ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1460-Լ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սոցիալական աջակացության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած և հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ գտնված անձանց վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ գտնվելու օրերի թիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը):
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) և առկայության դեպքում` զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը):
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1460-Լ որոշման |
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց:
2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով,
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով.
2) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով։
3. Սույն միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1460-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց (այսուհետ՝ շահառու) սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:
2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
3. Դիմումը ներկայացնելու համար շահառուն, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, ծառայություն է ներկայացնում (այդ թվում նաև` e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով)՝
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց դեպքում՝
ա. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը),
բ. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի լուսապատճենը,
գ. շահառուի (սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը կամ բանկը.
2) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝
ա. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը, զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը,
բ. ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար,
գ. զոհվածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,
դ. երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար,
ե. տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, օրինական ներկայացուցիչ) առկայության վերաբերյալ` համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնության էլեկտրոնային լուսապատճենը՝ համաձայն ձևի։
4. Ծառայությունը, դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց դեպքում) և քննչական կոմիտեի (զոհված անձանց ընտանիքների դեպքում) կողմից տրամադրված տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներից հարցումների միջոցով կատարում է դիմումով ներկայացված տվյալների ճշգրտումներ և մերժում է կամ հաշվառում է դիմումը։ Ընդ որում, զոհված անձանց ընտանիքների դեպքում, ճշգրտվում է նաև այլ շահառուների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը:
5. Դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին ծառայությունից տեղեկանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.
2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում).
3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում, զոհված անձանց ընտանիքների այլ անդամի առկայության դեպքում, վերջիններս աջակցությունից օգտվելու համար դիմում են սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.
4) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ ուսումնասիրության արդյունքում չի հաստատվել սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը.
5) շահառուի համար առկա է հաստատված դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ զոհված անձի ընտանիքի անդամը հանդիսանում է նաև վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձ կամ զոհված այլ անձի ընտանիքի անդամ։
6. Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաշվառում է դիմումը և հաշվարկում է միանվագ դրամական օգնության չափը՝
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց համար՝ 150.000 դրամ,
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց համար՝ 300.000 դրամի չափով.
2) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 3.000.000 դրամ: Տվյալ դեպքում գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն.
3) եթե մինչև սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը առկա չէ զոհված անձանց ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա դիմողի համար հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ: Միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին՝ համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի՝ հաշվի առնելով դիմած շահառուների թիվը։
7. Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը ծառայությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում՝ նշվում է նաև hաշվարկված դրամական օգնության չափը։
8. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը՝ դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու կամ շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու միջոցով:
9. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
10․ Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն, որի բացակայության դեպքում՝ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմողի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն են ներկայացվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Ձև
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ես՝ _____________________________________ ս _____________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն) (անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը,
_________________________________________________________________________________________
ծննդյան օր, ամիս, տարի հաշվառման/բնակության վայր)
հանդիսանալով զոհ ________________________________________________________ -ի
(անուն, ազգանուն)
(նշել)__________________________________________________________________________________________
(հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, խնամքի տակ գտնված անձ, 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչ)
տալիս եմ իմ համաձայնությունը, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների համար նախատեսված աջակցության գումարը ստանա , ով __________________________, հանդիսանում է զոհվածի
(անուն, ազգանուն)
(այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի)՝ ամուսինը, հայրը, մայրը, զավակը, օրինական ներկայացուցիչը:
(ընդգծել)
Ստորագրություն _______________ « » 2022 թ.
Ծանոթություն՝ միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|