Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 147
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.10.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата принятия
14.11.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата подписания
14.11.2017
Дата вступления в силу
16.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 147

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 375 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետին, 240-րդ հոդվածի 2-րդ կետին, 253-րդ հոդվածի 2-րդ կետին, 303-րդ հոդվածի 1-ին կետին և 311-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 147 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման մեջ՝

ա) 1-ին կետում՝

(պարբերությունն ուժը կորցրել է 05.03.19 թիվ 26)

6-րդ ենթակետում «այլ մաքսային ընթացակարգով» բառերը փոխարինել ««մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով կամ հատուկ մաքսային ընթացակարգով» բառերով.

(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.19 թիվ 26)

ե) նշված որոշմամբ հաստատված՝ Վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը «մաքսային պահեստ» կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման կամ վերականգնման կարգի 2-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 10.09.19 թիվ 150)

է) նշված որոշմամբ հաստատված՝ Ժամանակավորապես ներմուծված ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերականգման կարգում՝

2-րդ կետում՝

առաջին նախադասության մեջ «ներմուծում» բառը փոխարինել «ներմուծում (թույլտվություն)» բառերով.

երկրորդ նախադասության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

7-րդ կետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքից» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից» բառերով.

ը) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

թ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

ժ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

ժա) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները՝

տեքստում համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն» բառերով.

1-ին դիրքում՝ երկրորդ վանդակում, և 6-րդ դիրքում՝ երրորդ վանդակում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում» բառերով.

11-րդ դիրքում՝ երկրորդ վանդակում «Մաքսային միության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով» բառերով.

12-րդ և 13-րդ դիրքերում՝ երկրորդ վանդակում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.19 թիվ 48)

(1-ին կետը փոփ. 11.12.18 թիվ 203, 05.03.19 թիվ 26, 29.04.19 թիվ 48, 10.09.19 թիվ 150)

2. Այն ապրանքների ցանկի 2.3-րդ բաժնում, որոնց համար սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման մասին» թիվ 30 որոշման թիվ 2 հավելված)՝

ա) 34-րդ կետում՝ երկրորդ վանդակից հանել ծանոթագրության «**» նշանը.

բ) հանել «**» նշանով ծանոթագրությունը։

(հավելվածը փոփ. 11.12.18 թիվ 203, 05.03.19 թիվ 26, 29.04.19 թիվ 48, 10.09.19 թիվ 150)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2019, թիվ 150 13.10.2019, թիվ 147
29.04.2019, թիվ 48 08.06.2019, թիվ 147
05.03.2019, թիվ 26 06.04.2019, թիվ 147
11.12.2018, թիվ 203 13.01.2019, թիվ 147
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան