «ձայնով», հստակեցված չեն հաղորդակցության հիմնական խնդիրները, նպատակները, որոնք, ըստ երևույթին, պետք է անմիջականորեն կապակցված լինեն զարգացման ու բարեփոխումների ընթացիկ օրակարգի ու առաջնահերթությունների հետ:

Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից իրականացվող գործընթացները չեն ուղղորդվում որևէ ռազմավարական փաստաթղթով և հայեցակարգով:

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Հայաստանի Հանրապետությունում գործադիր մարմնի և ՏԻՄ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և իրազեկելու հարցում գործում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման իրավական կարգավորումները:

Սակայն այս իրավական կարգավորումները չեն սահմանում և համակարգում պետության կամ ՏԻՄ դերը ճիշտ հաղորդակցում, ինչպես նաև մշտադիտարկում ապահովելու համար:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

1) Տեղեկատվական ու հաղորդակցության համակարգի վերլուծության ու գնահատման հիման վրա ռազմավարական հաղորդակցության հայեցակարգի ձևավորում:

2) Կառավարության միասնական տեղեկատվական քաղաքականության ինստիտուցիոնալ մոդելի մշակում և ներդրում:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Հանձնառության իրականացմամբ՝

1) Հանրային ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության սահմանումը կնախորդի տեղեկատվական քաղաքականության ռազմավարական ու հայեցակարգային սկզբունքների սահմանմանը: Առաջնային կլինի կառավարության ու առանձին մարմինների համար հաղորդակցության նպատակների, ուղղությունների, լիազորությունների սահմանումը:

2) Ճարտարապետության առանցքը տարբեր ինստիտուտների միջև համակարգումն ապահովող կենտրոնական մարմնի նույնականացումն ու ձևավորումն է, ինչպես նաև ինստիտուտների միջև հորիզոնական համակարգման մեխանիզմների սահմանումը:

3) Հաղորդակցության քաղաքականության ու ինստիտուցիոնալ ճարտարապետության նպատակը պետք է լինի նախաձեռնողական կերպով հանրության իրազեկումը և ոչ թե արձագանքումը:

4) Անհրաժեշտ է մշակել ԶԼՄ-ների հետ աշխատանքի ու հաղորդակցության միասնական մոտեցումներ և ուղեցույցներ, այդ թվում՝ վարքականոնների ու արարողակարգային:

5) Կենտրոնական կառավարման համակարգում հանրային հաղորդակցության նորարարական մոդելի ներդրում (ֆիզիկական վայրի, մեթոդաբանության և մեխանիզմի սահմանում):

Վերջնարդյունքում ակնկալվում է պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում ներդնել հանրային ռազմավարական հաղորդակցության իրականացման ռազմավարություն, որի շնորհիվ հանրության հետ կապը կդառնա ավելի ամուր, կստեղծվեն հետադարձ կապի մեխանիզմներ, հանրությանը հաղորդագրություն հասցնելու արդյունավետ խողովակներ, արագ արձագանքման գործիքներ և թվային լուծումներ, որոնք կաշխատեն սինխրոն և հաղորդակցությունը կվերածեն ավտոմատացված ու ինստիտուցիոնալ աշխատող համակարգի։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Հանձնառության իրականացումը կնպաստի թափանցիկության բարձրացմանը՝ պետության վարած քաղաքականությունների շուրջ բավարար և պատշաճ, ժամանակին իրազեկման, հասարակության և տարբեր շերտերի հետ կոմունիկացիոն խզվածքների վերացման միջոցով:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Հաղորդակցման փաստաթուղթը կնպաստի պետական մարմինների, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հաշվետվողականության բարձրացմանը՝ պարբերական և համապարփակ տեղեկատվություն տրամադրելու միջոցով:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Հաղորդակցության ճարտարապետության սահմանումը կձևավորի հանրային հաղորդակցության ու իրազեկման նոր մշակույթ: Քաղաքացիները և գործունեություն ծավալող հանրային տարբեր սեգմենտները ժամանակին և պատշաճ միջոցներով կտեղեկանան իրենց համար առանձին քաղաքականությունների, բարեփոխումների, մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կապահովվեն վերջիններիս պատշաճ իրազեկումը, վարվելակերպի կանոնների ուսուցումը: Հանրային հաղոր- դակցության ոլորտի կարգավորումը կնպաստի պաշտոնական տեղեկատվության հիման վրա հանրային դիրքորոշման ձևավորմանը, մասնագիտական կազմակերպությունների և ՔՀԿ կարողությունների զարգացմանը, պետություն-քաղաքացի ամուր կապի ստեղծմանը, ինչպես նաև կնպաստի մեդիագրագիտության բարձրացմանը:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Միջազգային փորձի ուսումնասիրում

Ձևավորել մասնագի- տական համագոր- ծակցություն՝ ՀՀ-ում և այլ երկրներում գործող միջազգային կազմա- կերպությունների, քաղաքացիական հասարակությունների և այլ ոլորտային մասնագետների հետ: Ուսումնասիրել լավագույն մոդելները:

2022 թ. դեկտեմբեր

Պատասխանատու՝ Վարչապետի աշխատակազմ

 

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Կ.Ե.Տ.» ՀԿ

Միջազգային մասնագիտա- կան և դոնոր կազմակերպու- թյուններ

ՏԻ մարմիններ

Այլ ՀԿ-ներ

 

Գործողություն 2.

Ռազմավարական հաղորդակցության քաղաքականության հայեցակարգի հիմքերի ձևավորում

Տեղեկատվական և հաղորդակցության համակարգի վերլու- ծության ու գնահատման հիման վրա միասնական հանրային հաղորդակցության քաղաքականության հայեցակարգային հիմքերի ձևավորում

2023 թ. հունիս

Պատասխանատու՝ Վարչապետի աշխատակազմ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Կ.Ե.Տ.» ՀԿ

Միջազգային մասնագիտա- կան և դոնոր կազմակեր- պություններ

     

ՏԻ մարմիններ

Այլ ՀԿ-ներ

 

Գործողություն 3.

Կառավարության միասնական ռազմավարական հաղորդակցության տեղեկատվական քաղաքականության և իրագործման ինստիտուցիոնալ մոդելի մշակում

Քարտեզագրել և մշակել կառավարության

միասնական

տեղեկատվական քաղաքականության ինստիտուցիոնալ մոդելը:

Ձևավորել հանրային հաղորդակցության միասնական հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխա-նիզմ՝ կիրառելով ԲԿԳ գործընթացի մեթոդաբանությունը, փորձը և կարողությունները: Մեխանիզմը ձևավորել Վարչապետի աշխատակազմի շրջանակներում, որը թույլ կտա ապահովել հանրության հետ անմիջական շփումներ, քննարկումներ, փակ ձևաչափի հանդիպումներ, այլընտրանքային հաղորդակցման ձևաչափեր, հանրային քննարկման ներկայացված փաստա-թղթերի շուրջ թիրախային խմբերի հանդիպումներ և հասանելիություն։

2023 թ. նոյեմբեր

Պատասխանատու՝ Վարչապետի աշխատակազմ

Աջակից շահագրգիռ կողմեր

      Կառավարություն

ՔՀԿ

Այլ

     

Վարչապետի աշխատակազմ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

ՏԻ մարմիններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Կ.Ե.Տ.» ՀԿ

Այլ ՀԿ-ներ

Միջազգային մասնագիտա- կան և դոնոր կազմակեր- պություններ

 

Հանձնառության

Հանրային

ՀՀ կառավարության 2021-

ՏՀԶԿ առաջարկ`

Կայուն

կապը ռազմա-

կառավարման

2026 թթ. ծրագիր՝

ՀՀ-ում բարելավել

զարգացման

վարական փաստա-

բարեփոխումների

«6. Ինստիտուցիոնալ

տեղեկատվության

նպատակ 16

թղթերի և այլ

ռազմավարություն:

զարգացում»

հասանելիությունը

Խաղաղություն,

միջազգային

   

ու հանրային

արդարություն

գործընթացների

   

հաղորդակցումը

և ամուր

հետ

     

հաստատու-

       

թյուններ.

       

Խթանել

       

արդար,

       

խաղաղ և

       

ներառական

       

հասարակու-

       

թյունների

       

կառուցումը:

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

3. Տեղեկատվության ազատության ոլորտի ինքնագնահատման համակարգ

Հանձնառության կարճ նկարագիրը

Տեղեկատվության ազատության (ՏԱ) ոլորտում իրավական պարտավորությունների կատարման, ինչպես նաև դրանց արդյունավետության վերաբերյալ համակարգված և փաստահենք տվյալներ հավաքագրելու, տեղեկատվական բազա ձևավորելու և հանրայնացնելու նպատակով, առաջարկվում է մշակել և ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման և վիճակագրության վարման/հանրայնացման միասնական համակարգ, որը պետական լիազոր մարմինը կկարողանա ամեն տարի օգտագործել՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։ Ինքնագնահատման արդյունքները կհամադրվեն արտաքին գնահատման արդյունքների հետ՝ հնարավորություն տալով խնդիրների քարտեզագրումը դարձնել ավելի թիրախային, բազմակողմանի, իսկ առաջարկված լուծումներն ավելի արդյունավետ։ Սա նաև մեկ միասնական և համադրելի ՏԱ գնահատման մշակույթի ներդրման և զարգացման գործիք է, որը նոր մակարդակի կհասցնի ոլորտային վերլուծությունները և ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումները։

Պատասխանատու մարմինը

Վարչապետի աշխատակազմ

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական

հասարակություն

Այլ մասնակիցներ

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի

գրասենյակ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

Արդարադատության նախարարություն` Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ, որոնք կմիանան հանձնառությանը

 
 

Ազգային անվտանգության

ծառայություն

   

Ժամանակահատվածը

2022 թ. նոյեմբեր – 2023 թ. հուլիս

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Խթանել պետական կառավարման համակարգի հրապարակայնությունը, հաշվետվողականությունը և տեղեկատվության ազատությունը (ՏԱ)՝ ներդնելով գնահատման հրապարակային և թափանցիկ համակարգ (պիլոտային)։

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Ներկայում բացակայում է ՏԱ ոլորտի գնահատման, վիճակագրության վարման և հանրայնացման համակարգը, մեխանիզմները և գործիքները։ Այս պայմաններում հնարավոր չէ ստանալ ՀՀ պետական կառույցների ՏԱ օրենքի կիրառման ընդհանուր վիճակի մասին փաստարկված և հավաստի տվյալներ, իսկ առկա տվյալների մշակման գործընթացի օբյեկտիվությունն ու նպատակայնությունը կասկածի տակ են դրվում ինչպես հանրության և ՔՀԿ-ի, այնպես էլ այդ տվյալների հետ աշխատող պետական կառույցների/փորձագետների կողմից։ Գնահատման համակարգի բացակայությունը զրկում է փորձագիտական համայնքին և պետությանը՝ ունենալ ընդհանուր պատկեր ՏԱ տարբեր բաղադրիչների վերաբերյալ, ինչպես, օրինակ, տեղեկության մատչելիությունը/հասանելիությունը, թեմատիկ ծածկույթը, ստացած հարցումները, մերժումներն ու բողոքարկումները, քանակական և բովանդակային տվյալները և այլն։

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Ներկայումս բացակայում են ՏԱ գնահատման միասնական համակարգերը: Հանձնառության շնորհիվ ՏԱ ոլորտի բոլոր դերակատարները կունենան ՏԱ իրավունքի իրացման մասին փաստահենք, ամբողջական և մատչելի տեղեկություն, ինչը կարևոր նախապայման է հանրային վերահսկողության, ինչպես նաև ոլորտին առնչվող արդյունավետ որոշումների և բարեփոխումների համար։

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

ՏԱ ոլորտում իրավական պարտավորությունների կատարման, ինչպես նաև դրանց արդյունավետության վերաբերյալ համակարգված և փաստահենք տեղեկատվական բազա հավաքագրելու և հանրայնացնելու նպատակով, առաջարկվում է մշակել և ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման համակարգ, որը պետական լիազոր մարմինը կկարողանա ամեն տարի օգտագործել՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։

 

Գնահատման համակարգի մշակման շրջանակում հաշվի կառնվեն ոչ միայն գործընթացը կարգավորող միջազգային ու տեղական չափորոշիչները, այլև ոլորտի հիմնական դերակատարների՝ պետական կառավարման համակարգի մարմինների ՏԱ պատասխանատուների, քարտուղարությունը համակարգող հանրային ծառայողների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կառավարող կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև մասնագիտացած քաղաքացիական հասարակության կառույցների դիտարկումները։

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Համակարգը կներառի նաև վիճակագրության վարման և հանրայնացման մեկ միասնական ձևաչափ, որը հնարավորություն կտա առնվազն նույնական և համադրելի եղանակով կիրառել վիճակագրության մասով օրենքով ամրագրված նորմերը։ Միաժամանակ, սա հրաշալի միջոց է ձևավորելու վիճակագրության մշակման և հանրայնացման միասնական պրակտիկա՝ ապահովելով դրանց համադրումն ու արդյունավետ կիրառությունը ոլորտի բոլոր դերակատարների կողմից։

Հանձնառության շրջանակում նախատեսվում է՝

● մշակել ՏԱ ոլորտի ինքնագնահատման չափանիշներ,

● մշակել պետական մարմինների կողմից ՏԱ վիճակագրության վարման և հաշվետվողականության միասնական մեխանիզմներ,

● ներդնել գնահատման միասնական համակարգն ու ապահովել դրա կիրառության համար անհրաժեշտ պայմաններ։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

ՏԱ ինքնագնահատման չափորոշիչները պետական կառույցներին (ցանկության դեպքում նաև ոչ միայն պետական) հնարավորություն կտան բացահայտելու պրոակտիվ և ռեակտիվ ՏԱ խնդիրները և թիրախային կոնկրետ լուծումներ մշակել։ Այս գործընթացն ուղղակի և անուղղակի ձևով կբարելավի տեղեկատվության և տվյալների հասանելիությունը։

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

ՏԱ ինքնագնահատման չափորոշիչները, նպաստելով պրոակտիվ թափանցիկությանը, խթանում են նաև պետական գերատեսչությունների հաշվետվողականությունը։ Ինքնագնահատման չափորոշիչների մշակման շրջանակում հաշվարկվում են այնպիսի բաղադրիչներ, որ դրանց կիրառումը բացահայտի նաև մոնիթորինգի և գնահատման համակարգերի խնդիրները՝ հետագայում դրանց ուղղված լուծումներ մշակելու և գործարկելու համար։

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Ինքնագնահատման արդյունքների հրապարակումը ՔՀԿ-ներին և քաղաքացիներին այդ արդյունքների վավերականացման, ինչպես նաև սեփական դիտարկումները և կարծիքները հայտնելու հրաշալի առիթ կարող է լինել։ Երկարաժամկետ կտրվածքով սա նաև ոլորտում համակարգային երկխոսության հարթակ է ընձեռում․ պետությունը բարձրաձայնում է իր արձանագրած խնդիրները, ՔՀԿ-ն համադրում է դրանք արտաքին գնահատման արդյունքների հետ, և այս դեպքում թե՛ քարտեզագրված խնդիրները, թե՛ դրանց համար առաջարկվող լուծումները կդառնան ավելի թիրախային ու իրատեսական, ինչը պետություն-ՔՀԿ համագործակցությունը կդարձնի ավելի արդյունավետ։

Հանձնառության պլանավորում

(Սա սկզբնական պլանավորման գործընթաց է, որը հիմնականում դիտարկում է հանգուցային և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերը:)

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Մշակել ՏԱ ոլորտի

ինքնագնահատման

հայեցակարգը և

ցուցիչների համակարգը

Միջազգային լավագույն պրակտիկային համարժեք՝ տեղեկատվության ազատության վիճակի մոնիթորինգի արդիական մեխանիզմների ներդրում

2022 թ. նոյեմբեր

Պատասխանատու՝ Վարչապետի աշխատակազմ

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Ինֆորմացիայի

ազատության կենտրոն» ՀԿ

Պետական

կառավարման համակարգի

Արդարադատու- թյան նախարարություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ, որոնք կմիանան

հանձնառությանը

մարմիններ

Գործողություն 2.

Մշակել ՏԱ ինքնա-

գնահատման շրջա-

նակներում ցուցիչների

գնահատման մեթո- դաբանությունը

ՏԱ վիճակի մոնիթորինգի ապահովման համար միասնական մեթոդական հիմքերի ձևավորում, ցուցիչների համար տեղեկատվության աղբյուրների և ստացման ձևերի հստակեցում, պատասխա- նատուների սահմանում

2022 թ. դեկտեմբեր

Պատասխանատու՝ Վարչապետի աշխատակազմ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակ

«Ինֆորմացիայի ազատության

կենտրոն» ՀԿ

Պետական կառավարման

համակարգի

Արդարադատու- թյան նախարարություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ, որոնք կմիանան հանձնառությանը

մարմիններ

Գործողություն 3.

Ապահովել ՏԱ ինքնա-

գնահատման համա-

կարգի պիլոտային

ներդրումն ընտրված մարմիններում

Տեղեկատվության ազատության վիճակի մոնիթորինգի համակարգի փորձարկման արդյունքների հիման վրա համակարգի կատարելագործում և համընդհանուր ներդրման ապահովում

2023 թ. հուլիս

Պատասխանատու՝ Վարչապետի աշխատակազմ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Ինֆորմացիայի

ազատության կենտրոն» ՀԿ

Պետական

կառավարման համակարգի

Արդարադատու-

Այլ ՀԿ-ներ և

մարմիններ

թյան

կազմակերպու-

 

նախարարություն

թյուններ

 

Հանձնառության

կապը

ռազմավարական

փաստաթղթերի և այլ

միջազգային

գործընթացների հետ

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն:

Կայուն

զարգացման

նպատակ 16՝

Խաղաղություն,

արդարություն և

ամուր

հաստատություն-

ներ. Խթանել

արդար, խաղաղ և ներառական

հասարակություն-

ների կառուցումը

ՏՀԶԿ առաջարկ` ՀՀ-ում բարելավել տեղեկատվության

հասանելիությունն ու հանրային հաղորդակցումը

Երկիր Հայաստանի Հանրապետություն
Հանձնառության համարը և անվանումը 4. Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում

Հանձնառության կարճ նկարագիրը

Պետական մարմինների կողմից իրականացվող մասնակցային գործընթացների ապահովում՝ հնարավորինս ավտոմատացնելով, պարզեցնելով և մեկտեղելով բյուջեի ձևավորման գործընթացները հանրության համար, նպաստելով բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության աճին

Պատասխանատու մարմինը

Ֆինանսների նախարարություն

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

ՀՀ պետական կառավարման համակարգի

մարմիններ

Հասարակական կազմակերպու- թյուններ

«Միջազգային բյուջե նախաձեռնություն» կազմակերպություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) Մասնավոր հատված, այլ կազմակերպություններ

Ժամանակահատվածը

2023 թ. մարտ – 2023 թ․ դեկտեմբեր

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Բյուջետային գործընթացում բյուջեի ձևավորման, իրականացման և մշտադիտարկման մասնակցային մեխանիզմների լրամշակմանն ու ներդրմանը:

Պետական կառավարման համակարգի մարմիններում, տեղական կառավարման մարմիններում և քաղաքացիական հասարակության գործընկերների շրջանակներում մասնակցային կարողությունների և հմտությունների բարձրացում:

Բյուջետային գործընթացներում թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության խթանում:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի N 35-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 24-րդ կետով սահմանված է, որ ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների (Հայտատու մարմինների) կողմից իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պետք է քննարկումներ անցկացվեն և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունները և առաջարկություններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթը) ներկայացնեն Ֆինանսների նախարարություն։

24-րդ կետի պահանջներին համապատասխան՝ թվով 46 հայտատու մարմիններից Ֆինանսների նախարարություն վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացրել են 8-ը, որոնցից միայն 2-ի կողմից են իրականացվել վերոհիշյալ քննարկումները:

Վերջերս «Միջազգային բյուջե նախաձեռնության» կողմից կազմվեց բյուջետային գործընթացների Հայաստանի առաջին զեկույցը, որտեղ հանրային մասնակցության ցածր ցուցանիշը ևս մեկ անգամ ընդգծեց մասնակցության գործընթացի բարելավման անհրաժեշտությունը:

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

2023 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում նման խնդիրներից խուսափելու և անհրաժեշտ հետևողականություն դրսևորելու նպատակով կար անհրաժեշտություն առաջնորդվել Ֆինանսների նախարարության կողմից մշակված ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում պետական մարմինների բյուջետային ծրագրերի մշակման գործընթացին հանրային մասնակցության ապահովման մեթոդական ցուցումներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետում ներկայացնել ամբողջական տեղեկատվություն՝ նախագծերի շուրջ հանրային մասնակցության, առաջարկների և դրանց ընթացքի վերաբերյալ:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

Ապահովել բյուջետային և այլ տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունը հանրության համար՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով մասնակցային գործընթացներին բոլոր շահառուների հավասար մասնակցության և հանրության լայն շրջանակների մոտ այդ գործընթացների հետևողական տարածման և մասնակցային մշակույթի արմատավորման համար:

Պետք է օժանդակի և սպասարկի մասնակցային գործընթացներին առնչվող հետևյալ գործառույթների իրականացումը.

● մասնակցային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկումների/ ծանուցումների տրամադրում,

● պետական բյուջեի և բյուջետային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ Պարզեցված (և/կամ ինտերակտիվ) բյուջե, Քաղաքացու բյուջե, Բյուջետային հայտեր, Բյուջեի կատարման հաշվետվություններ, այլ հաշվետվություններ (Աուդիտորական եզրակացություններ, Մոնիթորինգային հաշվետվություններ, Բյուջետային ծրագրերի գնահատումներ), Հետազոտություններ և վերլուծություններ, Ընդունված առաջարկներ (կարգավիճակ) հրապարակում/հանրայնացում և այլն, հանրության դիտողությունների և առաջարկությունների ներկայացում,

● հանրային քննարկումների, այդ թվում նաև առցանց իրականացում (Քննարկումները կարող են կազմակերպվել տարբեր թեմաներով: Դա պետք է լինի բաց հարթակ թեմայի վերաբերյալ օգտատերերի դիտողությունների, առաջարկությունների և կարծիքների ներկայացման և կառուցողական երկխոսության համար: Չկան սահմանափակումներ տեղեկատվության դիտարկման, արտաբերման և օգտագործման առումով: Քննարկումներին կարող են դիտողություններ ու առաջարկներ ներկայացնել և քվեարկել միայն հարթակում գրանցված օգտատերերը),

● ներկայացված առաջարկությունների, դիտողությունների և քննարկումների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի (հետադարձ կապի) ներկայացում,

● ընդունված առաջարկների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,

● մասնակցային գործընթացների գնահատում:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Հանրային քննարկումները կնպաստեն շահառուների (ՀԿ-ներ, մասնավոր հատված, այլ կազմակերպություններ)՝ բյուջետային ծրագրերի մշակման և կատարման գործընթացներին մասնակցությանը, բյուջետային ծրագրերի շուրջ տեղեկացվածության բարելավմանը և հետադարձ կապի ապահովմանը։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Ապահովել բյուջետային և այլ տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունը հանրության համար՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով մասնակցային գործընթացներին բոլոր շահառուների հավասար մասնակցության և հանրության լայն շրջանակների մոտ այդ գործընթացների հետևողական տարածման և մասնակցային մշակույթի արմատավորման համար:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Պետք է օժանդակի և սպասարկի մասնակցային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկումների/ ծանուցումների տրամադրման, պետական բյուջեի և բյուջետային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման/հանրայնացման, հանրության դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, հանրային քննարկումների իրականացման, ներկայացված առաջարկությունների, դիտողությունների և քննարկումների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի (հետադարձ կապի) ներկայացման, ընդունված առաջարկների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցով:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Հանրության դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, հանրային քննարկումների իրականացման, ներկայացված առաջարկությունների, դիտողությունների և քննարկումների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի (հետադարձ կապի) ներկայացման և ընդունված առաջարկների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցով:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Բյուջետային մասնակցային գործընթացի ապահովման թվային հարթակի նույնականացում:

Հարթակի կառուցվածքի և դիզայնի ձևավորում, մասնակցային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկումների/ ծանուցումների տրամադրում, 2024 թ. պետական բյուջեի և բյուջետային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում/ հանրայնացում:

2023 թ.

մարտ

Պատասխանատու՝ Ֆինանսների նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ

Տեղական ինքնակառավարման մարմիններ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ

«Միջազգային բյուջե նախաձեռնություն» կազմակերպություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Մասնավոր հատված, այլ կազմակերպություններ

Գործողություն 2.

Հանրային

քննարկումների բաղադրիչի

կայացում և վերջնականացում

Հանրային իրազեկման գործիքի և բյուջետային

հայտերի շուրջ ՔՀԿ-ների հետ հանրային քննարկումների բաղադրիչի կայացում, մասնակցային գործընթացների հարթակի զարգացում, վերջնականացում

2023 թ.

դեկտեմբեր

Պատասխանատու

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

 

 

ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ

Տեղական ինքնակառավարման մարմիններ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ

«Միջազգային բյուջե նախաձեռնություն» կազմակերպություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Մասնավոր հատված, այլ կազմակերպություններ

Հանձնառության կապը ռազմա- վարական փաս- տաթղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն:

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի
2019-2023 թվականների բարեփոխումների» ռազմավարությունից (Թիրախ՝ 21)։

ՏՀԶԿ

առաջարկ`

ՀՀ-ում բարելավելու տեղեկատվու- թյան հասանե- լիությունն ու հանրային հաղորդակցու- թյունը

Կայուն զարգացման նպատակ 10

Անհավասարու- թյունների կրճատում

Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև

Կայուն զարգացման նպատակ 16 Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություն ներ. Խթանել

արդար, խաղաղ

և ներառական հասարակությունների կառուցումը:

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

5. «Մասնակցային բյուջետավորման» ներդրում տեղական մակարդակում

Հանձնառության կարճ նկարագիրը

Արդյունավետ տեղական ինքնակառավարման անհրաժեշտ նախապայմաններից մեկը համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցության ապահովումն է: Համայնքի բնակիչները տեղերում ընդունվող հանրային որոշումների անմիջական շահառուներն են, ուստի ՏԻՄ խնդիրը պետք է լինի հնարավորինս մոտ լինել համայնքի բնակիչներին, ապահովել հնարավորություններ համայնքի բնակիչների համար մասնակցելու տեղական ինքնակառավարմանը, ներգրավել նրանց ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող որոշումների կայացմանը:

Պարտավորության իրականացումը ենթադրում է համայնքային կայքերում բնակիչների համար նախատեսված «Մասնակցային բյուջետավորման» գործառնական հնարավորությունների ստեղծում՝ համայնքի բյուջետային գործընթացում քաղաքացիների մասնակցության խթանման նպատակով։

Մասնակցային բյուջետավորումն ունի սոցիալական արդարության և ժողովրդավարության զարգացման հստակ նպատակ, որն իրագործվում է քաղաքացիների ակտիվ մասնակցության խրախուսմամբ։

Ներկայումս համայնքապետարանների պաշտոնական էլեկտրոնային կայքերում բնակիչները հնարավորություն ունեն ծանոթանալ համայնքային բյուջեի նախագծերին, կատարողականին, հաշվետվություններին, առցանց մասնակցել հանրային լսումների, ներկայացնել առաջարկներ և կարծիք բյուջեի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև առցանց հետևել բյուջեի իրականացմանն ու կառավարմանը: Նշված հանձնառությամբ նախատեսվում է զարգացնել և ընդլայնել համայնքային կայքերի մասնակցային հնարավորությունները, քաղաքացիներին տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ ներկայացնելու համայնքի բյուջեի կողմից ֆինանսավորվելիք գաղափարներ, մասնակցելու դրանց ընտրությանը, մշտադիտարկելու իրականացումը:

Նշված գործիքի միջոցով համայնքի բնակիչներին հնարավորություն կընձեռվի.

- Առաջարկել գաղափարներ/ծրագրեր՝ համայնքի բյուջեի կողմից ֆինանսավորելու և իրականացնելու համար,

- Քվեարկել առաջարկված գաղափարների/ծրագրերի օգտին,

- Հետևել ընտրված ծրագրերի իրականացմանը:

Գաղափարների իրականացման համար նախատեսվում է ՏԻՄ-երին առաջարկել հատկացնել բյուջե՝ ֆինանսավորելու և իրականացնելու քաղաքացիների կողմից առաջարկվող և առավելագույն քվե հավաքած ծրագրերը: Բյուջեի հստակ չափը կսահմանվի ավագանու որոշմամբ: Համայնքապետարանների էլեկտրոնային կայքերում համապատասխան գործիքակազմի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է մշակել մասնակցային բյուջետավորման իրականացման ուղեցույց:

Գործիքակազմի մշակման ընթացքում նախատեսվում է ընդգրկել ինչպես քաղաքացիներին (ներառելով տարբեր խմբեր), այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներին՝ քաղաքացիակենտրոն, մատչելի ու հարմարավետ գործիք մշակելու նպատակով:

Նախատեսվում է նաև իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը՝ մասնակցային բյուջետավորման հնարավորությունների վերաբերյալ:

Համայնքների բնակիչները հնարավորություն կունենան համայնքապետարանների հետ համատեղ բարելավել իրենց համայնքը, ինչպես նաև համայնքապետարանների համար առաջարկների այս հարթակը բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու և լուծումների միասնական հնարավորություն կստեղծի:

Պատասխանատու մարմինը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ

Ֆինանսների նախարարություն

ՀՀ

մարզպետարաններ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Ժամանակահատվածը

2022 թ. դեկտեմբեր - 2024 թ. հունիս

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Ժողովրդավարական զարգացման հիմքում ընկած է քաղաքացիների՝ իրենց ընտրած ներկայացուցիչների հանդեպ վստահությունն առ այն, որ վերջինները կանդրադառնան համայնքային կյանքի բարելավմանն ուղղված իրենց մտահոգություններին: Սա հատկապես կարևոր է համայնքային կառավարման մակարդակում, որտեղ ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու որակը զգացվում են ուղղակիորեն, իսկ թափանցիկ և հաշվետու որոշումների կայացումը մեծացնում է սոցիալական և տնտեսական զարգացման հավանականությունը: Առկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղական մակարդակում առկա է քաղաքացիների ցածր մասնակցայնության մակարդակ՝ չնայած նրան, որ իրավական տեսանկյունից մասնակցության համար անհրաժեշտ նախադրյալներն ապահովված են:

Քանի որ համայնքային բյուջեն վերաբերում է համայնքի ցանկացած բնակչի, բյուջեին առնչվող որոշումները մեծ հնարավորություն են տալիս բնակիչներին ներգրավվելու մասնակցային ժողովրդավարությանը: Տեղական բյուջետավորման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը կօգնի համայնքային իշխանություններին լինել էլ ավելի տեղեկացված և կայացնել առավել արդյունավետ որոշումներ, ինչպես նաև թույլ կտա բնակիչներին տեսնել և գիտակցել, որ իրենց ձայնն ու տեսակետները կարևորվում են, որ իրենց առաջարկած գաղափարներն ու ծրագրերը քննարկվում, դիտարկվում են և իրականացման հնարավորություն են ստանում տեղական իշխանությունների կողմից:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը քաղաքացիների՝ համայնքային մասնակցության երաշխիքներ և ձևեր է սահմանում, ամրագրում է բյուջետավորման գործընթացում քաղաքացիների ունեցած մտահոգությունների քննարկմանն առնչվող դրույթներ։ Օրենքը սահմանում է նաև բյուջեի հանրայնացման և հաշվետվության վերաբերյալ պարտավորություններ։

Միևնույն ժամանակ շատ համայնքապետարաններ չունեն իրենց քաղաքացիներին բյուջետավորման բարդ ընթացակարգին ներգրավելու համապատասխան կարողություններ, մոտեցումներ և փորձ։ Ավելին, առհասարակ բացակայում է նաև մասնակցային գործընթացների մշակման և կիրարկման գործնական փորձը։ Այդ իսկ պատճառով հանձնառության նպատակն է տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվ և քաղաքացիահենք մասնակցային բյուջետավորման ներդրման գործիքակազմի տրամադրումը՝ գործող իրավական դաշտի լիարժեք կիրարկմանը զուգընթաց, ինչպես նաև մասնակցային հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումը:

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

ՀՀ կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում սահմանել է քաղաքացիների՝ համայնքային մասնակցության երաշխիքներ և ձևեր, ամրագրել է բյուջետավորման գործընթացում քաղաքացիների ունեցած մտահոգությունների քննարկմանն առնչվող դրույթներ, բյուջեի հանրայնացման և հաշվետվողականության վերաբերյալ պարտավորություններ: Համայնքային պաշտոնական էլեկտրոնային կայքերում ներդրվել են էլ. մասնակցայնության մի շարք գործիքներ, ինչպիսիք են՝ բյուջեի նախագծերի առցանց քննարկումը, ավագանու նիստերի առցանց հեռարձակումը, հանրային լսումների անցկացումը և այլն: Նշված հանձնառությունը թույլ կտա համայնքապետարաններին ապահովել հավելյալ գործիքակազմով՝ բարելավելու առկա գործընթացները և նպաստելու իրավական դաշտի լիարժեք կիրարկմանը՝ միևնույն ժամանակ բարձրացնելով քաղաքացիների իրազեկվածությունը:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

Տեղական մակարդակում որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցայնության խթանման նպատակով առաջարկվում է.

- Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում ներդնել «մասնակցային բյուջետավորման» էլեկտրոնային ենթահամակարգ,

- մշակել և համայնքապետարաններին տրամադրել մասնակցային բյուջետավորման ներդրման ուղեցույց,

- ՀՀ երեք համայնքներում ներդնել և կիրառել «մասնակցային բյուջետավորման» ենթահամակարգը,

- իրականացնել մասնակցային բյուջետավորման վերաբերյալ հանրային իրազեկում:

Նշված միջոցառումների իրականացումը թույլ կտա ՀՀ-ում ներդնել և փորձարկել «մասնակցային բյուջետավորման» գործիքակազմը՝ հետագայում մնացած համայնքներում տարածման և կիրառման նպատակով:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա խթանել բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ համայնքապետարանները կապահովվեն համապատասխան գործիքակազմով և գիտելիքով՝ խթանելու քաղաքացիների մասնակցայնությունը:

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա տեղական ինքնակառավարման «մեկուսացված» ձևերից անցնել դեպի ավելի բաց, թափանցիկ և մասնակցային մոտեցումների, առավել թափանցիկ դարձնել համայնքային բյուջեների ձևավորման գործընթացը:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Մասնակցային բյուջետավորումը ՏԻՄ-երին ավելի հաշվետվողական լինելու հնարավորություններ կստեղծի, քանի որ այն կհանգեցնի ավելի թափանցիկ վարչարարական աշխատելաոճի: ՏԻՄ-երն ավելի արձագանքող կդառնան մարդկանց կարիքներին ու ակնկալիքներին:

Հասարակությունը, մասնակցելով բյուջետային գործընթացին, ավելի տեղեկացված կլինի բյուջեի կազմման, դրա բաղադրիչների, գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ: Բացի այդ, տեղեկացված լինելով, քաղաքացիները կարող են բովանդակային քննարկումներ ծավալել շահագրգիռ կողմերի հետ:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա բարձրացնել քաղաքացիների մասնակցայնությունը տեղական մակարդակում որոշումների կայացմանը, կստեղծի նպաստավոր պայմաններ բնակիչների համար՝ մասնակցելու համայնքի բյուջեի մշակմանն ու հետագա իրականացմանը՝ այսպիսով խթանելով մասնակցային տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության ձևավորումը: Քաղաքացիները հնարավորություն կունենան տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել ծրագրեր, համայնքային կայքերում մասնակցել քվեարկությանը և ծրագրերի ընտրությանը, ինչպես նաև հետևել և մշտադիտարկել ծրագրերի հետագա իրականացումը:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Մասնակցային բյուջետավորման ներդրման ուղեցույցի մշակում

Մասնակցային բյուջետավորման ներդրման ուղեցույցի մշակում և հանրային իրազեկում

2022 թ.

դեկտեմբեր

Պատասխանատու՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

     

Տեղական ինքնակառավար- ման մարմիններ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստ- ման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Գործողություն 2.

Մասնակցային բյուջետավորման էլեկտրոնային ենթահամակարգի մշակում

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում մասնակցային բյուջետավորման էլեկտրոնային ենթահամա- կարգի մշակում

2022 թ.

դեկտեմբեր

Պատասխանատու

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

Տեղական ինքնակառա- վարման մարմիններ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստ- ման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Գործողություն 3.

Մասնակցային բյուջետավորման իրականացում երեք համայնքներում

Մշակված էլեկտրոնային բաղադրիչի ներ- կայացում շահա- ռու համայնքնե- րին, բաղադրիչի պիլոտային փոր- ձարկում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արա- գածոտնի մարզի Աշտարակ և Արմավիրի մարզի

Արմավիր երեք համայնքներում

2023 թ.

հոկտեմբեր

Պատասխանատու

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

Տեղական ինքնակառավարման մարմիններ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստ- ման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Գործողություն 4.

Մասնակցային բյուջետավորման վերաբերյալ հանրային իրազեկում

Մասնակցային բյուջետավորման մասին քաղաքացիների իրազեկում և հմտությունների բարելավում

2024 թ.

հունիս

Պատասխանատու

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

Տեղական ինքնակառավարման մարմիններ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Հանձնառության կապը ռազմա- վարական փաս- տաթղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

Հանրային կառավարման բարեփոխումների 2030 թ. ռազմա- վարության հիմնական ուղղություն- ներից՝ հանրային հաղորդակցության և մասնակցության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիր՝

6. Ինստիտուցիոնալ Զարգացում՝ «6.8 Հարկաբյուջետային քաղաքականություն» բաժնի հետ, որում կարևորվում է, մասնավորապես, հանրային ռեսուրսների կառավարման և հասցեականության բարձրացումը։

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023

թվականների բարեփոխումների» ռազմավարու- թյունից (Թիրախ՝ 21)։

ՏՀԶԿ

առաջարկ` ՀՀ-ում բարելավելու տեղեկատվու- թյան հասանելիու- թյունն ու հանրային հաղորդակ- ցումը:

Կայուն զարգացման նպատակ 11

Կայուն քաղաքներ և համայնքներ

Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն

Կայուն զարգացման նպատակ 16 Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ. Խթանել արդար, խաղաղ և

ներառական

հասարակությունների կառուցումը:

Կայուն զարգացման նպատակ 17 Գործընկերություններ հանուն նպատակների Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման:

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

6. Քարտեզագրական տարածական տվյալների և մեթատվյալների հասանելիությունը

Հանձնառության կարճ նկարագիրը

Ապահովել բազային քարտեզագրական տարածական տվյալների, մեթատվյալների հասանելիությունը հանրությանը՝ ազգային գեոպորտալի միջոցով, որոնման հնարավորությամբ` ապահովելով անձնական տվյալների պաշտպանության ռեժիմը։ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծումն օգտագործողների համար կընձեռի անընդմեջ և առցանց թարմացվող գեոպորտալ (թաղամաս, հողամաս, շենք, հողային ֆոնդ, սեփականության տեսակ կադաստրային շերտերը թարմացվում են ինքնաշխատ): Գեոպորտալը կտա հնարավորություն տարբեր աղբյուրներից ստացված տարածական տվյալները դիտելու, որոնելու, վերլուծելու և մշակելու հնարավորություն՝ մեկ հարթակի վրա: Տարածական տվյալների փոխանակումն ապահովվելու է տարբեր պետական մարմինների միջև փոխգործելիության սկզբունքի հիման վրա:

Պատասխանատու մարմինը

Կադաստրի կոմիտե

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

 

Շրջակա միջավայրի նախարարություն

 

Էկոնոմիկայի նախարարություն

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Պաշտպանության նախարարություն

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

Քաղաքաշինության կոմիտե

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Հայանտառ» ՊՈԱԿ

Ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպություններ

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Ժամանակահատվածը 2022 թ. դեկտեմբեր - 2024 թ. դեկտեմբեր

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

ՀՀ տնտեսության կառավարման մի շարք մարմինների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների (ռեգիստրների) վարման գործառույթները հիմնականում չեն իրականացվել կամ թերի են իրականացվել, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, որն էականորեն դժվարացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը՝ կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական նշանակության ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Վերոնշյալ խնդիրների լուծումները վերաբերելի են ինչպես պետական կառավարման համակարգի և օրենքով ստեղծված մարմիններին, այնպես էլ՝ ֆիզիկական անձանց:

Համապարփակ գեոպորտալը կտա նաև հնարավորություն վերլուծելու հանրային նշանակություն ունեցող գործընթացները, ինչպիսիք են պաշտոնատար անձանց հայտարարագրերը, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումները և այլն:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Պատճառը տեղեկատվության ոչ եզակի լինելն է, քանի որ այն կառույցները, որոնք հանդիսանում են առավելապես տարածական տվյալներ հավաքագրողներ և/կամ ստեղծողներ, ինչպես նաև տարածական տվյալներ օգտագործողներ, օգտագործում են վեկտորային, ռաստերային (օր.՝ ՌԹՄ, աերոտիեզերական նկարներ), թղթային քարտեզներ (օր.՝ տեղագրական քարտեզներ, ատլասներ), ինտերնետային քարտեզներ (openstreetmap, yandex map, google maps, google earth):

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով (2021 թվականի հունիսի 18-ի N 149-Լ) ստեղծվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից ինտեգրված կադաստրի Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) խորհրդակցական մարմին (աշխատանքային խումբ): Խորհրդակցական մարմինն արդեն կազմակերպել է աշխատանքային նիստեր և մեկնարկել է համագործակցություն՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Կոմիտեի ստանդարտացված տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ստեղծմանն աջակցելու նպատակով Հայաստան ժամանած «LX Korea» ընկերության հետ։ ԱՏՏԵ- տարածական տվյալների խումբը ներառում է հետևյալ քարտեզագրական շերտերը.

1. Կադաստրային տարածական տվյալը ներառում է՝ վարչական սահմաններ (մարզ, համայնք, բնակավայր, վարչական շրջան), անշարժ գույք (շենք-շինություն, հողամաս, կադաստրային թաղամաս), գնահատում (տարածագնահատման գոտիականություն, գնահատման շրջան, գնահատման խումբ), իրավունք (սեփականության իրավունքի սուբյեկտ, սերվիտուտ, վարձակալություն (ենթավարձակալություն)), հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) և հասցե քարտեզագրական շերտերի խմբերը:

2. Տեղագրական տարածական տվյալը ներառում է՝ ռելիեֆ (հորիզոնականներ, ռելիեֆի թվային մոդել, լեռնագագաթներ), մակերևութային ջրեր (գետային ցանց, լճեր, ջրամբարներ), տրանսպորտային ցանց (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ), պլանաբարձունքային հիմք (պիկետներ, պլանային հիմք, բարձունքային հիմք) և աշխարհագրական անվանում քարտեզագրական շերտերի խմբերը:

3. Օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալը ներառում է՝ օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարների) ծածկույթ, մոզաիկ տարր քարտեզագրական շերտերը:

4. Թեմատիկ տարածական տվյալների խումբը բաղկացած է՝ հատուկ պահպանվող տարածքներ, բնական աղետներ, գյուղատնտե- սություն, կլիմա, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ, անտառներ, երկրաբանություն, արտադրու- թյուն, կենդանական և բուսական տեսակների տարածում, պատմամշակութային հուշարձաններ, ջրագրություն, տրանսպորտային ցանց, հողերի աշխարհագրություն տարածական տվյալներից:

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալում մշակվել և ներմուծվել են ավելի քանի 600 տարածական տվյալների մետատվյալներ:

Մշակվել և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվել է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-431-Ն օրենքը։ Նշված փոփոխությամբ օրենքի մակարդակով կարգավորվել են տարածական տվյալների, այդ թվում՝ տարածական տվյալների ենթակառուցվածքին առնչվող հարաբերությունները: Այս օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում են մի շարք իրավական կարգավորումներ (օրենքներ՝ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծեր): Այս նպատակով կարևոր է կառավարության, Ազգային ժողովի և այլ մասնագիտական կառույցների ներգրավումը:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

Սույն հանձնառությամբ առաջարկվում է ապահովել բազային քարտեզագրական տարածական տվյալների, մեթատվյալների հասանելիությունը հանրությանը՝ ազգային գեոպորտալի ստեղծման միջոցով: ԱՏՏԵ-ն օգտագործողների համար կընձեռի անընդմեջ և առցանց թարմացվող գեոպորտալ (թաղամաս, հողամաս, շենք, հողային ֆոնդ, սեփականության տեսակ կադաստրային շերտերը թարմացվում են ինքնաշխատ):

Գեոպորտալը կտա տարբեր աղբյուրներից ստացված տարածական տվյալները դիտելու, վերլուծելու և մշակելու հնարավորություն՝ մեկ հարթակի վրա:

«Տարածական տվյալների մասին» օրենքի նախագծով կսահմանվեն տարածական տվյալների թարմացման մոտեցումներ՝ տվյալների արդիականություն և օբյեկտիվություն:

Տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող և տնօրինող պետական մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները և ծառայությունները, պետք է ստեղծեն, տրամադրեն և տարածեն համապատասխան մեթատվյալներ, ինչպես նաև դրանք պահպանեն և թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների և ծառայությունների մեթատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանվելու են ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ֆիզիկական անձինք իրենց գույքի կամ գույքային իրավունքների մասին հայցվող՝ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-12-րդ և 15-րդ (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) կետերով սահմանված տեղեկության համար ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը, բացառությամբ միասնական տեղեկատվության, ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններին, ՀՀ մարզպետարաններին, դատարաններին, ՀՀ դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ հաշվեքննիչ պալատին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում է անվճար` ՀՀ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար:

Պետական կառավարման համակարգի մարմիններին սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի պետական ռեգիստրին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

ԱՏՏԵ-ի ներդրումը հնարավորություն կտա համակարգելու ՀՀ տարածքում առկա երկրատարածական տվյալները և ստեղծել պարբերաբար և առցանց թարմացվող փոխկապակցված տվյալների հիման վրա մեկ միասնական ինքնաշխատ տեղեկատվական ռեսուրս։ Արդյունքում կունենանք՝ տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, կբարելավվի համապարփակ տեղեկատվություն ստանալու ծառայությունը, ինչպես նաև՝ հանրային մշտադիտարկում և այլ վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն։

Հանձնառության վերլուծություն
Հարցեր Պատասխան
1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Պետական մարմինների կատարած աշխատանքները տարածական տվյալների միջոցով հասանելի կլինեն քաղաքացիներին։

Ֆիզիկական անձինք կամ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկության համար կազատվեն տեղեկատվության տրամադրման վճարից, բացառությամբ ազգային գեոպորտալին հասանելիության համար սահմանված վճարների:

Ազգային գեոպորտալի հասանելիությունը, որոնման և դիտման հնարավորությամբ, ապահովվելու է անվճար: Գեոպորտալի միջոցով մեթատվյալների որոնումը կլինի անվճար, իսկ որոշ տարածական տվյալների դիտման և որոնման հնարավորությունը՝ մասնակի անվճար:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Պետական մարմինների կատարած աշխատանքները կարտացոլվեն ազգային գեոպոր- տալում, ինչն էլ հնարավորություն կտա հանրային վերահսկմանը, որի արդյունքում էլ կբարելավի պետական կառավարման համակարգի մարմինների և ՏԻՄ-երի հաշվետվո- ղականությունը:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ստանալ անվճար տեղեկատվություն տարածական և մետատվյալների վերաբերյալ (բացառությամբ որոշ կարգավորումների), ինչպես նաև՝ հաղորդագրությունների տեսքով արձագանքել Ազգային գեոպորտալում տեղ գտած տեղեկատվությանը։

Հանձնառության պլանավորում

(Սա սկզբնական պլանավորման գործընթաց է, որը հիմնականում դիտարկում է հանգուցային և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերը:)

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Տարածական տվյալների կառավարման (ԵՏՀ/ GIS) մասնագետների վերապատրաստում

Որակավորված մասնագետների ներգրավում տարածական տվյալների կառավարման գործում՝ ինտեգրված կադաստրի բազային և ոլորտային բաղադրիչների վարումն

իրականացնելու համար

2022 թ․ դեկտեմբերի

1-ին տասնօրյակ (շարունակական)

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Քաղաքաշինության կոմիտե

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

Գործողություն 2.

Իրավական կարգավորումների ապահովում

Այս գործողությամբ նախատեսվում է մշակել և Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ:

2023 թ.

դեկտեմբեր

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն Քաղաքաշինության

կոմիտե

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ազգային ժողով Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

Գործողություն 3.

Բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում

և ստանդարտացում, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի տեղեկատվական համակարգի արդիականացում

և թարմացում

Արդիական միասնական երկրատարածական տվյալների շտեմարանի ստեղծում

և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում

2024 թ.

(ոչ ամբողջական)

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

Գործողություն 4.

Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում իրական ժամանակային ռեժիմում

Օրենքով վերապահված լիազորություններ ունեցող պետական մարմիններին իրական ժամանակային ռեժիմում առկա տարածական տվյալները ստանալու հնարավորության ապահովում

2023 թ.

դեկտեմբեր

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն

Կրթության,

գիտության,

մշակույթի և

սպորտի

նախարարություն

Բարձր

տեխնոլոգիական

արդյունաբերու-

թյան նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող

կազմակերպություն-

ներ

Գործողություն 5.

Ինտեգրված

կադաստրում

միջազգային ISO

ստանդարտներին

համապատասխան

անվտանգության

համակարգի

ներդրում, ըստ

անհրաժեշտության ինտեգրում

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի

փոխգործելիության

կառավարման

հարթակի հետ

Միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգի ներդրում

2022 թ.

դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Գեոդեզիստների և

հողաշինարարների

համահայկական

միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

Գործողություն 6.

Պիլոտային ոլորտային կադաստրի

ստեղծում և ներդրում

Մեկ ոլորտի կադաստրի ստեղծում և ներդրում, որը հնարավորություն կտա վերհանել ինտեգրման գործնական խնդիրները, և ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարել նախորդ քայլերով մշակված իրավական ակտերում

և այլ գործառնական փաստաթղթերում

2023 թ.

դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և

ենթակառուց-

վածքների նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն,

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

Գործողություն 7.

Գեոպորտալի և մեթատվյալների շտեմարանի ներդրում և լիարժեք վերագործարկում

Հասանելի ԱՏՏԵ-ի Գեոպորտալի և առցանց մեթատվյալների շտեմարանի ներդրում

2023 թ.

մարտի

3-րդ տասնօրյակ

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանի

գրասենյակ

Շրջակա

միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն

Կրթության,

գիտության,

մշակույթի և

սպորտի

նախարարություն

Բարձր

տեխնոլոգիական

արդյունաբերու-

թյան

նախարարություն

Արտակարգ

իրավիճակների

նախարարություն

Քաղաքաշինության

կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Գեոդեզիստների և

հողաշինարարների

համահայկական

միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային

անվտանգության

ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն-

ներ

Գործողություն 8.

Հասցեների միասնական

ռեեստրի տվյալների

բազա

Հասցեների ռեեստրում կատարվող անշարժ գույքի հասցեի

անվանափոխման,

համարակալման

ցանկացած

փոփոխության առցանց և կադաստրային

քարտեզների վրա

արտացոլում

2024 թ.

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանի

գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի

նախարարություն

Տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն

Կրթության,

գիտության,

մշակույթի և

սպորտի

նախարարություն

Բարձր

տեխնոլոգիական

արդյունաբերու-

թյան

նախարարություն

Արտակարգ

իրավիճակների

նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Գեոդեզիստների և

հողաշինարարների

համահայկական

միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

Գործողություն 9.

Ինտեգրված

կադաստրի

ոլորտային

բաղադրիչների

ստեղծում,

համապատասխան

սարքածրագրային

միջոցների ներդրում

և համակարգի

ամբողջական

գործարկում՝ ըստ

ոլորտների

պատրաստ-

վածության

1․ Տվյալների տարածական հղմամբ, աշխարհագրական հարաչափեր ունեցող ճյուղային կադաստրների և ռեգիստրների միավորմամբ, փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա մեկ միասնական ինքնաշխատ տեղեկատվական ռեսուրսի ստեղծում։

2. Տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում։

3. Ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների

խնայողություն։

2024 թ․ դեկտեմբեր

Պատասխանատու՝ Կադաստրի կոմիտե

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

     

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ոստիկանություն

Ազգային

անվտանգության

ծառայություն

Երևանի քաղաքապետարան

«Հայանտառ» ՊՈԱԿ

Ենթակառուցվածք- ները տնօրինող կազմակերպություն- ներ

 

4. Հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում։

5. Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագության և արդյունավետու-

թյան ապահովում։

 

արդյունաբերության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

   

Հանձնառության կապը ռազմավարական փաստաթղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ.

ծրագրի՝

«6.

Ինստիտուցիոնալ զարգացում»

ՀՀ թվայնացման 2021-2025 թթ.

ռազմավարություն

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի

8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշում

 

2. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

7. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր

Հանձնառության կարճ նկարագիրը

Բարեվարքության համակարգի բաղադրիչ հանդիսացող նվերների ինստիտուտի կարգավորման նպատակով, հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքի պահպանման համար պատասխանատու մարմնի սահմանում, ինչպես նաև նվերների հաշվառման և հանձնման կարգի առնչությամբ անհրաժեշտ կարգավորումների նախատեսում, մասնավորապես՝ նվերների հայտարարագրման թվայնացված ռեեստրի ստեղծում, որը կապահովի նվերների հայտարարագրման, դրանց գնահատման, ինչպես նաև տեղեկատվության հրապարակման ավտոմատացված լուծումներ:

Պատասխանատու մարմինը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Արդարադատության նախարարություն

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Վարչապետի աշխատակազմ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ, որոնք

կմիանան հանձնառությանը

Ազգային ժողով

Ժամանակահատված

2022 թ. սեպտեմբեր - 2024 թ. սեպտեմբեր

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքը, նույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում է, որ նվերների հաշվառումը և հանձնումն իրականացվում են Կառավարության սահմանված կարգով, որը սակայն չի գործում, ինչի հետևանքով հանրային ծառայության ոլորտում հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների հաշվառում և հանձնում գրեթե չեն կատարվում, այլ կերպ ասած՝ այս ինստիտուտի նկատմամբ որևէ վերահսկողական գործառույթ չի իրականացվում: Հաշվի առնելով հանրային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անհրաժեշտ է կատարելագործել նվերներ ընդունելու արգելքի ինստիտուտը, սահմանել նվերների ընդունման արգելքը պահպանող մարմին, ինչպես նաև նվերների հաշվառման և հանձնման կարգի առնչությամբ սահմանելով անհրաժեշտ կարգավորումներ, որոնք ոլորտը կդարձնեն առավել վերահսկելի և թափանցիկ:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների ընդունման և հանձնման գործընթացները հիմնականում պատշաճ չեն իրականացվել օրենսդրական բացերի, վերահսկողական մարմնի և հանրային ծառայության

ոլորտում միասնական քաղաքականության իրականացման բացակայության պատճառով: Պատշաճ ձևակերպված չեն եղել «Նվեր», «Հյուրասիրություն», «Թույլատրելի նվեր» եզրույթները, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով ամրագրված՝ նվերների հաշվառման և հանձնման համար հիմք հանդիսացող Կառավարության կողմից սահմանված կարգը չի գործել: Միևնույն ժամանակ սահմանված չեն նվերների ընդունման արգելքի պահանջի կատարման, թույլատրելի նվերների ընդունման և դրանց հաշվառման պահանջների կատարման նկատմամբ հսկողության կարգավորումները և այդ գործառույթն իրականացնող լիազոր մարմինը: Նման պայմաններում հանրային ծառայության տարբեր տեսակների համար տարբերակված մոտեցում է իրականացվել, ինչի հետևանքով խաթարվել է միասնական քաղաքականության իրականացումը: Բացի այդ, առկա չէ նվերների ռեեստր։

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

2018 թվականին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ գլուխն ամբողջովին նվիրված է բարեվարքության համակարգին: Հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքը ներառվել է բարեվարքության համակարգի մեջ և որպես բարեվարքության համակարգի բաղադրիչ հանդիսացել է հանրային ծառայությունում թափանցիկության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործիքներից մեկը: Այնուամենայնիվ, առկա օրենսդրական բացերը հնարավորություն չեն տվել նվերների հաշվառման և հանձնման համար պրակտիկայում կիրառելի և արդյունավետ ընթացակարգեր սահմանել: Այդ իսկ պատճառով 2021 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել են օրենսդրության համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն՝ վեր հանելով կարգավորումներում առկա բոլոր բացերը: Նշվածի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել է Հանրային ծառայության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ նաև՝ նախագծեր): Նախագծերը 2022 թվականի մայիսին դրվել են հանրային քննարկման և ներկայացվել են շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի: Նախագծերին Կառավարության կողմից 2022 թվականի օգոստոսի 18-ին տրվել է հավանություն և ներկայացվել է Ազգային ժողով:

2. Ի՞նչ լուծում եք առաջարկում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերների ընդունման արգելքի կառուցակարգերի կատարելագործման հայեցակարգ և գործողությունների ծրագիր, որն իր արտացոլումն է գտել ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում։ Նշվածի շրջանակներում, ինչպես արդեն նշվել է, մշակվել է համապատասխան նախագծերի փաթեթ, որոնցով առաջարկվում է իրականացնել հետևյալ հիմնական փոփոխությունները.

1) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում՝ իրականացնելով համապատասխան փոփոխություններ «Հանրային ծառայության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» և մի շարք այլ հարակից օրենքներում: Այդպիսով կապահովվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականությունը և կբացառվի տարբեր օրենքներում տարաբնույթ կարգավորումների առկայությունը: Միաժամանակ, առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն,

2) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել նվերները հաշվառելու պարտականություն նվերների ռեեստրում: Սահմանվել է, որ նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, խորհրդատվական կարծիքի տրամադրման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Նախատեսվել է, որ նվերների ռեեստրը վարելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը,

3) նախագծերով առաջարկվում է հստակեցնել թույլատրելի նվերների շրջանակը, նվերների հաշվառման համար սահմանել դրամական նվազագույն շեմ (այն է՝ 20 հազար ՀՀ դրամը), վերանայել նվերների հասկացությունը միջազգային պարտավորությունների շրջանակներում տրված եզրակացությունների և հանձնարարականների հիման վրա,

4) նախագծերով առաջարկվում է նաև սահմանել հստակ կարգավորումներ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների հետ կապված,

5) նախագծերով առաջարկվում է սահմանել հստակ կառուցակարգեր ստացված նվերի շրջանակներում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների և լիազոր պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ և այլն:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Ազգային ժողովի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների վերահսկողություն, ինչպես նաև կենտրոնական մարմնի սահմանում, որը կիրականացնի պատշաճ և միասնական քաղաքականություն նվերների ընդունման արգելքի իրավական նորմերի կիրառման ոլորտում, ապահովել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվեր ընդունելու արգելքի վերաբերյալ սահմանափակում նախատեսող իրավակարգավորումների միասնականություն՝ դրանք զետեղելով միայն

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և տարածելով հանրային ծառայության բոլոր ոլորտների և տեսակների վրա, սահմանել օրենսդրական առավել հստակ և հասցեական կարգավորումներ, որոնք թույլ կտան կոռուպցիոն ռիսկերի պատշաճ զսպում իրականացնել, նվերների թվայնացված ռեեստրի ստեղծումը, որը կապահովի նվերների հայտարարագրման, դրանց գնահատման, տեղեկատվության հրապարակման ավտոմատացված լուծումներ, ինչպես նաև կապահովի համակարգի փոխգործելիությունը հայտարարագրերի թվային համակարգի հետ։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր կլինեն իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում: Համաձայն նախագծի՝ նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, խորհրդատվական կարծիքի տրամադրման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Օրենքի նախագծով սահմանված կարգով, Հանձնաժողովը վարելու է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրները, բացի այդ՝ քննելու և լուծելու է նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր:

Տվյալներում փոփոխությունների կատարման, խորհրդատվական կարծիքի տրամադրման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը համաձայն նախագծի սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միևնույն ժամանակ, նվերներին առնչվող օրենսդրական ակտերի պահանջների չպահպանման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիրառելու է պատասխանատվության միջոցներ։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Պարտավորության իրականացմամբ ակնկալվում է առավել համապարփակ ձևով սահմանել նվերներ ընդունելու արգելքը՝ բացառելով հնարավոր տարընկալումները և դրանք շրջանցելու հնարավորությունները, ապահովել հայտարարագրված նվերների հրապարակայնությունը, ներդնել հաշվետվությունների հրապարակման համակարգ, ինչպես նաև ստեղծել բաց տվյալների ներբեռնման հնարավորություն:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Կարևորագույն պայման է նվերների թվայնացված ռեեստրի ստեղծումը, որը կապահովի նվերների պարտադիր հայտարարագրման, դրանց գնահատման, տեղեկատվության հրապարակման ավտոմատացված լուծումներ: Նվերների ռեեստրը լինելու է հանրության համար հասանելի, ինչպես օգտագործման, այնպես էլ տեղեկատվության ստացման տեսանկյունից, ինչպես օրինակ գույքի, եկամուտների հայտարարագրման համակարգը:

Առանցքային է հանրության կողմից վերահսկողական մեխանիզմի ներդրումը. ցանկացած անձ հնարավորություն կունենա նվերների հայտարարագրման, հաշվառման առերևույթ խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Հանձնառության կարևորագույն բաղադրիչ է ներառականությունը: Հանրության սեփականատիրության բարձրացումը իրականացվող գործընթացների նկատմամբ:

Պատշաճ հանրային վերահսկողություն և պահանջատիրություն միջոցառման իրականացման պատասխանատուների և հատկացվող ռեսուրսների նկատմամբ:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

   

Պատասխանատու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Օրենսդրական կարգավորումների նախագծի մշակում

1. Հանրային ծառայողների կողմից նվերների ընդունման արգելքի հայեցակարգի նախագծի մշակում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա:

2. Օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել նվերներ ընդունելու արգելքի պահպանումը, հետևելու իրավասության սահմանումը, նվերների ռեեստրի վարման, նվերների գրանցման և հաշվառման ընթացակարգերի սահմանելու գործառույթը:

2022 թ.

սեպտեմբեր – 2023 թ․ ապրիլ

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետի գրասենյակ

Վարչապետի աշխատակազմ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ

Արդարադա- տության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ, որոնք կմիանան հանձնառությանը

Ազգային ժողով

Գործողություն 2.

1. Նվերների

էլեկտրոնային ռեեստրի

2024 թ․ սեպտեմբեր

Պատասխանատու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աջակից շահագրգիռ կողմեր

Էլեկտրոնային ռեեստրի ստեղծում և ներդրում

տեխնիկական բնութագրերի մշակում և էլեկտրոնային հարթակի մրցույթի անցկացում:

2. Էլեկտրոնային ռեեստրի ներդրում և գործարկում (իրազեկում պետական կառավարման համակարգի համար):

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետի գրասենյակ

Վարչապետի աշխատակազմ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ

Արդարադա- տության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություն ներ, որոնք կմիանան հանձնառությանը

Ազգային ժողով

Հանձնառության կապը ռազմա- վարական փաս- տաթղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026

թվականների գործունեության միջոցառումների

ծրագիրը

հաստատելու մասին» N 1902-Լ որոշում

Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի

«Հայաստանի Հանրապետու- թյան հակակո- ռուպցիոն ռազմավարու- թյունը և դրա իրականացման

2019-2022

թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշում

Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ընդունված չորրորդ փուլի երկրորդ համապատաս- խանության

երկրորդ միջանկյալ զեկույց

Տնտեսական համագործակցու- թյան և զարգաց- ման կազմակեր- պության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամ-

բուլյան հակակո- ռուպցիոն գործո- ղությունների ծրագրի գնահատ- ման հինգերորդ պիլոտային փուլ

«Հանուն ժողովրդա- վարության» համաժողովի շրջանակ- ներում

ՀՀ կողմից ստանձնված

հանձնա- ռություններ

Կայուն զարգացման նպատակ 16՝ Խաղաղու- թյուն, արդարություն և ամուր հաստատու- թյուններ.

Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարա-

կությունների

կառուցումը

 

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

8. Էլեկտրոնային գնումների համապարփակ համակարգ. Իրական շահառուների ինստիտուտի կատարելագործում

Հանձնառության կարճ նկարագիրը

Մշակել արդի պահանջներին համապատասխանող էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը կինտեգրվի գնումների հետ փոխկապակցված այլ էլեկտրոնային համակարգերի, ներառյալ պետական ռեգիստրի հետ՝ գնման ընթացակարգին մասնակիցների, ներառյալ պայմանագրի կատարման փուլում ընտրված մասնակցի իրական շահառուների տվյալների ավտոմատ եղանակով ստացման և հրապարակման մասով: Նոր համակարգը հնարավորություն կստեղծի ընդլայնել նաև այն օգտագործող պատվիրատուների շրջանակը: Համակարգը կունենա բաց տվյալների վրա հիմնված գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կառավարման վերաբերյալ համացանցում անվճար և ամբողջական՝ ավտոմատացված եղանակով տեղեկատվության հրապարակման, գեներացման և վերլուծության իրականացման հնարավորություն:

Պատասխանատու մարմինը

Ֆինանսների նախարարություն

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Արդարադատության նախարարություն

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

 

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (համաձայնությամբ)

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

 

«ՀԿ կենտրոն» ՀԿ

 

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

Ժամանակահատվածը 2023 թ. մարտ – 2024 թ. հունիս

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Գնումների համակարգի թափանցիկության և արդյունավետության աստիճանի բարձրացում, համակարգի օգտագործում բոլոր պատվիրատուների կողմից, էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող և գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ինտեգրված նոր ազգային համակարգի առկայություն:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իրականացնելու Իրական շահառուների ինստիտուտի ներդրում, ուստի համապարփակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել փոխգործելիությունը տվյալները նույնականացնելու համար:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Գործող համակարգը չի ապահովում հնարավորություն ներառելու բոլոր պատվիրատուներին, հնարավոր չէ լիարժեք ապահովել ինչպես բոլոր բիզնես գործընթացների, այնպես էլ բաց տվյալների վրա հիմնված տեղեկատվության ստացում:

Չնայած այն փաստին, որ ՀՀ-ում ներդրվել է իրական շահառուների բացահայտման գործընթացը, սակայն կատարված քայլերը բավարար չեն լիարժեքորեն հասնելու կոռուպցիոն գործընթացների կրճատմանը: Անհրաժեշտություն է առաջանում ապահովել փոխգործելիություն ՀՀ- ում գործող այլ համակարգերի և ռեգիստրների հետ:

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Նախաձեռնվել են նոր էլեկտրոնային գնումների համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

ՀՀ-ում 2023 թվականից բոլոր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունները պարտավոր են հայտարարագրել իրենց իրական շահառուներին: Սակայն լիարժեք գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել տվյալների հաստատում/վավերացում և անհրաժեշտ ռեգիստրների, կամ էլեկտրոնային հարթակների հետ փոխգործելիություն՝ իրական շահառուների բացահայտման համապարփակ գործընթաց ապահովելու համար:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

Մշակել արդի պահանջներին համապատասխանող էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը կինտեգրվի գնումների հետ փոխկապակցված այլ էլեկտրոնային համակարգերի հետ: Նոր համակարգը հնարավորություն կստեղծի ընդլայնել նաև այն օգտագործող պատվիրատուների շրջանակը: Համակարգը կունենա բաց տվյալների վրա հիմնված գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կառավարման վերաբերյալ համացանցում անվճար և ամբողջական՝ ավտոմատացված եղանակով տեղեկատվության հրապարակման, գեներացման և վերլուծության իրականացման հնարավորություն:

2021 թվականի հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցման նպատակով կնքվել է պայմանագիր Sinergy international systems ընկերության հետ, որով նախատեսվում է ներդնել նոր համակարգը: 2021-2022 թթ. «Հանրային ծառայության մասին» օրենքում և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել են հայտարարագրման ենթակա տվյալների ցանկը և հայտարարատուների շրջանակը: Նոր համակարգը նախատեսվում է ունենալ 2023 թվականին:

Առաջարկվում է փոխկապակցել գնումների նոր էլեկտրոնային, իրական շահառուների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգերը:

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Ունենալ արդի պահանջներին համապատասխանող էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը հնարավոր կլինի ինտեգրել այլ էլեկտրոնային համակարգերին՝ ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով: Նոր համակարգը թույլ կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը:

Համակարգը կապահովի բաց տվյալների վրա հիմնված գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կառավարման վերաբերյալ համացանցում անվճար և ամբողջական՝ ավտոմատացված եղանակով տեղեկատվության հրապարակման, գեներացման և վերլուծության իրականացման հնարավորություն:

Հանձնառության իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել գնումների ընթացակարգերին մասնակցող բոլոր կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ ամբողջական և ճիշտ տեղեկատվության ստացումը, որոշումների կայացման փուլում շահերի բախման բացառումը: Սա նշանակում է, որ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունները կարող են գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում, սակայն կարող են մասնակցել բուն գնումների գործընթացում միայն իրենց իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը (էլեկտրոնային եղանակով) ներկայացնելու դեպքում:

Այս պահանջը կհանդիսանա լրացուցիչ միջոց ապահովելու էլեկտրոնային գնումների գործընթացին մասնակցող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների կողմից իրենց իրական շահառուի հայտարարագիրը ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում ներկայացնելու համար:

Բացի մասնակից կազմակերպության իրական շահառուի հայտարարագիր ներկայացնելուց, պատվիրատուն (գնահատող հանձնաժողովի անդամ և քարտուղար) հայտերը բացվելուց հետո ստորագրում և հրապարակում է ընթացակարգի մասնակիցների հետ շահերի բախման բացակայության մասին հայտարարություն: Նախատեսվում է, որ այս հայտարարությունները ավտոմատ եղանակով կփոխանցվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Համապարփակ շրջանակ ապահովելու դեպքում՝ հնարավոր կլինի կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, այդ թվում՝ կանխել փողերի լվացման ռիսկերը, հայտնաբերել փոխկապակցված անձանց, շահերի բախումը և այլն:

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Բաց տվյալների վրա հիմնված էլեկտրոնային գնումների համակարգը հնարավորություն կընձեռի անվճար և ավտոմատ եղանակով համացանցում հասանելի դարձնել գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կառավարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Գնումներին մասնակցող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիությունը, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագրի ներկայացումը և հաղթող կազմակերպության վերաբերյալ հանրային տեղեկատվության տրամադրումը կբարելավեն հաշվետվողականությունը և որոշումների կայացման թափանցիկությունը:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

ՔՀ կազմակերպությունների, լրատվամիջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներն ունեն հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու և վերլուծելու գնումների գործընթացը և դրա արդյունքում շահող կազմակերպությունների կողմից պարտականությունների իրականացումը: Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականացնել հանրային վերահսկում գնումներին առնչվող բոլոր մասնակիցների և որոշում կայացնողների նկատմամբ:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Գնումների նոր համակարգի կապալառուի ընտրության մրցույթի հայտարարում:

Ընտրված խորհրդատուի կողմից տեխնիկական առաջադրանքի կազմում և դրա հիման վրա ծրագրային ապահովման մշակման նպատակով կապալառուի ընտրության մրցույթի հայտարարում

2023 թ.

առաջին եռամսյակ

Պատասխանատու՝ Ֆինանսների նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«ՀԿ կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ

 

Գործողություն 2.

Թեստավորման աշխատանքների մեկնարկում

Ընտրված կապալառուի կողմից ծրագրային

ապահովման մշակում և թեստավորման աշխատանքների մեկնարկում

2024 թ.

հունիս

Պատասխանատու՝ Ֆինանսների նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«ՀԿ կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ

 

Գործողություն 3.

Իրական շահառուների ռեգիստրի հետ ինտեգրում

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ինտեգրում Արդարադատու- թյան նախարարու- թյան իրավաբա- նական անձանց Իրական շահա- ռուների ռեգիստրի ծրագրի հետ՝ գնման ընթացա- կարգերին մաս- նակցության հայտեր ներկա- յացրած ՀՀ

ռեզիդենտ

հանդիսացող

մասնակիցների՝

ՀՀ օրենսդրու-

թյամբ սահման-

ված իրական

սեփականատե-

րերի վերաբերյալ

տեղեկատվության

ավտոմատ եղա-

նակով ստացում,

հրապարակում

համացանցում,

անհրաժեշտու-

թյան դեպքում՝

տվյալների

փոխանակումը

Կառավարության

փոխգործելիու-

թյան հարթակի

միջոցով:

2024թ. հունիս

Պատասխանատու՝ Արդարադատության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Ֆինանսների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«ՀԿ կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և

կազմակերպու-

թյուններ

«Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ

Գործողություն 5.

Գնումների գործըն- թացին մասնակցած կազմակերպություն- ների տվյալների (այդ թվում՝ իրական շահառուի հայտա- րարագրի) փոխանցում

Գնումների գործընթացին մասնակից կազմակերպու- թյունների ամբողջական տեղեկատվության (այդ թվում՝ իրական շահառուի հայտարարագրի)

ինտեգրումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվող նոր հայտարա- րագրերի նոր համակարգի հետ՝ շահերի բախման, փոխկապակցվա- ծության, կոռուպ- ցիոն ռիսկերի կանխարգելման համար:

2024 թ. հունիս

Պատասխանատու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Ֆինանսների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»

հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«ՀԿ կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ և կազմակերպու- թյուններ

 

Հանձնառության կապը ռազմավա- րական փաստա- թղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

ՀՀ

կառավարության 2021-2026 թթ.

ծրագրի

«Պետական ծախսեր» բաժին:

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019- 2023 թվականների բարեփոխումների» ռազմավարությու- նից (Թիրախ՝ 14)։

Տնտեսական համագործակցու- թյան և զարգացման կազմակերպության

զեկույցներ, Հակակոռուպցիոն զեկույց 2022թ.` https://cutt.ly/HKmhP Rs

ԱՄՆ Ներդրումային կլիմայի մասին հայտարարություն- ներ 2021 զեկույց ` https://cutt.ly/rKmcY 3C

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցա- ռումների ծրագիր

Հանրային կառավարման բարեփոխումների 2030 թ. ռազմավա- րության հիմնական ուղղություններից՝

Հանրային ծառա

յության հորիզո- նական և ուղղահայաց շրջանակի ամբողջացում, ծառայությունների միասնականության ապահովում

«Հանուն ժողովրդա- վարության» համաժողովի շրջանակներում ՀՀ կողմից

ստանձնած

հանձնառություն- ների

Կայուն զարգացման նպատակ 10 Անհավասարությունների կրճատում

Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև

Կայուն զարգացման նպատակ 16

Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ

Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը:

Կայուն զարգացման նպատակ 17 Գործընկերություններ հանուն նպատակների

Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման:

 

3. ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

9. «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք

Հանձնառության կարճ նկարագիրը

Ներդնել Էլեկտրոնային արդարադատության համակարգի «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք, որն ուղղված կլինի քրեական գործերով մինչդատական վարույթի և դատական գործերի քննության հետ կապված գործընթացների վերլուծության, դատական համակարգի հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը, «բաց տվյալների» ձևաչափի կիրառման ապահովման համար: Էլեկտրոնային միասնական համակարգը կապահովի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, կնպաստի արդարադատության ոլորտի մարմիններում գործող համակարգերի վարման միասնական քաղաքականության մշակմանը, վիճակագրական համապարփակ տվյալների հավաքագրմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների խնայողությանը և վարչարարության պարզեցմանը:

«Էլեկտրոնային արդարադատություն» միասնական համակարգի ներդրման նպատակներն են՝

ա) ստեղծել դատական, իրավապահ (հետաքննության և նախաքննության մարմիններ, դատախազություն) և իրավակիրառ մարմինների (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն) և այլ մարմինների, կազմակերպությունների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ,

բ) արդիականացնել դատարանների և արդարադատության ոլորտի այլ մարմինների գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը,

դ) ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով,

ե) ստեղծել էլեկտրոնային հարթակ՝ ապահովելով պաշտոնական առցանց նամակագրությունը, էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջև, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հնարավորություն ստեղծելով առցանց կապ հաստատել, դիմում, բողոք և այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, բացի այդ ընձեռել գործի ընթացքին առցանց հետևելու հնարավորություն,

զ) ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում,

է) միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները,

ը) ապահովել թվային արխիվների ստեղծումը:

Պատասխանատու մարմինը

Արդարադատության նախարարություն

Այլ համակատարողներ

Կառավարություն/

Պետական այլ մարմիններ

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ (Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ) Իրավապահ համակարգի մարմիններ՝

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

ԵԽ Երևանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ ՄԱԶԾ

ԱՄՆ ՄԶԳ

Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԲԴԽ, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե

   

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

   

Հակակոռուպցիոն կոմիտե

   

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

   

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

   

Ժամանակահատված

2022 թ. նոյեմբեր-2024 թ. հունիս

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Հայաստանում արդարադատության ու դատաիրավական ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից: Այդուհանդերձ, տարիներ շարունակ բարեփոխումները չեն հասել իրենց առջև դրված նպատակներին ու թիրախներին՝ որոշ դեպքերում չունենալով իրականացման համապատասխան գործուն մեխանիզմներ ու գործիքակազմ:

2022 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը։ Գործողությունների ծրագրով նախատեսված է ներդնել էլեկտրոնային արդարա- դատության (eJustice) համակարգը և գործիքները, որոնց արդյունքում՝

1) կստեղծվի դատական, իրավապահ (հետաքննության և նախաքննության մարմիններ, դատախազություն) և իրավակիրառ մարմինների (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն) և այլ մարմինների, կազմակերպությունների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ.

2) կարդիականացվեն դատարանների և արդարադատության ոլորտի այլ մարմինների գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը.

3) կստեղծվի և կներդրվի դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով.

4) կապահովվի պաշտոնական առցանց նամակագրությունը, էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջև, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հնարավորություն ստեղծելով առցանց կապ հաստատել, դիմում, բողոք և այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, բացի այդ ընձեռել գործի ընթացքին առցանց հետևելու հնարավորություն.

5) կապահովվի համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում.

6) կմիավորվեն արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, կապահովվի թվային արխիվների ստեղծումը:

Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրմամբ կապահովվեն արդարադատության համակարգի հետ քաղաքացիների շփումները էլեկտրոնային եղանակով:

Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի միջոցով հնարավոր կլինի ապահովել վարույթի ամբողջ ընթացքում վիճակագրական տվյալների հավաքագրման կազմակերպումը, համաձայնեցումն ու ներդաշնակեցումը, իրավապահ (հետաքննության և նախաքննության մարմիններ, դատախազություն), դատական և իրավակիրառ մարմիններում (ՀԿԱԾ, քրեակատարողական ծառայություն, պրոբացիայի ծառայություն) գործող էլեկտրոնային համակարգերի համակցում, արդարադատության ոլորտի մարմինների միջև միասնական էլեկտրոնային հաղորդակցություն։

Նմանօրինակ հարթակի մշակումը կարևոր նշանակություն ունի իրավապահ գործընթացների առավել պարզ ու թափանցիկ կազմակերպման տեսակետից, միաժամանակ այն թույլ կտա խուսափել պրոցեսների անհարկի երկարաձգումից և հնարավորություն կընձեռի ռիսկերի վերհանման, քաղաքականության ճիշտ մշակման նպատակով վարել համապատասխան վիճակագրություն։

ԲԿԳ-Հայաստան ազգային գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը ստանձնում է Էլեկտրոնային արդարադատության համակարգի բաղադրիչ համարվող «eCourt-statistics» վիճակագրական գործիքի ներդրումը, որը թույլ կտա վերլուծել մինչդատական և դատական գործերի քննության հետ կապված գործընթացները (բովանդակային և ձևական)՝ ըստ նախապես որոշված վիճակագրական ցուցանիշների (statistic data) և «բաց տվյալների» ձևաչափի կիրառմամբ։ Դատական գործերի քննության հետ կապված գործընթացների վերլուծությունը հնարավորություն է ընձեռելու քաղաքացիական հասարակության անդամների հանրային վերահսկողություն իրականացնել արդարադատության իրականացման նկատմամբ։ Վիճակագրությունն անվճար կլինի հասանելի շահագրգիռ կողմերի համար (իրավաբանական համայնք, քաղաքացի, հետազոտողներ, միջազգային կառույցներ և ոլորտային պետական մարմիններ):

Նշված վիճակագրական ցուցանիշների համատեքստում հասանելի կլինեն կոնկրետ դատավարություններով դատական գործերի քանակ, կայացված դատական ակտերի ընդհանուր քանակ, որոշակի տեսակի գործերով տոկոսային հարաբերակցություն և այլն:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Ներկայումս ՀՀ դատական համակարգը չունի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակներում իրականացվեն բոլոր դատական վարույթները:

Առկա են մի քանի առանձին էլեկտրոնային գործիքներ, որոնք չեն կարող ապահովել դատավարության ամբողջ թվայնացումը, ինչի պայմաններում չի կարող արդյունավետ ներդրվել և գործել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգը:

Այս պահին «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակումն ու ներդրումը հանդիսանում են առաջնային անհրաժեշտություն, ինչի իրագործումը հնարավորություն կընձեռի դատարանին և կողմերին վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթները և դատավարական գործողություններն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Նախատեսվում է, որ համակարգն իր մեջ կպարունակի քաղաքացիական, վարչական, սնանկության և քրեական դատական գործերով էլեկտրոնային գործիքակազմը, յուրաքանչյուրն առանձին մոդուլով՝ համակցված այն բոլոր մարմինների և կազմակերպությունների էլեկտրոնային տվյալների շտեմարաններին, որոնք ներգրավված են դատավարության մեջ կամ հանդիսանում են դատարանի համար անհրաժեշտ տեղեկատվության մշակողներ/տնօրինողներ կամ ստացողներ:

Անդրադառնալով դատական գործերի էլեկտրոնային մակագրության, բաշխման և դատական ակտերի պաշտոնական հրապարակման տեղեկատվական համակարգերին՝ հարկ է ընդգծել, որ գործող կարգի պայմաններում գործերի բաշխման կարգը հաշվի չի առնում դատավորի ծանրաբեռնվածությունը և գործի բարդությունը, ինչը հանգեցնում է որոշ դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության։

Ներկայումս արդիական խնդիր է գործերի բաշխումն ըստ ոլորտային մասնագիտացման՝ հատկապես քաղաքացիաիրավական մասնագիտացման դատավորների միջև: Այժմ գործող ընդհանուր բաշխման մոդելը չի ապահովում գործերի արդյունավետ քննություն: Ուստի, հիմնարար բարեփոխման կարիք ունեն դատական գործերի էլեկտրոնային մակագրության և գործերի բաշխման կարգերը։

Դրանից զատ, անհրաժեշտ է կատարելագործել նաև դատական ակտերի պաշտոնական հրապարակման տեղեկատվական համակարգը, ընդլայնել դրա տեխնիկական հնարավորությունները:

Առկա սահմանափակ համակարգը, այս պահին գործող http://www.datalex.am/ -ը ամբողջական մինչդատական և դատական վիճակագրական տեղեկատվություն չի պարունակում, գործարկման համար (friendly usable) մատչելի չէ և հնարավորություն չի տալիս առանձին կամ համակարգված որոնում իրականացնել դատական գործընթացի շահառուին (Պետական մարմիններ և դատական համակարգ, ՀՀ քաղաքացի, լրագրող, հետազոտող և այլն) հետաքրքրող ցուցիչի (statistic data, indicator) վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն, որը սակայն վիճակագրական տեղեկություններ է տալիս ըստ հոդվածների և ըստ դատավորների՝ ներառելով սահմանափակ ծավալի տեղեկություններ։ Ընդ որում, մանրամասն տեղեկություններ նշված կտրվածքով առկա են միայն առաջին ատյանի դատարանների համար։

Բացի այդ, կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն բնույթի քաղաքացիական գործերի վերաբերյալ առանձնացված վիճակագրություն չի վարվում, ինչը հնարավորություն չի տալիս ոչ միայն ամբողջական պատկերացում կազմել կոռուպցիոն գործերի քննության ողջ շղթայի վերաբերյալ, այլև համապատասխան վիճակագրության բացակայությունը խնդրահարույց է դիտարկվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ պիլոտային փուլի 2021 թվականի շրջանակներում՝ հանգեցնելով մի շարք կատարողական դաշտերում պարտավորությունների չկատարված գնահատվելուն։

Վերոնշյալ վիճակագրական տվյալների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում վերլուծության արդյունքում կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ և արդյունավետ պայքար մղել կոռուպցիոն հանցագործությունների դեմ։

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Դատալեքսի պորտալն ունի ինֆոգրաֆիկ բաժին, որը տալիս է սահմանափակ ցուցիչներով տեղեկատվություն շահառուներին՝ գործարկման համար (friendly usable) ոչ մատչելի ձևաչափով:

Միևնույն ժամանակ, Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվո- ղականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն` Կառա- վարության սահմանած կարգով։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով սահմանվել են դատական վիճակագրության վարմանն առնչող հարաբերությունները։ Դատական վիճակագրությունը առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ, ըստ գործերի տեսակների, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները՝

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը.

5) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը՝ ըստ նիստերի քանակի.

7) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).

8) հաշվետու ժամանակահատվածում ավարտված մինչդատական քրեական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.

9) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ անավարտ գործերի ընդհանուր քանակը.

10) հաշվետու ժամանակահատվածում բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.

11) հաշվետու ժամանակահատվածում բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

Բարձրացված խնդիրների լուծման նպատակով կնքվել է եռակողմ պայմանագիր Բարձագույն դատական խորհրդի, Արդարադատության նախարարության և Դատալեքսի պորտալը սպասարկող կազմակերպության միջև։

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում։

Առաջարկվում է մշակել և ներդնել Էլեկտրոնային արդարադատության շրջանակներում դատական համակարգի գործիք, որը հնարավորություն կտա կատարել վիճակագրական և վերլուծական աշխատանքներ դատական գործընթացների վերաբերյալ` սկսած մինչդատական փուլից:

Սրան կարելի է հասնել գործող էլեկտրոնային համակարգերի համակցմամբ, արդարադատության ոլորտի մարմինների միջև միասնական էլեկտրոնային հաղորդակցության ներդրմամբ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է կատարելագործել գործող վիճակագրական տողերը և վիճակագրական քարտերը։

Բացի այդ, միջազգային պարտավորություններին համապատասխան, անհրաժեշտ է նախատեսել կոռուպցիոն գործերի համար առանձնացված վիճակագրություն, ներառյալ վիճակագրական տեղեկություններ՝ ըստ պաշտոնների, ըստ հանրային և մասնավոր ոլորտների տարբերակման, տեղեկություններ իրավաբանական անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Վերոնշյալ գործընթացների իրականացման արդյունքում էլեկտրոնային միասնական համակարգը կապահովի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, կնպաստի արդարադատության ոլորտի մարմիններում գործող համակարգերի վարման միասնական քաղաքականության մշակմանը, վիճակագրական համապարփակ տվյալների հավաքագրմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների խնայողությանը և վարչարարության պարզեցմանը:

Դատական համակարգի շարունակական բարեփոխումները, ի թիվս այլնի, պետք է նպատակ հետապնդեն.

● երաշխավորել արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովումը, ինչպես նաև արդարադատության իրականացման ոլորտում սահմանել իրավական որոշակիության ավելի բարձր նշաձող, ապահովել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանման և դատաիրավական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացման նպատակի իրացումը.

● շարունակել հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացման նպատակի իրականացումը:

Սույն գործիքի ներդրումը կտա հստակ տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ, կբարձրացնի թափան- ցիկությունը և հանրային վերահսկողությունը դատական գործերի և գործընթացների նկատմամբ, թույլ կտա իրականացնել պարբերական վերլուծություններ նախապես սահմանված վիճակագրական ցուցիչների միջոցով:

Գործիքն առավել պարզ ու թափանցիկ կդարձնի գործընթացները, և միաժամանակ այն թույլ կտա խուսափել պրոցեսների անհարկի երկարաձգումից։

Վիճակագրության կատարելագործումը հնարավորություն կտա նաև կոռուպցիոն գործերի քննության ամբողջական շղթայի վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն ստանալ, ինչը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության գնահատմանը։

Նշվածից բացի, դատական թվային վիճակագրության գործիքի ներդրումը և դատական վիճակագրության կատարելագործումը կօգնեն վեր հանել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և օրենսդրական բացերը, հանցագործության պատճառները, հիմնական տեսակները, երկարաժամկետ կտրվածքով մշտադիտարկում իրականացնել պրակտիկայի նկատմամբ, որոնք հնարավորություն կտան գնահատել կիրառված միջոցների արդյունավետությունը և արդյունքում ապացուցահենք ու թիրախային ոլորտային քաղաքականություն մշակել։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Միջազգային փորձի և խորհրդատվության հիման վրա սահմանված վիճակագրական ցուցիչների ներդրման միջոցով հասանելի կլինեն դատական համակարգի գործընթացները (թղթաբանության գործընթացի պարզեցում, տեխնիկական ծանուցումներ), տրամաբանությունը և վերջնարդյունքները, դրանից բացի քաղաքացիները հնարավորություն կունենան գործի ընթացքին առցանց հետևելու։

Սույնով կբարձրանան իրավապահ համակարգի թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Համակարգի շրջանակներում կներդրվեն գործիքներ և մեխանիզմներ, որոնք հասանելի կդարձնեն դատական գործերի քննության հետ կապված բոլոր գործընթացները, ներառյալ՝ ժամկետները: Կմիավորվեն արդարադատության և պետական մարմինների գործող բոլոր էլեկ- տրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները:

Գործիքը բավականին կբարելավի դատական համակարգի հաշվետվողականությունը և լայն հնարավորություններ կստեղծի հանրային վերահսկողության իրականացման համար:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների

մասնակցությունը լուծումների

սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Վիճակագրական թվային գործիքի ներդրումով կտրվի բաց հանրային հասանելիություն դատական գործերի քննության հետ կապված (բոլոր փուլերում): Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականացնել հանրային վերահսկողությունը դատական գործերի և գործընթացների նկատմամբ, կատարել պարբերական վերլուծություններ նախապես սահմանված վիճակագրական ցուցիչների միջոցով: Միաժամանակ՝ կկրճատվեն դատական գործընթացների անհարկի երկարաձգումները:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Միջազգային փորձի ուսումնասիրություն

Միջազգային լավագույն փորձն ուսումնասիրվել է:

2022 թ. նոյեմբեր

– 2023 թ. ապրիլ

Պատասխանատու՝ Արդարադատության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

 
     

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

     

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ (Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ)

Իրավապահ համակարգի մարմիններ՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԲԴԽ, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

Դատաիրավական ոլորտի ՀԿ-ներ և կազմակերպություններ

ԵԽ Երևանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ

ՄԱԶԾ ԱՄՆ ՄԶԳ

Գործողություն 2.

1. Բիզնես գործընթացների գույքագրում և տարանջատում

2. Փորձագիտական աշխատանքներ

1. Բիզնես գործընթացների գույքագրում և տարանջատում իրականացվել են։

2. Կատարվել են համապատասխան փորձագիտական աշխատանքներ։

2023 թ. հունիս

Պատասխանատու՝ Արդարադատության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ (Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ)

Իրավապահ համակարգի մարմիններ՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության

ծառայություն, ԲԴԽ,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

Դատաիրավական ոլորտի ՀԿ-ներ և կազմակերպություններ

ԵԽ Երևանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ

ՄԱԶԾ ԱՄՆ ՄԶԳ

     

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

   

Գործողություն 3. Իրավական բազաների համապատաս- խանեցում

Իրավական բազաների համապատասխանեցում ՀՀ թվայնացման օրակարգին համահունչ

2023 թ. հունիս

Պատասխանատու՝ Արդարադատության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

     

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ (Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ)

Իրավապահ համակարգի մարմիններ՝

Ոստիկանություն,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

Դատաիրավական ոլորտի ՀԿ-ներ և կազմակերպություններ

ԵԽ Երևանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ

ՄԱԶԾ

     

Ազգային անվտանգության ծառայություն, ԲԴԽ, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

Վիճակագրական կոմիտե

 

ԱՄՆ ՄԶԳ

Գործողություն 4.

Ծրագրային (Soft program) լուծման մշակում:

Ծրագրային (Soft program) լուծման մշակում՝ հիմնված կատարված վերլուծու- թյան վրա

Տարբեր համակարգերի հետ ծրագրային լուծում- ների փոխընթերցման ապահովում

2024 թ. մայիս

Պատասխանատու՝ Արդարադատության նախարարություն

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

(Տեղեկատվական

համակարգերի կառավարման խորհուրդ)

Իրավապահ համակարգի մարմիններ՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԲԴԽ, Գլխավոր դատախազու-

թյուն, Քննչական կոմիտե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

Վիճակագրական կոմիտե

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

Դատաիրավական ոլորտի ՀԿ-ներ, որոնք ներգրաված են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացներում

ԵԽ Երևանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ

ՄԱԶԾ ԱՄՆ ՄԶԳ

Գործողություն 5.

 

2024 թ. հունիս

Պատասխանատու՝ Արդարադատության նախարարություն

Պիլոտային գործարկում

Պիլոտային գործարկել գործիքը և վեր հանել խնդիրները՝ լրամշակում իրականացնելու նպատակով

 

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ (Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ)

Իրավապահ համակարգի մարմիններ՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԲԴԽ, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Բարձր տեխնոլոգիաների

արդյունաբերության նախարարություն

Վիճակագրական կոմիտե

Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

Դատաիրավական ոլորտի ՀԿ-ներ և կազմակերպություններ

ԵԽ Երևանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ

ՄԱԶԾ ԱՄՆ ՄԶԳ

Հանձնառության կապը ռազմավարական փաստաթղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի

«Դատաիրավական բարեփոխումներ» բաժին

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը 2022-2026 թթ. համար

Հայաստանի թվայնացման ռազմավարություն 2021-2025 թթ. համար

Միջազգային պարտավորություններ՝

1 GRECO-ի կողմից 2021 թվականին տրված առաջարկություններ

Կայուն զարգացման նպատակ 16՝ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ.

 

Խթանել արդար, խաղաղ և ներա- ռական հասարա- կությունների կառուցումը

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն

 

1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկիր

Հայաստանի Հանրապետություն

Հանձնառության համարը և անվանումը

10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար

Հանձնառության կարճ նկարագիրը

ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։

Էլեկտրոնային կառավարման հարթակը հնարավորություն կընձեռի աշխատողներին ունենալու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աշխատանքային պայմանագրերի, իսկ տեսչական մարմնին՝ առավել թափանցիկ, հաշվետու, վերահսկելի և իրավունքահենք պաշտպանություն իրականացնելու գործիքակազմ։

Մասնավորապես, նախատեսվում է էլեկտրոնային համակարգում (հարթակում) տեղակայել աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) օրինակելի ձևեր՝ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչը աշխատողներին հնարավորություն կտա տեղեկանալու, թե իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը (կամ իրենց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը) որ մասերով չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, իսկ գործատուներին հնարավորություն կտա աշխատանքային պայմանագրերը կնքել (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերն ընդունել) օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, աշխատողները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց պայմանագրի բովանդակությանը, իսկ պայմանագրի պայմանների խախտման դեպքում՝ կոնկրետ պայմանագրի կետին հղում տալով բողոք ներկայացնել և՛ գործատուին, և՛ տեսչական մարմնին: Իսկ տեսչական մարմինը հնարավորություն կունենա ինչպես մշտադիտարկումների, այնպես էլ ներկայացված բողոքների հիման վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները և բարելավել աշխատողների իրավունքները և պաշտպանվածությունը: Միևնույն ժամանակ, վերհանված խնդիրների վերլուծության արդյունքների հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա առավել արդյունավետ գնահատել ու որոշել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող գործատուներին՝ ստուգումների տարեկան ծրագրում վերջիններիս ընդգրկելու նպատակով: Բացի այդ, հարթակի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձևավորված պրակտիկան: Միաժամանակ, հարթակում հրապարակված պայմանագրի բովանդակության հասանելիությունը հնարավորություն կընձեռի բացառելու մասնավոր ոլորտում գործա- տուների կողմից իրենց աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերի փոխարեն ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման դեպքերը:

Ավելին, նախատեսվում է հարթակում հրապարակել տեսչական մարմնի կողմից իրեն վերապահված աշխատանքային ոլորտի նկատմամբ վերահսկողության ընթացքում բացահայտված հիմնական (հաճախ) կրկնվող խախտումների և համապատասխան վարչական ներգործության միջոցով շահառուների իրավունքների վերականգնման դեպքերի մասին վիճակագրական տվյալներ, ինչի արդյունքում ինչպես աշխատողների և նրանց ներկայացուցիչների, այնպես էլ գործատուների իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում զգալիորեն կբարձրանա, օրինակ՝ պայմանագրի կողմերը հնարա- վորություն կստանան ծանոթանալու աշխատանքային իրավունքի ոլորտում հիմնականում կրկնվող խախ- տումներին և խուսափել դրանցից, իսկ նույնանման խախտումներ արդեն իսկ թույլ տրված լինելու դեպքում շտկել դրանք:

Հետագայում նաև նախատեսվում է նույն հարթակում հնարավորություն տալ աշխատողներին, ըստ անհրաժեշտության և ցանկության, հրապարակելու (հանրայնացնելու) անձնական տվյալներ պարունակող իրենց աշխատանքային պայմանագրերը՝ հարթակի միջոցով հայցելով իրավաբանական աջակցություն գործատուի հետ ծագած հարցերի վերաբերյալ, ինչն արդեն կընդգրկի ոչ միայն տեսչական մարմնի լիազո- րությունների շրջանակը, այլև աշխատանքային ոլորտում գործունեություն իրականացնող ամբողջ հանրային և մասնավոր հատվածը:

Պատասխանատու մարմինը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (այսուհետ նաև՝ ԱԱՏՄ)

Այլ համակատարողներ

Կառավարություն

Քաղաքացիական հասարակություն

Այլ մասնակիցներ (Խորհրդարան, մասնավոր հատված և այլն)

 

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աջակից այլ կազմակեր- պություններ՝ հասարա- կական կազմակերպու- թյուններ, մասնավոր հատված, այլ կազմա- կերպություններ

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ կառավարության սոցիալական գործընկերներ (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա, Հայաստանի գործատուների հանրապետական միություն), հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերու- թյան նախարարություն

   

Ազգային

   

անվտանգության

   

ծառայություն

   

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

   

Ժամանակահատվածը

2022 թ. դեկտեմբեր - 2024 թ.

Խնդրի սահմանումը

1. Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Հանձնառությունն ուղղված է ՀՀ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ոլորտում ռիսկերի կառավարմանը։ Գործատուները, հատկապես մասնավոր ոլորտում, շատ հաճախ նոր ընդունվող աշխատակիցների հետ չեն կնքում աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը, պաշտոնի նկարագիրը (պաշտոնի անձնագիրը) կամ աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չեն տրամադրում, ինչն էլ հետագայում դժվարացնում, իսկ երբեմն անգամ անհնար է դարձնում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրականացումը: Տեսչական վերահսկողական գործողությունների ընթացքում պարզվում է, որ հաճախ են այն դեպքերը, երբ գործատուները հարկային մարմնի կողմից կիրառվող տուգանքներից խուսափելու համար taxservice.am համակարգով գրանցում են աշխատողի աշխատանքի ընդունման հայտը, սակայն բուն պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման հրամանը չի կազմվում և չի վավերացվում գործատուի և աշխատողի կողմից։ Իսկ արդեն տեսչական ստուգման ժամանակ, հետին թվով կազմվում է աշխատանքային պայմանագիրը՝ թղթային, ստորագրվում է աշխատողի կողմից և ներկայացվում՝ որպես նախկինում ստորագրված փաստաթուղթ։ Սրան փոխկապակցված խնդիր է նաև, երբ աշխատողն աշխատանքի է ընդունվում այնպիսի պաշտոնի (հաստիքային միավորի), որի դեպքում պարտադիր է նախնական, հետևաբար հետագայում նաև պարբերական բժշկական զննությունը։ Ավելին, հաճախ են դեպքերը, երբ մասնավոր ոլորտի գործատուները աշխատանքային պայմանագրերում աշխատավարձի չափը նշում են օրենքով նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ օրենսդրությամբ սահմանված հարկային և այլ պետական վճարումներից խուսափելու նպատակով, ինչի մասին աշխատողը հաճախ չի ունենում որևէ տեղեկատվություն պայմանագրին ծանոթանալու հնարավորություն չունենալու պատճառով: Մեկ այլ խնդիր է, երբ անձն ընդունվում է աշխատանքի՝ իրականացնելով գործատուի կողմից պահանջվող, իր մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, սակայն աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ փաստացի իրականացվող աշխատանքի փոխարեն այլ պաշտոնի (հաստիքային միավորի) համար կնքված պայմանագրում փաստացի իրականացվող աշխատանքից տարբերվող աշխատանքային պարտականություններ նախատեսված լինելու պատճառով հետագայում չի կարողանում հիմնավորել, որ իր կողմից իրականացվել է մասնագիտական աշխատանք, չի ստանում օրենքով նախատեսված ինչպես հավելավճարները, այնպես էլ սոցիալական այլ երաշխիքներ: Օրինակ՝ անձը փաստացի իրականացնելով մասնագիտական աշխատանք, որը միաժամանակ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկում, համապատասխան ընկերությունում գործատուի կողմից գրանցվում է այլ պաշտոնի (հաստիքի)՝ օրենքով նախատեսված հավելումներ չվճարելու, նշված աշխատանքների համար նախատեսված սոցիալական այլ երաշխիքներ չտրամադրելու համար, իսկ հետագայում նշված աշխատանքն իրականացրած անձը զրկվում է ինչպես իր կատարած մասնագիտական աշխատանքը մասնագիտական ստաժում հաշվարկելու հնարավորությունից, այնպես էլ իրեն հասանելի հավելումներից և պետության կողմից նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից: Հանրային ոլորտում հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ աշխատողին տրամադրվում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը, սակայն պաշտոնի նկարագիրը (պաշտոնի անձնագիրը) հրամանին կից չի տրամադրվում, ինչի արդյունքում պետական ծառայողն իրականացնում է իր անմիջական ղեկավարի տված հանձնարարականները՝ հստակ չունենալով պատկերացում իր հիմնական աշխատանքային պարտականությունների մասին:

Վերոգրյալ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում մարզերում և փոքր համայնքներում, սակայն Երևան քաղաքում ևս տեսչական ստուգումների ընթացքում պարբերաբար վերհանվում են համանման խնդիրներ: Հիմնականում տուժող խմբերի մեջ կարող ենք առանձնացնել սոցիալապես անապահով, իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող, առաջարկվող պայմաններից տարբերվող այլ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեցող և հանրային ոլորտում ցածր պաշտոններ (հաստիքային միավորներ) զբաղեցնող անձանց: Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի բացակայությունը հնարավորություն է տալիս գործատուներին անբարեխիղճ մոտեցում ցուցաբերել աշխատողների նկատմամբ՝ չտրամադրելով և խեղաթյուրելով պայմանագրի պայմանները, աշխատողներին զրկում է իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներից, իսկ տեսչական մարմնին արդյունավետ վերահսկողական գործիքակազմից: Աշխատանքային ոլորտի բնագավառում տեսչական արդյունավետ վերահսկողությունը, որի անբաժանելի մաս և վերահսկողական գործիքակազմ կդառնա նաև ներդրվող աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգը, հնարավորություն կստեղծի նվազագույնի հասցնելու համանման դեպքերը:

2. Որո՞նք են խնդրի պատճառները:

Գործատուներն աշխատանքային պայմանագրի պարտադիր առկայությունը կամ դրա տրամադրումը աշխատողներին համարել են ոչ կարևոր։ Բացի դրանից, եթե նույնիսկ կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա հաջորդ խնդիրն է դրա բովանդակությունը կամ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն պայմանների արտացոլումը (օրինակ՝ աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը, վարձատրությունը և այլն)։ Ըստ գործող օրենսդրության՝ աշխատանքային պայմանագրում հստակ նախատեսվում են աշխատանքային գործառույթները, հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը, աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունը և այլն, սակայն գործնականում աշխատողներից փաստացի պահանջվում է իրականացնել աշխատանքային պայմանագրով չնախատեսված գործառույթներ պայմանագրում նշված աշխատավարձի չափից տարբերվող չափով, չեն տրամադրվում հավելումները, հավելավճարները, լրավճարները, չեն պահպանվում աշխատաժամանակի ու հանգստի ժամանակի տևողությունը և այլն։ Միաժամանակ, աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չի տրամադրվում՝ վերջիններիս աշխատանքային գործունեությունը հարկային մարմնում չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափով գրանցելու համար, ինչպես նաև պայմանագրերի պայմանները խախտելու դեպքում աշխատողի կողմից գործատուին կամ տեսչական մարմնին հասցեագրված դիմում- բողոքներից զերծ մնալու նպատակով։

Ավելին, հաճախ գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի փոխարեն աշխատողների հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն ու երաշխիքները շրջանցելու նպատակով։

Այս խնդիրներն առավել ակնհայտ դարձան համավարակի (Covid-19) և պատերազմի ժամանակ: Աշխատանքային իրավունքի և հարաբերությունների կարգավորված չլինելը հանգեցնում էր աշխատողի իրավունքների պաշտպանության բացակայությանը, իսկ տեսչական մարմնի համար՝ կարգավորում և վերահսկում իրականացնելու համար բավարար գործիքակազմ չունենալուն:

Հանձնառության նկարագրություն

1. Ի՞նչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար։

Տեսչական բարեփոխումների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում 2013 թվականի սեպտեմբերից սկսած աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին մինչև 2020 թվականի հուլիսը գործող կարգավորումների համաձայն՝ վերապահված էր միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողության և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության լիազորություններ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին 2021 թվականի հուլիսի 1-ից վերապահվել է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու լիազորություն։

Միաժամանակ, մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը (մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը), երբ 2020 թվականի մարտից կորոնավիրուսի համավարակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, այնուհետև կարանտին, ստեղծված իրավիճակում աշխատողների իրավունքների խախտումները հնարավորինս կանխարգելելու նպատակով փոփոխություններ կատարվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։

Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը խախտվում է աշխատանքային օրենսդրության չիմացության պատճառով։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակաբար իրականացնում է աշխատանքային իրավունքների իրազեկման միջոցառումներ, որոնք, սակայն, բավարար արդյունքներ չեն տալիս:

2. Ի՞նչ լուծում ենք առաջարկում:

Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության գործիքակազմի կատարելագործման և արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ (հարթակ), ինչը կնպաստի գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերն օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուն, աշխատանքային հարաբերություններ ենթադրող գործունեությունը արհեստականորեն քաղաքացիաիրավական դաշտ չտեղափոխելուն, աշխատանքային գործունեությունն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային դաշտում գրանցելուն՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի կլինեն կնքված աշխատանքային պայմանագրերը։ Գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը խախտվում է աշխատանքային օրենսդրության չիմացության պատճառով, իսկ խնդրի լուծման համար նախատեսվում է էլեկտրոնային համակարգում (հարթակում) նախատեսել աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի) օրինակելի ձևեր։ Հարթակում կհրապարակվեն տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված հիմնական (հաճախ) կրկնվող խախտումների և համապատասխան վարչական ներգործության միջոցով շահառուների իրավունքների վերականգնման դեպքերի մասին և գործատուների ռիսկայնության վիճակագրական տվյալներ, ինչպես նաև աշխատողներին կտրվի հնարավորություն նույն հարթակում, ըստ անհրաժեշտության և ցանկության, հրապարակելու (հանրայնացնելու) անձնական տվյալներ պարունակող իրենց աշխատանքային պայմանագրերը:

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն ինքնին ենթադրում է օրենքով համապատասխան իրավակարգավորումների սահմանում: Մասնավորապես, օրենքով (ՀՀ աշխատանքային օրենսգրքով) սահմանվելու է գործատուների պարտականությունը պայմանագրերը կամ անհատական իրավական ակտերը (համապատասխան պաշտոնի նկարագրով) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն մուտքագրել հարթակում, իսկ հարթակի միջոցով կնքվող պայմանագրերի դեպքում՝ ստորագրման պահին: Նշված պարտականությունը խախտելու համար օրենքով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով) նախատեսվելու է վարչական տույժի կիրառում, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտին հանձնարարականներ (կարգադրագրեր) տալու լիազորություն («Ստուգումների մասին» ՀՀ օրենքով): Ընդ որում, նշված պարտականության չկատարման դեպքում տեսչական մարմինն իրավասու կլինի ինչպես աշխատողների կողմից ներկայացված բողոքների, այնպես էլ իր կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված դեպքերի կամ աշխատանքային գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա հարուցելու վարչական վարույթներ՝ կիրառելով համապատասխան ներգործության միջոցներ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Աշխատանքային պայմանագրերի համակարգի ինտեգրումը https://e-citizen.am/ հարթակին: Այս գործողությամբ քաղաքացիներն իրենց վերաբերող անձնագրային, գրանցման, վարորդական վկայականի շարժական գույքի, ընտանեկան կարգավիճակի, ՀԿԱԾ, նոտարական, կրթական և այլ տվյալների հետ մեկտեղ կարող են գտնել իրենց աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև տեղեկանալ այն մասին, թե ո՞ր մարմիններն են հարցումներ կատարել այդ տվյալների վերաբերյալ։

3. Ի՞նչ արդյունքների ենք ուզում հասնել՝ իրականացնելով այս հանձնառությունը։

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում տեսչական մարմինը հնարավորություն կունենա ավելի օպտիմալ ռեսուրսներով ապահովվել պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում, կընձեռի պետական վերահսկողությունն իրականացնել առանց տնտեսավարող սուբյեկտներ այցելելու, վերհանել աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը մշտադիտարկումների միջոցով (օրինակ, եթե աշխատանքի է անցնում այնպիսի մասնագիտության անձ (հանքափոր, շինարար, սննդի ոլորտի աշխատակից և այլն), որի համար պարտադիր է, որպեսզի գործատուն ապահովի նախնական և պարբերական բժշկական զննության անցկացումը, ապա համակարգն այդ մասին տեղեկացում է տալիս տեսչական մարմնին, ինչի նկատմամբ (անհրաժեշտ փաստաթղթերի առկայություն, ժամկետներ և այլն) սահմանվում է հսկողություն), աշխատանքային իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ ստացված դիմում/բողոքների հիման վրա իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն։

Համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, համակարգի (հարթակի) միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կստանա աշխատանքային պայմանագրի իր օրինակը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից։

Միաժամանակ, ինչպես արդեն նշվեց վերևում, նախատեսվում է էլեկտրոնային համակարգում (հարթակում) տեղակայել աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) օրինակելի ձևեր՝ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Նշված օրինակելի ձևերի առկայությունը աշխատողներին հնարավորություն կտա տեղեկանալու, թե իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը (իրենց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը) որ մասերով չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին։ Աշխատանքային պայմանագրերի կնքման և հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման շրջանակներում անհրաժեշտ է նախատեսել նաև լուծումներ այն դեպքերի համար, երբ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։

Հանձնառության վերլուծություն

Հարցեր

Պատասխան

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Մի կողմից աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգին (հարթակին) յուրաքանչյուր աշխատողի համար իրեն վերաբերող տվյալներին հասա- նելիության ապահովման արդյունքում աշխատողների համար կապահովվեն իրենց աշխատանքային գործունեությանը հետևելու և անհրաժեշտ տեղեկատվությանը տնօրինելու հնարավորությունն ու իրավունքը, ինչպես նաև դրա իրացման հնարավորությունը, մասնավորապես՝ գործատուին կամ տեսչական մարմին դիմում-բողոք ներկայացնելը, մյուս կողմից կապահովվի աշխատաշուկային և աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության թափանցիկությունը՝ մարդկային գործոնի ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եղանակով։

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը և հարթակին հասանելիություն ունեցող այլ հանրային գերատեսչությունները կունենան հստակ տվյալներ աշխատաշուկայում կնքվող աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի) բովանդակության վերաբերյալ, աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում նոր գործիքակազմը կնպաստի հաշվետվողականության, այդ թվում՝ ոլորտի լիազորված տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների ինչպես բովանդակային, այնպես էլ արդյունքային տվյալների աճի, որոնք հնարավոր կլինի ցանկացած պահի դարձնել հանրային վերահսկողության առարկա, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա գնահատելու ՀՀ կառավարության գործունեությունն այս ոլորտում։ Միաժամանակ, համակարգին յուրաքանչյուր աշխատողի համար

իրեն վերաբերող տվյալներին հասանելիության ապահովման հնարավորությունը կնպաստի աշխատող-գործատու փոխհարաբերությունների հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը։

Հասանելիություն ունենալով իրենց վերաբերող տեղեկատվությանը, ինչպես նաև համակարգում տեղակայված՝ աշխատանքային օրենսդրության պահանջների հիման վրա կազմված աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհա- տական իրավական ակտերի) տիպային ձևերին՝ աշխատողները նաև ինքնուրույն կկարո- ղանան բանակցությունների մեջ մտնել գործատուների հետ՝ իրենց աշխատանքային պայմանագրերի պահանջների վերաբերյալ քննարկման համար։

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:

Քաղաքացին հնարավորություն կունենա ներկայացնելու աշխատանքային իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ խախտումները՝ ահազանգելով այդ մասին տեսչությանը: Քաղաքացիների կողմից վերահսկումը կնպաստի աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ ահազանգելով առարկայական խախտումների մասին, գործատուի կողմից պարտավորությունների պատշաճ չկատարման մասին և սոցիալական երաշխիքների պաշտպանվածության բարձրացմանը:

Հանձնառության պլանավորում

Հիմնական գործողություններ

Ակնկալվող արդյունքները

Ավարտման ակնկալվող ամսաթիվը

Շահագրգիռ կողմեր

Գործողություն 1.

Օրենսդրական նախաձեռնության իրականացում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, սահմանված կարգով շրջանառում և ներկայացում

կառավարության հաստատմանը

2022 թ.

4-րդ եռամսյակ

Պատասխանատու՝ ԱԱՏՄ

Աջակից շահագրգիռ կողմեր

 

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ազգային անվտանգության

ծառայություն

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

ՏՀՏ

գործատուների միություն

Այլ ՀԿ-ներ և կազմակեր- պություններ

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ կառավարության սոցիալական

գործընկերներ (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա, Հայաստանի գործատուների հանրապետական միություն), հասարա- կական կազմակեր- պություններ, մասնավոր հատված

Գործողություն 2.

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման համար աշխատանքային խմբի ձևավորում

Աշխատանքային խմբի կողմից աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման աշխատանքների համակարգում

2022 թ.

4-րդ եռամսյակ

Պատասխանատու՝ ԱԱՏՄ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

ՏՀՏ

գործատուների միություն

Այլ ՀԿ-ներ և կազմակեր- պություններ

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ կառավարության սոցիալական գործընկերներ (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա, Հայաստանի գործա- տուների հանրապե- տական միություն),

հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված

Գործողություն 3.

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ստեղծման և տեխնիկական աշխատանքների իրականացում

Էլեկտրոնային համակարգի մշակում՝ https://e- citizen.am/ և taxservice.am հարթակների համակցմամբ

2023 թ.

1-ին եռամսյակ

Պատասխանատու՝ ԱԱՏՄ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ

ՏՀՏ գործատուների միություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

 

Գործողություն 4.

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրում պետական համակարգում

Պետական համակարգում գործող աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվայնացում,

2023 թվականի հուլիս

2023 թ.

2-րդ եռամսյակ

Պատասխանատու՝ ԱԱՏՄ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ

ՏՀՏ գործատուների միություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

 

Գործողություն 5.

Աշխատանքային

պայմանագրերի

հաշվառման

էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրում ոչ պետական համակարգում

Ոչ պետական համակարգում գործող աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվայնացում

2024 թ.

2-րդ եռամսյակ

Պատասխանատու՝ ԱԱՏՄ

Աջակից շահագրգիռ կողմեր

Կառավարություն

ՔՀԿ

Այլ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

Բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության

նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

«Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ

ՏՀՏ գործատուների միություն

Այլ ՀԿ-ներ և կազմակերպություններ

 

Հանձնառության կապը ռազմավա- րական փաստա- թղթերի և այլ միջազգային գործընթացների հետ

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն

ՀՀ

կառավարության 2021-2026 թթ.

ծրագիր՝

«Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ`

«Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժին

Հայաստանի թվայնացման ռազմավարություն 2021-2025 թթ. համար

ՏՀԶԿ առաջարկ` ՀՀ-ում բարելավելու տեղեկատվության հասանելիությունն ու հանրային հաղորդակցությունը

Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը:

Կայուն զարգացման նպատակ 1 Աղքատության վերացում՝

Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով՝ թիրախներ 1.3 և 1.4

Կայուն զարգացման նպատակ 8

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան