Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 165
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
08.12.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
08.12.2020
Дата вступления в силу
08.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա

 

ՀՈՒՄ ՉՈՐԱՑՐԱԾ ՄՍԱՄԹԵՐՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Մթերքի բոլոր մասերում 1,2 % զանգվածային բաժին և ավելի կերակրի աղի պարունակությամբ, մսի մեջ 2,8-ին հավասար կամ դրանից պակաս ջուր/սպիտակուց հարաբերակցությամբ (սպիտակուցը = ազոտի պարունակություն х 6,25) հում չորացրած մսամթերքը, որը պատրաստված է խոզի մսեղիքի ազդրամասից՝ կերակրի աղի և աղ դնելու այլ բաղադրամասերի (շաքարների, նիտրատների, նիտրիտների, նատրիումի ասկորբատների) օգտագործմամբ աղ դնելու, մինչև սննդի մեջ անմիջապես օգտագործման համար պատրաստ լինելը չորացնելու և հասունացնելու (ֆերմենտացնելու) միջոցով, դրա մակերեսի վրա պատրաստման գործընթացից հետո (աղ դնելուց, չորացնելուց, հասունացնելուց (ֆերմենտացնելուց) հետո)՝ առանց համեմունքների (համեմունքների) օգտագործման կամ համեմունքներ (համեմանքներ) քսելով՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0210 ապրանքային դիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: