ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1139-Ա
ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ 5-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2022 թվականի հոկտեմբերի 5-7-ը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝ միջոցառման անցկացման վայրի սպասարկման, պաշտոնական ընթրիքի կազմակերպման, ինչպես նաև մասնակիցների տեղափոխման հետ կապված ծախսերը՝ 35,100,000.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|