Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 82
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
01.10.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
01.10.2020
Дата вступления в силу
20.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 82

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքի իրականացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում առաջանում է (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դեպարտամենտների պաշտոնատար անձանց այն պաշտոնների բաշխման փոփոխության անհրաժեշտություն, որոնց վերաբերյալ նախկինում անդամ պետությունների միջև ձեռք էին բերվել պայմանավորվածություններ (այսուհետ՝ պաշտոնների բաշխման փոփոխություն), համապատասխան անդամ պետությունը Հանձնաժողով առաջարկ է ուղարկում պաշտոնների բաշխման փոփոխության վերաբերյալ՝ հաշվի առնելով անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքը (այսուհետ՝ նախաձեռնող առաջարկ):

2. Հանձնաժողովը՝ նախաձեռնող առաջարկ ստանալու օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատանք է իրականացնում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Միության մարմինների ակտերի դրույթներին նախաձեռնող առաջարկի համապատասխանությունը որոշելու ուղղությամբ և անդամ պետություններ է ուղարկում նախաձեռնող առաջարկը՝ կատարված աշխատանքների արդյունքներով:

3. Անդամ պետությունները՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողով տեղեկատվություն են ներկայացնում նախաձեռնող առաջարկի մասով դիրքորոշման վերաբերյալ:

4. Հանձնաժողովի կոլեգիան՝ սահմանված կարգին համապատասխան, քննարկում է նախաձեռնող առաջարկը՝ հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետում նշված դիրքորոշումները, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, Հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում հարցը ներառելու վերաբերյալ առաջարկ է ներկայացնում` վերջնական որոշում ընդունելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: