Գլխավոր տեղեկություն
Номер
N 587-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
26.08.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.08.2022
Дата вступления в силу
27.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 587-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բժշկական սարքավորումների նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված` ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝

1) ունիվերսալ զննման սեղան՝ ութ հավաքածու, 19,792 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 685,100 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) թերապիայի աթոռ՝ մեկ հավաքածու, 2,055.60 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 110,500 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) ԷԿԳ մոնիթորինգ համակարգ (PG M9000)՝ 7 հավաքածու, 8,260 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 110,500 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

4) հեմոդիալիզի ջրի մաքրման համակարգ՝ մեկ հավաքածու, 6,878 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 92,400 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:

 (2-րդ կետը փոփ. 30.09.22 N 695-Ա)

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

26.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 587-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին բժշկական սարքավորումների նվիրաբերման նպատակով սարքավորումների ձեռքբերում և նվիրաբերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ՀՀ, ք. Երևան, Արմենակ Արմենակյան փող., 153 շենք), առողջապահության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն

հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (Հայաստան, 0047, Երևան, Արմենակ Արմենակյան փող., 153 շենք)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բժշկական սարքավորումների ձեռքբերում և ներմուծում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև

2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն- ների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող

գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և ներմուծել բժշկական սարքավորումներ ու նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում

լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

26.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2022, N 695-Ա 01.10.2022, N 587-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան