Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2022
Дата вступления в силу
19.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1285-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղաք Երևան, Նուբարաշեն, Նուբարաշենի 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող՝ 91460660 դրամ սկզբնական արժեքով, 4309.5 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 345440 դրամ սկզբնական արժեքով, 406.4 քառ. մետր մակերեսով բաց դասասրահը, 17255 դրամ սկզբնական արժեքով, 20.3 քառ. մետր մակերեսով տրիբունան, 1320567 դրամ սկզբնական արժեքով, 33.3 քառ. մետր մակերեսով սանհանգույցը, 1192003 դրամ սկզբնական արժեքով, 31.6 քառ. մետր մակերեսով պահակատունը, 1712870 դրամ սկզբնական արժեքով, 31.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 6632557 դրամ սկզբնական արժեքով, 198 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 18190 դրամ սկզբնական արժեքով, 21.4 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 18700 դրամ սկզբնական արժեքով, 22 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 18700 դրամ սկզբնական արժեքով, 22 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 834095 դրամ սկզբնական արժեքով, 129.8 քառ. մետր (454.3 խմ) մակերեսով պարիսպը, 18700 դրամ սկզբնական արժեքով, 22 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 18700 սկզբնական արժեքով, 22 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 11135 դրամ սկզբնական արժեքով, 13.1 քառ. մետր մակերեսով հարթակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.447787 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք 1. սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 04042018-01-0251) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ թղթային արխիվները մեկ հասցեում տեղակայելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան Բուզանդի 1/3 հասցեում գտնվող՝ 667,385,122 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1,697.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքից 1201.7 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան