Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-72-Ո-Կ-17
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.09.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
22.09.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
22.09.2022
Дата вступления в силу
22.09.2022

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-72-Ո-Կ-17

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Ս. Չիչոյանի,

   

մասնակցությամբ՝ անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Ա. Մխիթարյանի,

 

Վ. Քոչարյանի

Արդարադատության նախարարի տեղակալ

Գ. Մինասյանի

   

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

Ա. Բադալյանի,

Ա. Սուջյանի,

 

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Դ. Մխեյանի

   

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

դատավորի ներկայացուցիչ

 

Խ. Խաչատրյանի

   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

 2022 թվականի սեպտեմբերի 22-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հուլիսի 6-ի N 59-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Բանկ կամ Հայցվոր) ներկայացուցիչ Արթուր Մելիքյանի կողմից 2022 թվականի փետրվարի 11-ին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Դանիել Մխեյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:

Նախարարի 2022 թվականի մայիսի 05-ի N 47-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 2022 թվականի հուլիսի 06-ի N 59-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի, 125-րդ հոդվածի 2-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ Դատավորի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու և համապատասխան որոշում (հայցադիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ մերժելու մասին) կայացնելու համար սահմանված է հայցադիմումը ներկայացվելուց հետո հաշվվող յոթնօրյա ժամկետ: Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցն օրենքով սահմանված դատավարական ժամկետում լուծելուց բացի դատարանը հայցադիմումի կապակցությամբ առանձին ակտի ձևով կայացված որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց: Ընդ որում, թե՛ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու և ներկայացված հայցադիմումի կապակցությամբ համապատասխան որոշում կայացնելու, թե՛ առանձին ակտի ձևով կայացված որոշումը (այդ թվում` հայցադիմումը վերադարձնելու մասին) գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ:

Ըստ Նախարարի ներկայացված միջնորդության հայցի հարուցման փուլում օրենսդրի կողմից դատավարական իմպերատիվ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով իր իրավունքների դատական պաշտպանությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու անհրաժեշտությամբ: Ուստի անհրաժեշտ է դիտարկել դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունը անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում:

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Հիմնարար այս իրավունքի բովանդակությանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) իր կողմից կայացված որոշումներում1։ Իր նախադեպային որոշումներից մեկով Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «երկարատև ժամանակահատվածը, որի ընթացքում վարույթը...դանդաղում է...» առանց ակնկալվող որևէ բացատրության, անընդունելի է (Beaumartin-ն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 15287/89, § 33)։

Ըստ Նախարարի ներկայացված միջնորդության քննարկվող դեպքում թիվ ԵԴ/34155/02/21, թիվ ԵԴ/34154/02/21, թիվ ԵԴ/34893/02/21, թիվ ԵԴ/39867/02/21, թիվ ԵԴ/39817/02/21, թիվ ԵԴ/44033/02/21, թիվ ԵԴ/44032/02/21, թիվ ԵԴ/42605/02/21, թիվ ԵԴ/43126/02/21, թիվ ԵԴ/42887/02/21, թիվ ԵԴ/42893/02/21, թիվ ԵԴ/42892/02/21, թիվ ԵԴ/43679/02/21, թիվ ԵԴ/43676/02/21, թիվ ԵԴ/42885/02/21, թիվ ԵԴ/42888/02/21 քաղաքացիական գործերով դեռևս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ներկայացված հայցադիմումների կապակցությամբ հոկտեմբեր ամսին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները Հայցվորին ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն են հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին՝ շուրջ վեց ամիս անց, և Հայցվորի կողմից ստացվել են 2022 թվականի փետրվարի 08-ին: Նմանապես, թիվ ԵԴ/48314/02/21, թիվ ԵԴ/47264/02/21, թիվ ԵԴ/47262/02/21, թիվ ԵԴ/47265/02/21, թիվ ԵԴ/47261/02/21, թիվ ԵԴ/48010/02/21, թիվ ԵԴ/47997/02/21, թիվ ԵԴ/48956/02/21, թիվ ԵԴ/48554/02/21, թիվ ԵԴ/47995/02/21, թիվ ԵԴ/48316/02/21, թիվ ԵԴ/48315/02/21, թիվ ԵԴ/48315/02/21 (ըստ կայքում առկա տվյալների՝ թիվ ԵԴ/48318/02/21), թիվ ԵԴ/47996/02/21, թիվ ԵԴ/48013/02/21, թիվ ԵԴ/56464/02/21, թիվ ԵԴ/56465/02/21, թիվ ԵԴ/55133/02/21, թիվ ԵԴ/55136/02/21 քաղաքացիական գործերով հոկտեմբեր ամսին ներկայացված հայցադիմումների կապակցությամբ նոյեմբեր ամսին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները Հայցվորին ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն են հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին՝ շուրջ չորս ամիս անց, և Հայցվորի կողմից ստացվել են 2022 թվականի փետրվարի 08-ին, իսկ թիվ ԵԴ/56464/02/21, թիվ ԵԴ/56465/02/21, թիվ ԵԴ/55133/02/21, թիվ ԵԴ/55136/02/21 քաղաքացիական գործերով դեկտեմբեր ամսին ներկայացված հայցադիմումների կապակցությամբ նույն ամսին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները Հայցվորին ուղարկվելու նպատակով փոստային ծառայությանն են հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին՝ շուրջ երեք ամիս անց, և Հայցվորի կողմից ստացվել են 2022 թվականի փետրվարի 08-ին: Այսինքն՝ անկախ հայցադիմումները ներկայացված լինելու և դրանց կապակցությամբ որոշումներ ընդունելու ամսաթվերից՝ Դատավորի կողմից նշված գործերով կայացված բոլոր որոշումները փոստային ծառայությանն են հանձնվել նույն օրը:

Հարուցված վարույթի փաստական հանգամանքների և վկայակոչված քաղաքացիադատավարական նորմերի համադրումից հետևում է, որ հիշատակված թվով 35 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից չեն պահպանվել հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու կապակցությամբ ընդունված համապատասխան որոշումները Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները: Դատավորի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է Հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: Ավելին, հաշվի առնելով այն, որ վերը հիշատակված գործերի մեծամասնությամբ ներկայացված հայցապահանջների չափը չի գերազանցում 2.000.000 ՀՀ դրամը, հետևաբար դրանք ենթակա են քննության պարզեցված վարույթի կարգով, և եթե Դատավորի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները Բանկին ուղարկվեին օրենքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ, ապա նշված քաղաքացիական գործերի մեծ մասով արդեն կայացված կլինեին վերջնական դատական ակտեր:

Նախարարը վկայակոչելով Խորհրդի 2022 թվականի հունիսի 06-ի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ Դատավորը, թվով 35 քաղաքացիական գործերով չպահպանելով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու կապակցությամբ ընդունված համապատասխան որոշումները Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական նորմի պահանջը:

Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը և դրանց վերաբերյալ մեկնաբանությունները՝ նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված ակտը գործի մասնակցին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

Տվյալ պարագայում Հայցվորի կողմից թվով 35 քաղաքացիական գործերով ներկայացված հայցադիմումների՝ վարույթ ընդունելու հարցը լուծելու կապակցությամբ ընդունված համապատասխան որոշումները Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատավորի կողմից պարբերաբար և էապես խախտելու հանգամանքը հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատավորի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը:

Ըստ Նախարարի՝ վերոգրյալից բխում է, որ թվով 35 քաղաքացիական գործերով դատավարական ժամկետները չպահպանելով Դատավորի կողմից խախտվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնները:

Նախարարը, անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների և կատարված իրավական վերլուծության համադրման ստացվում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումը կատարվել է կոպիտ անփութությամբ, քանի որ իր կողմից թույլ տրված խախտումները Դատավորը, ըստ էության, հիմնավորել է միայն դատարանի ծանրաբեռնվածության և աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների առկայության հետ: Բացի այդ, Դատավորն իր ներկայացրած բացատրությամբ փաստել է, որ ոչ պատշաճ որակի դատական ակտ կայացնելու և գործի քննության ժամկետները խախտելու պահանջների միջև նախապատվությունը տալիս է որակյալ դատական ակտի կայացմանը, որով Դատավորն ի ցույց է դրել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը չգիտակցելու և ամրագրված դատավարական ժամկետներում գործի քննությունն ապահովելու կարևորության՝ երկրորդական դաշտ մղելու իր մոտեցումը այն պայմաններում, երբ որևէ կերպ կասկածի տակ չի կարող դրվել պատշաճ որակի դատական ակտերի կայացման անհրաժեշտությունը, ինչին խոչընդոտ չպետք է հանդիսանա գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջի պահպանումը: Հետևաբար, Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ առանձին դատական ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնվելու, իսկ դրա անհնարինության դեպքում կայացման պահից եռօրյա ժամկետում նրանց ուղարկվելու պահանջի խախտման հանգամանքը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր իրականացնել իր աշխատակազմի գործունեության նկատմամբ հսկողություն՝ վերջինիս աշխատանքի որակի համար պատասխանատվություն կրելու նկատառմամբ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված իր վարույթում գտնվող թվով 35 գործերով ընդունված որոշումները Հայցվորին դատավարական ժամկետների պահպանմամբ ուղարկելուն:

Ըստ Նախարարի վերոգրյալից հետևում է, որ սույն միջնորդությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ դատավարական նորմի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում չքննելով և չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Միևնույն ժամանակ Դատավորը բացատրությամբ ներկայացրել է իրեն վերագրվող խախտումներում իր մեղքի բացակայության վերաբերյալ փաստարկներ՝ վկայակոչելով իր գործունեության ողջամիտ արագությունն անհնարին դարձնող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Չնայած Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտումներում իր մեղքի բացակայության վերաբերյալ կատարված պնդումներին՝ Նախարարը հայտնել է, որ բացատրությամբ ներկայացված փաստարկների համակցությունից հետևում է, որ Դատավորն ընդունել է իրեն վերագրվող դատավարական նորմի խախտումները թույլ տալու հանգամանքը և դրանք կատարելու հետևանքի՝ Հայցվորի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման առկայությունը, ինչն ինքնին արտահայտում է Դատավորի վերաբերմունքն իր կողմից կատարված խախտումների և դրանց հետևանքի նկատմամբ՝ հիմնավորելով կարգապահական վարույթի հիմքում դրված արարքները մեղավորությամբ (տվյալ դեպքում կոպիտ անփութությամբ) կատարելու հանգամանքը:

Նախարարը անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ դատավարական ժամկետների խախտումը, ի թիվս այլնի, պայմանավորված է իր աշխատակազմում գործավարների հաճախակի փոփոխությամբ, և դրա արդյունքում մեկի չկատարած աշխատանքը մյուսի համար մինչև խնդրի բացահայտումն անհայտ մնալու հանգամանքով, այդ առնչությամբ նշել է, որ Խորհրդի 2020 թվականի ապրիլի 02-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 2022 թվականի հունիսի 06-ի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշումներից բխում է, որ անկախ Դատավորին վերագրվող խախտումն անձամբ կատարելու կամ իր աշխատակազմի գործունեության արդյունքում վրա հասնելու հանգամանքից՝ իր աշխատակազմի գործունեության համար պատասխանատվություն և գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենսդրական պահանջն ապահովելու պարտականություն կրում է հենց Դատավորը: Հետևաբար, Դատավորի վերը նշված փաստարկն անհիմն է:

Բացի այդ, դատավարական ժամկետների խախտման հետևանքների վերաբերյալ Դատավորը բացատրությամբ նշել է, որ խախտման միակ հետևանքն ակնկալվող դատական ակտի ուշ կայացումն է, սակայն փաստական առումով այլ հետևանք Բանկը չի կրել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով բուն իրավունքի իրացման պահը պայմանավորված է որոշումը ստանալու պահով, իսկ դրա մեկ այլ հետևանքը նույն հոդվածի ուժով հայցադիմումը սկզբնական օրը ներկայացված լինելու արձանագրումն է (բացառում է հայցային վաղեմության կիրառման հետ կապված խնդիրները), որից հայցվորը զրկված չէ հայցադիմումը կրկին ներկայացնելու արդյունքում:

Բացատրությամբ Դատավորն անդրադարձել է միայն իրեն վերագրվող խախտման դատավարական հետևանքներին և դրանց հաղթահարման հնարավորությանը, սակայն հաշվի չի առել այն, որ Հայցվորը՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, իր գործունեությունը ծավալում է ֆինանսաբանկային ոլորտում և իր կողմից թվով 35 քաղաքացիական գործերով գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցերի կապակցությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ որոշում կայացնելը և այն իրեն ուղարկելը կարևոր ազդեցություն ունի Բանկի կողմից տվյալ ժամանակահատվածում իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման տեսանկյունից և այս առումով «ուշացած արդարադատությունը» տվյալ դեպքում բացասական հետևանքներ է առաջացրել Հայցվորի ընթացիկ գործունեության մասով՝ առաջացնելով ֆինանսական միջոցների ներգրավման սահմանափակումներ: Հատկանշական է, որ տվյալ դեպքում նշված 35 գործերով կայացված որոշումները Դատարանի կողմից ամիսներ շարունակ չուղարկելու արդյունքն է նաև Հայցվորի մոտ արդարադատության արդյունավետության և դատական համակարգի նկատմամբ վստահության նվազումը, ինչն ինքնին Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման անմիջական բացասական հետևանք է, որը նույնիսկ դատավարական ժամկետների վերականգնմամբ չի հաղթահարվի:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը հետևյալ հիմնավորումներով.

Դատավորը նշել է, որ չի վիճարկել իր կողմից դատավարական ժամկետները չպահպանելու և դրա արդյունքում Հայցվորի՝ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքի խախտման փաստը: Այդուհանդերձ, Դատավորը նշել է, որ ինքը և իր աշխատակազմը չեն ունեցել օբյեկտիվ հնարավորություն նշված խախտումը թույլ չտալու համար, որպիսի պարագայում դատավարական ժամկետների խախտումը կատարվել է մեղքի բացակայությամբ: Որպես նշված դիրքորոշման հիմնավորում՝ Դատավորը ներկայացրել է իր և աշխատակազմի գործունեության վրա ազդող ընդհանուր և հատուկ գործոնները, ընդհանուր գործոնների շարքում նշելով դատարանի գերծանրաբեռնվածությունը, ժամկետի պահպանման և դատական ակտի որակի ապահովման բախումը՝ պայմանավորված դատարանի գերծանրաբեռնվածությամբ, վերադարձման որոշումների կատարման հետ կապված խնդիրները, իր աշխատակազմի աշխատանքային պայմանները:

Դատավորը բացատրությամբ արտահայտել է իր մոտեցումն առ այն, որ եթե օբյեկտիվ պատճառներով բախվում են մի կողմից ժամկետի պահպանման և դրանով պայմանավորված ոչ պատշաճ որակի դատական ակտ կայացնելու, իսկ մյուս կողմից ժամկետը խախտելու, սակայն պատշաճ որակի դատական ակտ կայացնելու հնարավորությունները, ապա Դատավորը նախընտրել է և շարունակելու է նախընտրել պատշաճ որակի դատական ակտ կայացնելու հնարավորությունը, որը ևս հաճախ չի լինում ապահովել վերջինիս համար ցանկալի ծավալով:

Դատավորը ներկայացրել է իր աշխատակազմի աշխատանքային պայմանները՝ նշելով, որ իր աշխատակազմին տրամադրված է մեկ աշխատասենյակ, որտեղ նստում են օգնականը, գործավարը և դատական նիստերի քարտուղարը, գտնվում են նաև դատական գործերը, փաստաթղթերը, որոնք դրված չեն միայն հատակի որոշակի հատվածներում:

Բացի այդ, Դատավորը նաև նշել է, որ հիմնավոր կասկած ունի առ այն, որ Բանկի կողմից բողոքի ներկայացումը Նախարարին և դրա պատճենն իրեն ուղարկելը կարող է հետապնդել իր` որպես դատարանի վրա ներգործելու նպատակ՝ հաշվի առնելով Բանկի դժգոհությունը վերջինիս հայցադիմումների մեծաքանակ (հարյուրավոր հաշվարկի մասին է խոսքը) վերադարձերի առնչությամբ, որոնց վերաբերյալ դժգոհություն է արտահայտել Բանկի ներկայացուցիչն իր օգնականի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ պահանջելով պարզաբանել՝ ինչու են հայցադիմումները վերադարձվում Դատավոր կողմից, սակայն նշված հիմքով չեն վերադարձնում այլ դատավորներ:

Միաժամանակ Բանկը չի կատարում փոփոխություններ ինչպես վերադարձված, այնպես էլ նոր ներկայացվող հայցադիմումներում, որոնք շատ հաճախ նույն խնդրով մակագրվում են Դատավորին և կրկին վերադարձվում են (բացառություն են կազմում մի քանի հայցադիմումներ, որոնցում նշված խնդիրը վերացված է եղել, ինչն առնվազն վկայում է այն մասին, որ Դատարանի կողմից ներկայացվել է ողջամիտ և կատարման ենթակա պահանջ):

Դատավորը պնդել է, որ ներկայացված խնդիրները լուծված չլինելու պարագայում ցանկացած դատավոր կանգնած է ընտրանքային տարբերակով պատասխանատվության ենթարկվելու վտանգի առջև, որն առնվազն խախտում է Օրենսգրքի 141-րդ հոդվածով հռչակված կարգապահական վարույթը դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա իրականացվելու սկզբունքները:

Դատավարական ժամկետների խախտման հետևանքների վերաբերյալ Դատավորը նշել է, որ խախտման միակ հետևանքն ակնկալվող դատական ակտի ուշ կայացումն է, սակայն փաստական առումով այլ հետևանք Բանկը չի կրել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով իրավունքի իրացման պահը պայմանավորված է որոշումն ստանալու պահով, իսկ դրա մեկ այլ հետևանքը նույն հոդվածի ուժով հայցադիմումը սկզբնական օրը ներկայացված լինելու արձանագրումն է (բացառում է հայցային վաղեմության կիրառման հետ կապված խնդիրները), որից Հայցվորը զրկված չէ հայցադիմումը կրկին ներկայացնելու արդյունքում: Այսինքն գործում է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Ավելին, Դատավորն իր ափսոսանքն է հայտնել դատավարության որևէ մասնակցի իրավունքի խախտման համար և նշել է, որ իր կողմից ներկայացված ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ գործոններով պայմանավորված զրկված է եղել և ներկայումս էլ շատ դեպքերում զրկված է գործընթացները պատշաճ և ամբողջական վերահսկելու հնարավորությունից, այլ կերպ քրեաիրավական լեզվով ասած, առկա է «օբյեկտիվ մեղսայնացում»:

Վկայակոչելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը՝ Դատավորը նշել է, որ նույն Օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը (Դատավորը չի համաձայնել վարույթի հարուցման հիմքերի և մասնավորապես դատավարական նորմի խախտումը միաժամանակ վարքագծի կանոնի խախտում վերագրելու գործընթացին) ենթադրում են մեղքի առկայություն, որը սույն դեպքում բացակայում է, հետևաբար դրանով պայմանավորված բացակայում է նաև կարգապահական վարույթը շարունակելու անհրաժեշտությունը:

Դատավորը Խորհրդին ներկայացված պատասխանով հայտնել է, որ Նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 06-ի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշման վկայակոչումը մեխանիկական է և որևէ առնչություն չունի սույն գործի քննության հետ, քանի որ տարբեր են գործով փաստական հանգամանքները, բացի այդ նշված որոշմամբ գործի շրջանակներում խոսքը վերաբերում է իրականացված վարույթին, իսկ սույն գործի պարագայում խոսքը վերաբերում է հայցադիմումը վերադարձնելու որոշումներին, այսինքն՝ առկա չէ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որի առնչությամբ խոսք չի կարող լինել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման մասին:

Վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ Դատավորը նշել է, քաղաքացիական գործերով ժամանակի հաշվարկը սկսվում է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ քրեական գործերով՝ մեղադրանք առաջադրելու պահից:2 Ժամանակի հաշվարկն ավարտվում է այն պահին, երբ ավարտվում է գործի քննությունը բարձրագույն դատական ատյանում, այսինքն, երբ ընդունվում է վերջնական դատական ակտ:3

Քննարկվող բոլոր դեպքերում Դատարանը կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, այսինքն՝ գործը վարույթ չի ընդունվել, ինչը նշանակում է, որ գործի քննությունը չի սկսվել, որպիսի պարագայում գործը չէր կարող քննվել կամ չքննվել ողջամիտ ժամկետում:

Անդրադառնալով Նախարարի այն եզրահանգմանը, որ գործերի մեծ մասը ենթակա են եղել քննության պարզեցված վարույթի կարգով, որի ժամկետը չորս ամիս է, հետևաբար գործերը կարող էին ավարտված լինել, Դատավորը նշել է, որ այն հանդիսանում է զուտ Նախարարի ենթադրությունը, որը չունի փաստական հիմք: Նշվածն առավելապես ամրապնդվում է նաև Հայցվորի գործերի առանձնահատկությամբ, որն արտահայտվում է նրանում, որ Բանկը հայցադիմումը վերադարձնելու որոշումներում ամրագրված թերությունները սկզբունքորեն չի վերացնում և բազմաթիվ դեպքերում, բաց թողնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4֊րդ մասով սահմանված կրկին ներկայացնելու եռօրյա ժամկետը, որպես նոր հայցադիմում մուտքագրում է Դատարան, որը մուտքագրվում է որպես նոր գործ և մակագրվելով իրեն, նորից վերադարձվում է, հաշվի առնելով արձանագրված թերությունը պահպանված լինելու հանգամանքը: Որպես օրինակ Դատավորը նշել է, թիվ ԵԴ/42602/02/21 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Հարություն Սամվելի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցադիմումն առաջին անգամ Դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 23-ին, Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 05-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է Հայցվորին: Նույն հայցադիմումը՝ նոր թիվ ԵԴ/9924/02/22 քաղաքացիական գործի համարով 2-րդ անգամ, առանց 2021 թվականի հոկտեմբերի 05-ի որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու, չպահպանելով 3-օրյա ժամկետը, Դատարան է մուտքագրվել 2022 թվականի մարտի 04-ին, Դատարանը 2022 թվականի մարտի 14-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է Հայցվորին: Նույն հայցադիմումը՝ նոր թիվ ԵԴ/19160/02/22 քաղաքացիական գործի համարով 3-րդ անգամ Դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 19-ին, առանց 2022 թվականի մարտի 14-ի որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու, չպահպանելով 3-օրյա ժամկետը, Դատարանի 2022 թվականի մայիսի 02-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է Հայցվորին:

Դատավորը վկայակոչել է նմանատիպ մի քանի գործեր:

Ավելին, Բանկի կողմից ներկայացված մի շարք հայցադիմումներ, որոնք Դատարանի կողմից ընդունվել են վարույթ, ներկայացվել են մատնանշված թերության բացակայությամբ, ինչը համոզմունք է ձևավորել Դատարանի մոտ, որ մատնանշված թերությունը՝ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտման արձանագրման հետ, իրավաչափ է և վերացվելի, սակայն անհասկանալի պատճառներով չի վերացվում Բանկի կողմից: Իր կողմից 2021-2022թթ. ընթացքում վերադարձվել է Բանկի շուրջ 215 հայցադիմում, և շարունակում են վերադարձվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկը շարունակում է ներկայացնել հայցադիմումը արձանագրված խախտմամբ:

Այսպիսով, հայցադիմումը վերադարձնելու պարագայում առկա չէ միանշանակ փաստ առ այն, որ գործը պետք է քննված և ավարտված լիներ, դա հանդիսանում է Նախարարի ենթադրությունը, որն իրավական նշանակություն ունենալ չի կարող, իսկ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Դատավորը նշել է, որ ինչ վերաբերում է ողջամիտ ժամկետի խախտման պնդման վրա իր կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տրված լինելուն, ապա նկատի ունենալով, որ առաջին խախտման առնչությամբ արդեն իսկ ներկայացվել է նշված բնույթի խախտում առկա չլինելու հանգամանքը, հետևաբար նույն հիմնավորումներով այն չի կարող կիրառելի հանդիսանալ նաև երկրորդ պարագայում:

Անդրադառնալով Նախարարի կողմից վկայակոչված իրեն վերագրվող մեղքի ձևին՝ Դատավորը նշել է, որ այն անհիմն է, փաստական հիմքերից զուրկ, ձևախեղված՝ հետևյալ հիմնավորմամբ.

Նախ, Դատավորը չի ընդունել իր մեղքը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման փաստի առնչությամբ, բացատրությունը նման բովանդակությամբ դրույթ չունի:

Երկրորդ, էական է հարցադրումը՝ ով է կրում Դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու և դրանում մեղավորության ապացուցման բեռը, որի պատասխանը բովանդակում է Օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը: Նշվածի լույսի ներքո հարկ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը՝ արդյոք Նախարարի կողմից միջնորդությամբ ներկայացվել են ապացույցներ, իրականացվել են գործընթացներ՝ ուղղված Դատավորի կողմից վկայակոչված փաստական հիմքերի բացառմանը, որոնց հիմքով Դատավորը պնդել է, որ ինչպես ինքը, այնպես էլ իրեն ամրակցված կազմը չի ունեցել օբյեկտիվ փաստացի հնարավորություն ապահովելու իր պարտականությունների պատշաճ կատարումը՝ ներկայացնելով խիստ կոնկրետ փաստական կազմ նշված անհնարինության վերաբերյալ, որոնք են՝ Դատավորի վարույթում 2020 թվականին քննված դատական գործերից 2021 թվական են փոխանցվել թվով 358 դատական գործ, 2021 թվականին Դատավորին մակագրվել է 2302 դատական գործ, որոնք ներառել են պարզեցված և ընդհանուր վարույթի կարգով քննության ենթակա գործեր, 1501 վճարման կարգադրություն և 1102 արբիտրաժի վճռի հիման վրա կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներ, դատական հանձնարարություններ՝ թվով 5 գործ, այսինքն՝ ընդհանուր 2021 թվականին մակագրվել է 4910 դատական գործ, որին գումարելով 2020 թվականից փոխանցված թվով 358 դատական գործերը, ընդհանուր ծանրաբեռնվածությունը 2021 թվականին կազմել է 5268 դատական գործ (հիմք՝ Դատարանի գրասենյակի կողմից տրամադրված տեղեկանքը): Նշված դատական գործերից յուրաքանչյուրն իր հերթին պահանջում է բազմաթիվ ընթացիկ որոշումների կայացում, կատարողական թերթերի տրամադրում, նշվածին գումարվում են արձակուրդում, գործուղման կամ անաշխատունակության մեջ գտնվող դատավորների վարույթում գտնվող գործերով հրատապ լուծում պահանջող միջանկյալ հարցերի լուծումը և այլն:

Միաժամանակ 2021 թվականի ընթացքում Դատավորին մակագրվել է 2491 մուտքային գրություն (հիմք՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողի 2022 թվականի հուլիսի 25-ի թիվ Ե-5918 գրությունը): Ընդ որում, նշվածը չի հանդիսանում մակագրված գրությունների և դիմումների ամբողջ քանակությունը՝ հաշվի առնելով մեկ գրությամբ միաժամանակ 10 և ավելի դիմումների ներկայացումը: 2021 թվականին Դատավորի կողմից նշանակվել են շուրջ 1061 դատական նիստեր, որոնցից շուրջ 1021-ը կայացել են, իսկ 40-ը՝ 29.11.2021-03.12.2022թթ. ընկած ժամանակահատվածում Դատավորի ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված՝ ոչ: Նիստերը նշանակվել են 182 օր:

Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ 25.08.2021-07.09.2021թթ., 18.11.2021-08.12.2021թթ. ընկած ժամանակահատվածներում ինքը չի ունեցել գործավար, իսկ յուրաքանչյուր գործավարի փոփոխություն իր հերթին հանգեցում է կոլապսի:

Նշվածից հետևում է, որ Դատավորի կողմից ներկայացվել է ոչ թե վերացարկված տեղեկատվություն՝ գերծանրաբեռնվածության վերաբերյալ, այլ կոնկրետ թվեր, որոնք իրենց հերթին ենթադրում են հետևյալ հարցադրումը՝ կարող էր արդյո՞ք Դատավորին կցված կազմը նման ծանրաբեռնվածության պայմաններում զուտ ֆիզիկապես ապահովել իր պարտականությունների պատշաճ կատարումը, իսկ Դատավորը՝ հետևել դրա պահպանմանը:

Դրա առնչությամբ Դատավորի կողմից միջնորդությունն ստանալուց հետո հարցում է կատարվել Նախարարին՝ արդյո՞ք միջնորդությամբ իրեն և Խորհրդին տրամադրված նյութերը սպառիչ են և արտացոլում են Նախարարի 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 47-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները, եթե ոչ՝ տրամադրել ամբողջական տեղեկատվություն և պարզաբանում: Ի պատասխան՝ 2022 թվականին հուլիսի 21-ին ստացվել է Նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ ուղարկված նյութերը սպառիչ են, դրանք ամբողջությամբ արտացոլում են հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները, ուստի հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում ձեռքբերված կամ ստացված այլ նյութեր առկա չեն:

Այսպիսով, Նախարարի կողմից որևէ կերպ չեն ուսումնասիրվել և պարզվել Դատավորի կողմից ներկայացված փաստարկները, որպիսի պարագայում առնվազն վիճելի է հանդիսանում հետևյալ հարցադրումը՝ ներկայացված ծանրաբեռնվածության պայմաններում Դատավորն արդյո՞ք ֆիզիկապես հնարավորություն ունեցել է պատշաճ վերահսկողություն իրականացնել աշխատակիցների գործողությունների նկատմամբ, թե՝ ոչ, քանզի մինչև մեղքի գիտակցական որակներին անդրադառնալը նախ և առաջ պարզման է ենթակա առավել ընդհանրական հարց՝ իսկ եղել է գործողությունը կատարելու իրական հնարավորություն, որի հաստատման պարագայում միայն կարող է խոսք գնալ դրա և դրա հետևանքների գիտակցման կամ չգիտակցման վերաբերյալ:

Վկայակոչելով Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը՝ Դատավորը նշել է, որ ներկայումս նշված չափորոշիչները և հաշվարկման կարգը սահմանված չէ, որի արդյունքում կրկին առաջանում է հետևյալ հարցադրումը՝ ինչի արդյունքում է Նախարարը որոշել, որ Դատավորի կողմից ներկայացված գերծանրաբեռնվածության պայմաններում առկա է եղել Դատավորի կողմից իր պարտականությունների պատշաճ ապահովման հնարավորություն, որի պատասխանն ակնհայտ է՝ չկա նման փաստական հիմք, վերլուծություն և ապացույց, որի արդյունքում գործում է ապացուցման պարզ կանոնը՝ այն կողմը, որի վրա դրված է ապացուցման պարտականությունը, կրում է փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքները: Դրան ավելանում են նաև Օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի և 142-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Այն հանգամանքը, որ դատավարական ժամկետների խախտումները՝ ներառյալ ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու առումով, համատարած են, առկա է անհաղթահարելի իրավիճակ՝ կապված գերծանրաբեռնվածության հետ, վկայում է նաև նշված հանգամանքի ներառումը Կառավարության տարբեր ժամանակահատվածներում սահմանված դատաիրավական բարեփոխումների շրջանակներում և դրա պարբերաբար բարձրաձայնումը Եվրոպական գործընկերների հետ հանդիպումներում, Եվրոպական միության ««Արդարադատության մոնիթորինգ» ծրագիր Հայաստան» զեկույցների շրջանակներում, Խորհրդի «Տարեկան հաղորդում» վերտառությամբ փաստաթղթում, Խորհրդին ուղղված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թվով 21 դատավորների գրությամբ, որով դատավորները հայտարարում են դատավարական ժամկետները՝ ներառյալ ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու անհնարինության մասին:

Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ եթե նույնիսկ ընդունի, որ առկա է կարգապահական խախտման առերևույթ դրսևորում, ապա միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմնավորմամբ.

Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նշել է, որ Նախարարը Բանկին ուղղված մեկ այլ բողոքի առնչությամբ՝ կապված միևնույն բնույթի խախտման (որոշումն ուղարկվել է քսան օր հետո) հետ, արձանագրել է, որ այն իր նվազ կարևոր լինելու ուժով կասկածի տակ չի դնում դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էության չի հեղինակազրկում դատական իշխանությունը:

Սույն դեպքում ըստ էության ևս պետք է գործեր նշված դիրքորոշումը՝ առնվազն Դատավորի բացատրությունը ներկայացվելուց հետո, որում ներկայացվել են գործերը պատշաճ ժամկետում քննելու և պարտականությունները իրականացնելու ֆիզիկական անհնարինության փաստեր, որն իր հերթին ևս էական է այն առնչությամբ, որ նշված փաստի առնչությամբ որևէ մեկը չի կարող եզրահանգում անել առ այն, որ Դատավորը գիտակցված չի իրականացրել իր պարտականությունը, այլ հանդիսացել է ծայրահեղ պայմանների զոհ, որն իր հերթին բացառում է դատավորի կարգավիճակին համապատասխանելու կամա դատական իշխանությունը հեղինակազրկելու հնարավորությունը, իսկ նվազ կարևորությունը պայմանավորել է նաև իրական հետևանքների բացակայությամբ, այն է՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Նշվածի առնչությամբ անդրադառնալով Նախարարի պնդմանն առ այն, որ Բանկը հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որի համար դատական ակտը կարևոր է ֆինանսական միջոցների ներգրավման տեսանկյունից, Դատավորը հայտնել է, որ այն անհիմն է և չի համապատասխանում կոնկրետ Բանկի վարքագծին, քանի որ Բանկը պարբերաբար և շարունակաբար ներկայացնում է հայցադիմումը այնպիսի ձևաչափով, որը Դատարանի կողմից հիմք է հանդիսանում վերադարձման համար, իսկ վերադարձնելուց հետո շարունակում է նշված վարքագիծը՝ հանգեցնելով երբեմն նույն հայցադիմումը երկուսից ավելի անգամ վերադարձնելուն:

Վերոգրյալի արդյունքում Դատավորը գտել է, որ միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Թիվ ԵԴ/34155/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Աստղիկ Սաշայի Ղումաշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 04-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի օգոստոսի 10-ին: Դատարանը 2021 թվականի օգոստոսի 19-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.2. Թիվ ԵԴ/34154/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Վահան Գագիկի Կիրակոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 04-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին (ըստ որոշման): Դատարանը 2021 թվականի օգոստոսի 19-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.3. Թիվ ԵԴ/34893/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Սոկրատ Զավենի Աղաբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 11-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի օգոստոսի 12-ին: Դատարանը 2021 թվականի օգոստոսի 20-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.4. Թիվ ԵԴ/39867/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Արման Հումբերտի Կարապետյանի, Հասմիկ Գերասիմի Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 08-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 14-ին: Դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.5. Թիվ ԵԴ/39817/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Իշխան Արսենի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 08-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 23-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 01-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.6. Թիվ ԵԴ/44033/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Սարգիս Սերգեյի Աղամալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 04-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.7. Թիվ ԵԴ/44032/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Սարգիս Սերգեյի Աղամալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 04-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.8. Թիվ ԵԴ/42605/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Հարություն Սամվելի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 23-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.9. Թիվ ԵԴ/43126/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Հարություն Սամվելի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին: Դատարանը 06.10.2021 թվականին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.10. Թիվ ԵԴ/42887/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Հարություն Սամվելի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.11. Թիվ ԵԴ/42893/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Նվարդ Հակոբի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.12. Թիվ ԵԴ/42892/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Նվարդ Հակոբի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.13. Թիվ ԵԴ/43679/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Անուշ Սամվելի Ադամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 28-ին (ըստ «datalex.am» դատական տեղեկատվական կայքում (այսուհետ նաև՝ Կայք) առկա տվյալների՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին), Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.14. Թիվ ԵԴ/43676/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Արման Հովհաննեսի Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 28-ին (ըստ Կայքում առկա տվյալների՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին), Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.15. Թիվ ԵԴ/42885/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Անուշ Վարդանի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.16. Թիվ ԵԴ/42888/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Դավիթ Նիկոլայի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 07-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.17. Թիվ ԵԴ/48314/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Դավիթ Արթուր Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.18. Թիվ ԵԴ/47264/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Արսեն Վաչագանի Մաթևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել.2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 02-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.19. Թիվ ԵԴ/47262/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Քրիստինե Գևորգի Ղարիբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 02-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.20. Թիվ ԵԴ/47265/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Կարեն Աշոտի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 02-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.21. Թիվ ԵԴ/47261/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Նարինե Հենրիխի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 02-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.22. Թիվ ԵԴ/48010/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Արսեն Արթուրի Կարախանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 04-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.23. Թիվ ԵԴ/47997/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Սվետլանա Հովիկի Զատիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 04-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.24. Թիվ ԵԴ/48956/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Լիանա Կարենի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 04-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.25. Թիվ ԵԴ/48554/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից Հմայակ Հարությունի Համբարձումյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.26. Թիվ ԵԴ/47995/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Անուշ Սամվելի Ադամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.27. Թիվ ԵԴ/48316/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Հակոբ Հովհաննեսի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.28. Թիվ ԵԴ/48315/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Դավիթ Արթուրի Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.29. Թիվ ԵԴ/48315/02/21 (ըստ Կայքում առկա տվյալների՝ թիվ ԵԴ/48318/02/21) քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Մարտին Հմայակի Դրամբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.30.Թիվ ԵԴ/47996/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Աննա Արտուշի Ենոքյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականին հոկտեմբերի 27-ին Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 08-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.31. Թիվ ԵԴ/48013/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Գարեգին Հովհաննեսի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 05-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.32. Թիվ ԵԴ/56464/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Լուիզա Հակոբի Սեդրակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 16-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին: Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.33. Թիվ ԵԴ/56465/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Հակոբ Մինասի Սարխոշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 16-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին: Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.34. Թիվ ԵԴ/55133/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Մհեր Կարենի Ծուղունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 09-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի դեկտեմբերի 13-ին: Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

4.35. Թիվ ԵԴ/55136/02/21 քաղաքացիական գործով Բանկի կողմից ընդդեմ Գոհար Օնիկի Զաքարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 09-ին, Դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2021 թվականի դեկտեմբերի 13-ին: Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը փոստային ծառայությանն է հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, իսկ Բանկի կողմից ստացվել է 2022 թվականի փետրվարի 08-ին:

Վերը հիշատակված թվով 35 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները և կից ներկայացված փաստաթղթերը Հայցվորին ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն են հանձնվել 2022 թվականի փետրվարի 04-ին, մինչդեռ այդ որոշումները կայացվել են տարբեր ամսաթվերով (հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին): Ըստ Կայքում առկա տվյալների՝ հիշատակված գործերով կայացված որոշումները վերաքննության կարգով չեն բողոքարկվել:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդության մեջ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. Միջնորդությամբ նշված թվով 35 քաղաքացիական գործերով 2021 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ներկայացված հայցադիմումների կապակցությամբ համապատասխանաբար նույն թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Դատավորի կողմից կայացված՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները Հայցվորին ուղարկելու նպատակով փոստային ծառայությանը 2022 թվականի փետրվարի 04-ին հանձնվելու և Հայցվորի կողմից 2022 թվականի փետրվարի 08-ին ստանալու պայմաններում արդյո՞ք խախտել է դատավարական իրավունքի նորմ (նորմեր),

5.2. եթե այո, ապա արդյո՞ք խախտումը(խախտումները) կատարվել է(են) Դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3. եթե այո, ապա արդյո՞ք դրանք հանգեցրել են Օրենսգրքի իմաստով Դատավորի վարքագծի կանոնի(կանոնների) խախտման(խախտումների):

 

6. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների բացատրությունները Նախարարի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ, Դատավորի և նրա ներկայացուցչի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրական դատարանն թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության»4, քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։5

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:6

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել Կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին կետում: Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը:7

Եվրոպական դատարանը անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը:8

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով:9

ՀՀ վճռաբեկ դատարանը «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի գործով նշել է, որ Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:10

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

Վերլուծելով վերը նշված հոդվածները` Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն` այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ ակտն առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման, ինչպես նաև այլ դատավարական գործողություններ կատարելու իրական հնարավորության երաշխավորմանը:

Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Միաժամանակ Խորհուրդը նաև արձանագրում է, որ, այդուհանդերձ, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկին, ըստ որի Դատարանի կայացրած դատական ակտերը դատավարության կողմերին օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկվելը պայմանավորված է եղել Դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքներով, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում ենթադրյալ խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով Նախարարի կողմից ներկայացված միջնորդության հանգամանքներին՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում, Դատարանը, ներկայացված թվով 35 քաղաքացիական գործերով տարբեր ամիսներին կայացնելով համապատասխան դատական ակտեր, դրանց ծանուցման՝ այսինքն դատավարության կողմերին իրենց վերաբերյալ կայացված դատավարական փաստաթղթերի հասու դարձնելու գործընթացը կազմակերպել է միաժամանակ նույն օրը՝ 2022 թվականի փետրվարի 04-ին: Տվյալ պարագայում, անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված դատական ակտերը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտերը չի ուղարկվել դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում:

Խորհուրդը կարևոր է համարում նշել նաև, որ դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա: Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է անձի իրավունքների և ազատությունների իրականացման ապահովման հետ: Արդարադատություն իրականացնելը չպետք է ընկալվի զուտ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող դատական ակտի կայացման ձևով: Ուստի Դատավորի այն պատճառաբանությունը, որ պատշաճ դատական ակտեր կայացնելը իր կողմից առավել կարևոր է դիտարկվում, քան դրանից հետո իրականցվող գործողությունները, իմաստազուրկ են, քանի որ դատական ակտի կայացման համար օրենսդրությունը սահմանել է հստակ պահանջներ, որի խստիվ պահպանմամբ արդարադատության իրականացումը դատավորի առաջնային պարտականությունն է: Արդարադատության իրականացումը ոչ ամբողջական, այլ փուլային ձևաչափով դիտարկելու պարագայում, հստակ է, որ յուրաքանչյուր գործով և յուրաքանչյուր փուլում դատարանի կողմից իրականացված ցանկացած ոչ պատշաճ գործողություն կարող է խաթարել արդարադատության իրականացումը, ինչպես նաև դրա ողջ տրամաբանությունը: Դատավորը կայացնելով համապատասխան որոշում, թե օրենքով նախատեսված կարգով և թե իրավունքի իրացման ամբողջական տրամաբանության լույսի ներքո պարտավոր է դատավարության բոլոր շահագրգիռ կողմերին տեղյակ պահել իր կայացրած դատական ակտի մասին:

Ասվածի հաշվառմամբ հարկ է նշել, որ Դատավորի կողմից համապատասխան որոշումների կայացումից՝ տվյալ դեպքում մոտ վեց, չորս կամ էլ երկու ամիս հետո դրանց հասցեատերերին՝ իրենց իրավունքների իրականացման համար կայացված դատական ակտերն ուղարկելը չի կարող համարվել միջազգային և ներպետական իրավական ակտերով նախատեսված իրավական գործիքակազմի պատշաճ կիրառում, քանի որ տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ այսպես կոչված ուշացած արդարադատության հետ:

Խորհուրդը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված թվով 35 քաղաքացիական գործերը դատարան են մուտքագրվել և հանձնվել Դատավորին (նաև՝ Դատավորի աշխատակազմին) տարբեր ժամանակահատվածներում և ինչը ենթադրում է, որ դրանով պայմանավորված դատավարական բոլոր գործողությունները պետք է ունենային տարբեր դրսևորումներ: Այսինքն, այն բոլոր գործողությունները, որոնք դատարանը պարտավոր էր իրականացնել քաղաքացիադատավարական նորմերի պահպանմամբ, չէին կարող վերջնարդյունքում նույնանալ միևնույն հիմնավորմամբ՝ այն է՝ դատավորի կողմից նշված հիմքով՝ ծանրաբեռնվածությամբ:

Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:

Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (…) Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ Դատավորի գործառույթների մեջ ուղղակի չի մտնում առաքանի ուղարկելը, դատավարական փաստաթղթեր հանձնելը, այլ այդ ծառայողական պարտականությունները վերապահված են դատավորի աշխատակազմի համապատասխան ծառայողին, ապա Խորհուրդն թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ անդրադարձել է այդ խնդրին և արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «… դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը:»:11 Ուստի Դատավորի վերը նշված փաստարկն անհիմն է:

Ավելին, Խորհուրդը թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4 որոշմամբ արձանագրել է. «Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ չբացառելով նշված գործընթացում Դատարանի աշխատակազմի թերացումները՝ պայմանավորված աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չեն կարող մեկնաբանվել որպես դատավորի վարքագծի կանոնների առերևույթ կոպիտ խախտման առկայություն՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի նման պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար», նույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը»։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ»։ Դատավորը հանդիսանում է իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, հետևաբար պարտավոր է նաև վերահսկել վերջիններիս գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման համար։»:12

Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի բացատրությունները, Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թվով 35 քաղաքացիական գործերով թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտում։

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը, այն է՝ գործերի քննության ժամկետի խախտումը և դատական ակտերը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չի հիմնավորել դատավարական նորմով սահմանված ժամկետի խախտումները՝ որևէ արդարացված նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն ՀՀ Սահմանադրությամբ և Օրենքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։

Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին հայտարարել նախազգուշացում։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

___________________________________________________________

1 Տե՛ս, König-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 6232/73, § 98, Comingersoll S.A.-ն ընդդեմ Պորտուգալիայի, գանգատ թիվ 35382/97, Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 30979/96, § 43, Sürmeli-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 75529/01, § 128, Obermeier-ն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 11761/85, § 72:

2 Տե՛ս, «Դեվեյերն ընդդեմ Բելգիայի» գործը:

3 Տե՛ս, «Սկոպելլիտին ընդդեմ Իտալիայի» գործը (հիմք՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 98 որոշումը՝ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին):

4 Տե՛ս, օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010):

5 Տե՛ս, Սահմանադրական դատարանի 2021թ. մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշումը:

6 Տե՛ս, Սահմանադրական դատարանի 2021թ. մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշումը:

7 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:

8 Տե՛ս, Իվանովան և Իվաշովան ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46:

9 Տե՛ս, Զավոդնիկն ընդդեմ Սլովենիայի գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71:

10 Տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թ. մայիսի 30-ի որոշումը:

11 Տե՛ս, Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. ապրիլի 02-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումը:

12 Տե՛ս, Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. մայիսի 05-ի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4 որոշումը:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ պԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Ս. Չիչոյան

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

 

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

Մ. ՄԱԿՅԱՆ

Ս․ Մխիթարյան

   

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական: