Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 114
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.11.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.11.2020
Дата вступления в силу
09.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 114

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 114 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 21 որոշման 3-րդ կետ և դրա թիվ 4 հավելված:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ սկզբնական ձևերով ակրիլային պոլիմերների առանձին տեսակների մասով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 19 որոշման 2-րդ կետ և դրա թիվ 4 հավելված:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ ամբողջովին ծեծած երկարահատիկ բրնձի մասով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39 որոշման 2-րդ կետ:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի «էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 53 որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետ:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 152 որոշում:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ պոլիվինիլքլորիդի և սկզբնական ձևերով ակրիլային պոլիմերների առանձին տեսակների մասով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 47 որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետ:

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի «Տակդիրների արտադրության համար սուպերաբսորբենտների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու, և այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 51 որոշման 3-րդ կետ։

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում օրգանական քիմիական միացությունների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» թիվ 69 որոշման թիվ 4 հավելվածի 2-րդ կետ:

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Պաստառների արտադրության համար նախատեսված պլաստիկացված պոլիվինիլքլորիդի մասով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին, ու այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց մասով Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 97 որոշման 3-րդ կետ:

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի «ԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 59 որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետ:

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Գործվածքների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 87 որոշման թիվ 4 հավելվածի 2-րդ կետ:

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Դրոշմատպման համար նախատեսված փայլաթիթեղի մասով այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 15 որոշում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան