ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 78 |
քաղ. Մինսկ |
«ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ համատեղ իրականացված՝ նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքները.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)»:
2. Անդամ պետություններին ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը և յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել դրանց իրագործման ընթացքի մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողները | ||||
1. Նավթային ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծություն |
յուրաքանչյուր տարի |
հաշվետվություն |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։ |
անդամ պետություններ | ||||
2. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման անցկացում հետևյալ ուղղություններով. |
յուրաքանչյուր տարի |
անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետություններ |
|||||
ա) Միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների ապահովում |
||||||||
բ) Միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքների տրանսպորտային փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) համապատասխան |
||||||||
գ) անդամ պետությունների նավթի և նավթամթերքների արդյունահանման, տրանսպորտային փոխադրման, մատակարարման, վերամշակման և իրացման ոլորտներում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը |
||||||||
դ) տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված՝ անդամ պետությունների ազգային շահերը, ինչպես նաև անդամ պետությունների նավթի և նավթամթերքների ներքին շուկաների գործունեության ու զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելն ապահովելը |
||||||||
3. Միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առնչությամբ իրականացվող աշխատանքի մասին փոխադարձ տեղեկացում |
յուրաքանչյուր տարի |
անդամ պետություններ |
Հանձնաժողով | |||||
4. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխությունների վերլուծություն՝ Միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման սկզբունքներին դրանց համապատասխանության մասով: |
յուրաքանչյուր տարի |
հաշվետվություն |
Հանձնաժողով |
անդամ պետություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|