Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
26.05.2017
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
26.05.2017
Дата вступления в силу
29.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2017 թվականի

թիվ 1

քաղ. Կազան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին և 7-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան, ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 5 կարգադրության, գիտական և նորարարական ներուժի արդյունավետ օգտագործման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման և խորացման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների կազմակերպման կարգը։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի

թիվ 1 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների կազմակերպման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է՝

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների կազմակերպման կարգի մասին» թիվ 5 կարգադրությունը կատարելու նպատակով.

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 29-ի թիվ 35 որոշմամբ հավանության արժանացած՝ Մաքսային միության անդամ պետությունների և Միասնական տնտեսական տարածքի համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հայեցակարգով սահմանված՝ համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության միջոցների իրագործումն ապահովելու համար.

ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) գիտական և նորարարական ներուժի արդյունավետ օգտագործման, համագործակցության զարգացման ու ամրապնդման համար։

2. Սույն կարգով սահմանվում է անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների (այսուհետ՝ համատեղ ԳՀՓԿ) մշակման և իրականացման ժամանակ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցության մեխանիզմը։

3. Համատեղ ԳՀՓԿԱ ասելով հասկացվում են անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքները, որոնք իրականացվում են համաձայնեցված թեմատիկայի հիման վրա և ուղղված են արտադրության նորարարական զարգացմանը և ապրանքների ու ծառայությունների իրացմանը՝ պարենային անվտանգության ապահովման, մթերային շուկաների հավասարակշռվածության, անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի արդյունավետության ու մրցունակության բարձրացման, կենսաբազմազանության և էկոլոգիական հավասարակշռության պահպանման նպատակով։

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքը, դրանում առնվազն 2 անդամ պետությունների մասնակցության դեպքում, համատեղ ԳՀՓԿԱ է։

Համատեղ ԳՀՓԿԱ-ների կատարման մեջ անդամ պետությունների մասնակցությունն իրականացվում է կամավոր հիմունքով։

5. Հանձնաժողովն անդամ պետությունների կառավարություններին կամ դրանց կողմից լիազորված մարմիններին հարցում է ուղարկում համատեղ ԳՀՓԿԱ-ների կատարմանը մասնակցության մասին։

Անդամ պետությունների կառավարությունները կամ դրանց կողմից լիազորված մարմինները, նշված հարցումն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովին տեղեկացնում են համատեղ ԳՀՓԿԱ-ների կատարմանն իրենց մասնակցության հնարավորության կամ ոչ շահագրգռվածության մասին։

6. Համատեղ ԳՀՓԿԱ-ների ցանկն անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ձևավորվում է 5-ամյա ժամանակահատվածի համար և հաստատվում է Հանձնաժողովի կողմից։

7. Համատեղ ԳՀՓԿԱ-ների ցանկի ձևավորման ժամանակ հաշվի են առնվում գյուղատնտեսական ճյուղի զարգացման ազգային գերակայությունները, գյուղատնտեսական համալիրի զարգացման վերաբերյալ Միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև՝ անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում միջպետական գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության գերակայությունները։

8. Համատեղ ԳՀՓԿԱ-ի ուղղությամբ տարվող աշխատանքը բաղկացած է հետևյալ փուլերից՝

ա) համատեղ ԳՀՓԿԱ-ի պատվիրատու-համակարգողի (այսուհետ՝ պատվիրատու-համակարգող) և համատեղ ԳՀՓԿԱ-ի պատվիրատուների (այսուհետ՝ պատվիրատուներ) սահմանում.

բ) տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի մշակում.

գ) համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայնեցում և հաստատում համատեղ ԳՀՓԿԱ-ում մասնակցող անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից, և Հանձնաժողով դրա ուղարկում.

դ) համատեղ ԳՀՓԿԱ-ի իրականացման արդյունքում ստեղծված մտավոր սեփականության բաշխման մասին պայմանագրի կնքում.

ե) համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարողներին որոշելը (այսուհետ՝ անդամ կատարողներ).

զ) համատեղ ԳՀՓԿԱ-ի իրականացում.

է) համատեղ ԳՀՓԿԱ-ի իրականացման ընթացքի հսկողություն.

ը) համատեղ ԳՀՓԿԱ-ի արդյունքների ամփոփում և գնահատում։

9. Որպես պատվիրատուներ՝ հանդես են գալիս պետական իշխանության մարմինները, մասնակից պետությունների գիտությունների ակադեմիաները։

10. Համատեղ ԳՀՓԿԱ-ի համար մասնակից պետությունները որոշում են անդամ պետությունների պատվիրատու-համակարգողին և պատվիրատուներին։

Պատվիրատու-համակարգողը որոշվում է համատեղ ԳՀՓԿԱ-ի բոլոր մասնակից-պետությունների հետ համաձայնեցմամբ։

Պատվիրատու-համակարգողը, համատեղ ԳՀՓԿԱ-ի շրջանակներում, իրականացնում է պատվիրատուների գործունեության համակարգում։

11. Կատարողները մրցութային հիմունքով որոշվում են պատվիրատու-համակարգողի և պատվիրատուների կողմից՝ մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան։

12. Համատեղ ԳՀՓԿԱ-ի ժամանակին մշակման և կատարման համար պատասխանատվությունը, որը որոշվում է մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, դրվում է պատվիրատու-համակարգողի և պատվիրատուների վրա։

13. Պատվիրատու-համակարգողը պատասխանատվություն է կրում սահմանված ժամկետներում համատեղ ԳՀՓԿԱ-ի մշակման և կատարման համար տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար՝ մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Պատվիրատուները պատվիրատու-համակարգողի առջև պատասխանատվություն են կրում համատեղ ԳՀՓԿԱ-ի իր մասի ժամանակին կատարման համար։

Կատարողները պատասխանատվություն են կրում պատվիրատու-համակարգողի կամ պատվիրատուի առջև՝ աշխատանքները պատշաճորեն չկատարելու համար։

14. Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ժամկետը չի կարող գերազանցել 5 տարին։

15. Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման արդյունքում ստեղծված մտավոր սեփականության բաշխման սկզբունքները և կարգը սահմանվում են պատվիրատու-համակարգողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրում։

 

II. Համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի մշակում

 

16. Համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագիծը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) համատեղ ԳՀՓԿԱ-ի անվանումը.

բ) համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման համար հիմքը.

գ) համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ժամկետները.

դ) խնդրի բովանդակությունը, դրա արդիականության, մշակման նպատակահարմարության և խնդրի լուծման համար համատեղ ԳՀՓԿԱ-ի անցկացման հիմնավորումը.

ե) համատեղ ԳՀՓԿԱ-ի նպատակները, խնդիրները և կատարման փուլերը.

զ) համատեղ ԳՀՓԿԱ-ից սպասվող արդյունքները.

է) պատվիրատու-համակարգողի և պատվիրատուների մասին տեղեկությունները.

ը) համանման թեմայով՝ մասնակից պետությունների ազգային գիտական ծրագրերի առկայությունը, և դրանց ֆինանսավորման ծավալները.

թ) համատեղ ԳՀՓԿԱ-ի նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները.

ժ) համատեղ ԳՀՓԿԱ-ի միջոցառումների ցանկը.

ժա) համատեղ ԳՀՓԿԱ-ի կառավարման մեխանիզմի համառոտ նկարագրությունը.

ժբ) համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարումից սպասվող արդյունավետության և կատարողականության գնահատումը.

ժգ) համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման և դրա կատարման ընթացքի հսկողության մեխանիզմները.

ժդ) համատեղ ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորման մեխանիզմները.

ժե) համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման համար ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտությունը՝ ընդհանուր առմամբ (այդ թվում՝ նշելով յուրաքանչյուր մասնակից պետության կողմից կատարվող՝ համատեղ ԳՀՓԿԱ-ի մասի իրականացման համար անհրաժեշտ միջոցները)՝ բաշխելով ըստ կատարման տարիների, ըստ միջոցների ծախսման ուղղվածության (կապիտալ ներդրումներ, ԳՀՓԿԱ և այլն), ըստ հիմնական միջոցառումների (կցելով անհրաժեշտ հաշվարկները և միջոցների հայտարարված ծավալի հիմնավորումները).

ժզ) համատեղ ԳՀՓԿԱ-ի արդյունքների ներդրման հնարավորության մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ մասնակից պետությունների համապատասխան պետական ծրագրերի իրականացման շրջանակներում դրանց օգտագործման մեխանիզմները.

ժէ) համատեղ ԳՀՓԿԱ-ի անձնագիրը՝ ըստ ձևի՝ համաձայն հավելվածի:

17. Պատվիրատու-համակարգողը, պատվիրատուների հետ միասին, ապահովում է համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի մշակումը և շահագրգիռ պետական մարմինների հետ դրա համաձայնեցումը։

18. Համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի պատրաստման ընթացքում պատվիրատու-համակարգողն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) կազմակերպում է տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի ժամանակին, որակյալ մշակումը.

բ) համակարգում է գործողությունները տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի մշակման, համաձայնեցման և փորձաքննության անցկացման գործընթացում.

գ) հսկում է տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի համաձայնեցման ընթացքը.

դ) համալիր փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության դեպքում՝ մասնակից պետությունների լիազորված մարմինների և կատարողների հետ միասին ապահովում է տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի անցկացումը և կազմակերպում դրա լրամշակումը՝ ըստ համաձայնեցման և փորձաքննության արդյունքների։

19. Պատվիրատուները՝

ա) ապահովում են համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի մշակումը և դրա համաձայնեցումը մասնակից պետությունների շահագրգիռ պետական մարմինների հետ.

բ) ապահովում են համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի անհրաժեշտ փորձաքննությունների անցկացումը և դրա լրամշակումը՝ ըստ դրանց անցկացման արդյունքների։

20. Պատվիրատու-համակարգողը և պատվիրատուները աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրեր են կնքում համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարողների հետ՝ համատեղ ԳՀՓԿԱ-ի համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ նշելով պլանավորված նպատակային ցուցիչները և (կամ) ցուցանիշները, ծավալները և աշխատանքների (ծառայությունների) ռեսուրսային ապահովման աղբյուրները, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)՝ համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման համար սահմանված ժամկետների հետ կապակցված ժամկետները:

21. Համատեղ ԳՀՓԿԱ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի պատրաստմանը մասնակից կատարողների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է մասնակից պետությունների կողմից՝ ինքնուրույն։

 

III. Համատեղ ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորման աղբյուրները և սխեմաները

 

22. Համատեղ ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել մասնակից պետությունների բյուջեները և արտաբյուջետային միջոցները։

23. Համատեղ ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորման համար ներգրավված արտաբյուջետային աղբյուրների թվին դասվում են համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման մեջ շահագրգիռ կազմակերպությունների սեփական միջոցները, բանկերի վարկերը, համատեղ ԳՀՓԿԱ-ի (կամ դրա առանձին միջոցառումների) կատարման մեջ շահագրգիռ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների, ներդրողների միջոցները։

24. Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ֆինանսավորումը կարող է իրականացվել հետևյալ սխեմաներով (դրանց զուգակցմամբ)՝

ա) առանձնացված ֆինանսավորում, որի դեպքում յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է իր կողմից կատարվող՝ համատեղ ԳՀՓԿԱ-ի մասի ֆինանսավորումը, այդ թվում՝ համապատասխան պետական ծրագրի իրականացման շրջանակներում.

բ) արտաբյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորում։

25. Համատեղ ԳՀՓԿԱ-ի մշակման և իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման պատասխանատվությունը դրվում է պատվիրատու-համակարգողի և պատվիրատուների վրա։

Ոչ նպատակային նշանակությամբ օգտագործված միջոցները ենթակա են հատուցման՝ մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

IV. Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարումը և դրա կատարման ընթացքի հսկողությունը

 

26. Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ձևերն ու մեթոդները որոշվում են պատվիրատու-համակարգողի կողմից՝ պատվիրատուների հետ համատեղ։

Համատեղ ԳՀՓԿԱ-ն իրականացվում է մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրատուների և համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարողների կողմից կնքվող՝ համապատասխան (կոնտրակտների) պայմանագրերի հիման վրա։

27. Պատվիրատու-համակարգողը (պատվիրատուն) ներկայացնում է՝

ա) մասնակից պետության կառավարությանը և Հանձնաժողովին՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը, վերջնական հաշվետվություն համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման մասին, այն դեպքում, եթե համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ժամկետն ավարտվում է հաշվետու տարում.

բ) մասնակից պետության կառավարությանը՝ մինչև ապրիլի 1-ը, հաշվետվություն հաշվետու տարում աշխատանքների ընթացքի մասին։

28. Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման մասին վերջնական հաշվետվությունը ներառում է՝

տեղեկություններ համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման արդյունքների մասին.

տվյալներ բյուջետային միջոցների և արտաբյուջետային աղբյուրների միջոցների չափսերի մասին, որոնք ուղղված են եղել համատեղ ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորմանը.

տեղեկություններ համատեղ ԳՀՓԿԱ-ի նպատակային ցուցիչների և ցուցանիշների ձեռքբերման աստիճանի մասին, որոնք նախատեսված են տեխնիկատնտեսական հիմնավորմամբ.

տեղեկատվություն համատեղ ԳՀՓԿԱ-ի միջոցառումների կատարման ընթացքի և ամբողջականության մասին.

համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման արդյունավետության և կատարողականության գնահատում։

Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման մասին վերջնական հաշվետվությունը ուսումնասիրվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

29. Եթե համատեղ ԳՀՓԿԱ-ն կատարված չէ սահմանված ժամկետներում, ապա այդ դեպքում պատվիրատու-համակարգողը, պատվիրատուները և կատարողները պատասխանատվություն են կրում նախատեսված մասնակից պետությունների օրենսդրությամբ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների ագրոարդյունաբերական

համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ

աշխատանքների կազմակերպման կարգի

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքի

 

Համատեղ ԳՀՓԿԱ-ի անվանումը

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի նպատակները և խնդիրները

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի պատվիրատու-համակարգողը

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի պատվիրատուները

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի իրականացման ժամկետները

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի ֆինանսավորման ծավալները և աղբյուրները

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ընթացքի հսկողությունը

 ______________________________________

Համատեղ ԳՀՓԿԱ-ի կատարման ընթացքում ստեղծված մտավոր սեփականության բաշխումը

 ______________________________________
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան