Գլխավոր տեղեկություն
Номер
N 59-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.08.2022
Принят
Սիսիան համայնքի ավագանի
Дата принятия
29.07.2022
Подписан
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Дата подписания
29.07.2022
Дата вступления в силу
21.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2022 թվականի N 59-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ

 

Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 1726706.1 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 2120952.2 հազար դրամ» բառերով:

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 2270974.3 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 2665220.4 հազար դրամ» բառերով:

3. Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:

4. Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:

5. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:

6. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի:

 Կողմ -8  Դեմ -0 Ձեռնպահ -0
 ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Հ.    
 ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.    
 ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.    
 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.    
 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.    
 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.    
 ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.    
 ՊՈՂՈՍՅԱՆ Վ.    

 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝

 

2022 թ. հուլիսի 29

ք.Սիսիան

Ա. Հակոբջանյան

 

Հավելվածներ 1-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2022 թվական: