ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:
Հոդված 2. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:
(2-րդ հոդվածը լրաց. 02.05.06 ՀՕ-54-Ն)
Հոդված 3. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության, ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:
(3-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-54-Ն)
Հոդված 4. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.06.2014, ՀՕ-100-Ն | 09.08.2014, ՀՕ-355-Ն | |
02.05.2006, ՀՕ-54-Ն | 08.06.2006, ՀՕ-355-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|