ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին և 20-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափերի (սանդղակի) մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 79 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) առաջին պարբերությունում «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով.
բ) երկրորդ-վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետություն՝ 1,220 տոկոս.
Բելառուսի Հանրապետություն՝ 4,860 տոկոս.
Ղազախստանի Հանրապետություն՝ 6,955 տոկոս.
Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,900 տոկոս.
Ռուսաստանի Դաշնություն՝ 85,065 տոկոս:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև որոշ միջազգային պայմանագրերի փոփոխության և դրանց գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|