Գլխավոր տեղեկություն
Номер
N 952-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2022
Дата вступления в силу
20.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 952-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2022 թվականի օգոստոսի 19-20-ը աշխատանքային այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Համբարձում Մաթևոսյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Հարությունյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սուրեն Պապիկյանինը և Էդմոնդ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

3) Գնել Սանոսյանինը, Տիգրան Խաչատրյանինը և Վահե Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2022 թվականի օգոստոսի 20-ին՝ Թբիլիսի - Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

19.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 952-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան  - ՀՀ վարչապետ
Հ. Մաթևոսյան

- ՀՀ փոխվարչապետ

Ս. Պապիկյան

- ՀՀ պաշտպանության նախարար

Գ. Սանոսյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Տ. Խաչատրյան  - ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Ղազարյան  - ՀՀ ոստիկանության պետ
Ռ. Սադոյան  - Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ս. Վարոսյան  - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Կ. Գասպարյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Կ. Հարությունյան - ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական
Է. Դավթյան  - ՀՀ պաշտպանության նախարարի օգնական
Դ. Տեր-Մկրտչյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (15.08.2022 թ. - 20.08.2022 թ.)
Տ. Մեհրաբյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Ա. Շահինյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

19.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ