Գլխավոր տեղեկություն
Номер
N 1308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.08.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
19.08.2022
Дата вступления в силу
23.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1308-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում հատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 4 աղյուսակում՝ փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել` «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի մայիսի 15-ին կնքված N ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/3Շ-5 պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը (այսուհետ՝ լրացուցիչ աշխատանքներ) պայմանագրի ընդհանուր գումարի 85 տոկոսից ոչ ավելի չափով, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքների կատարման համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ աշխատանքների կատարման սկիզբը սահմանելով սույն որոշման հիման վրա կնքվող համաձայնագրով, իսկ ավարտը՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 5-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները:

3. Անհետաձգելի համարել Հ-46, Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 (Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ25+000-կմ37+500 հատվածի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ-46, Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 (Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ25+000-կմ37+500 հատվածի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 10,500,000.0 դրամ պայմանագրային արժեքով:

5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված լրացուցիչ աշխատանքների իրականացման համար «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվում է կանխավճար՝ 207,045,400.0 դրամի չափով՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը։

6. Սույն որոշման 3-րդ կետում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳրիգորՅԱՆ

 

Երևան

 

19.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1308-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան