ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ և 55-րդ կետերին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 18 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի երկրորդ սյունակում՝
ա) 9-րդ և 19-րդ կետերում «2018 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով.
բ) 23-րդ կետում «2018 թվական» բառերը փոխարինել «2021 թվական» բառերով.
գ) 26-րդ կետում «2019 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով.
դ) 27-րդ կետում «2019 թվական» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 1» բառերով։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերին համապատասխան ներդաշնակեցնելու մասին» թիվ 4 որոշման տեքստում «2021 թվականի» բառերը փոխարինել «2023 թվականի» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|