Գլխավոր տեղեկություն
Номер
N 948-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2022
Дата вступления в силу
19.08.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 948-Ա

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետով`

1. Հաստատել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-277-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 948-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀՕ-277-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մաս

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2022 թվականի հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մաս

5.

«Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թվականի հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մաս

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի  N 713-Ն և N 723-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի

12-րդ մաս,

21-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետ, 22-րդ հոդվածի 1-ին մասի 16․1-ին կետ, 36.2-րդ հոդվածի 3-րդ մաս

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս

9.

«Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները և չափորոշիչները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1533-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մաս,

30-րդ հոդվածի 3-րդ մաս

10.

«Բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) ցանկը, կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ,

4-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան