Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 125
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.10.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.10.2020
Дата вступления в силу
13.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների ազատ տեղաշարժն ապահովելու մասով պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Ղազախստանի Հանրապետությանը՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը կարգավորելիս «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի և Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիության՝ ներառյալ սակագնային քաղաքականության հիմունքների կարգավորման մասին կարգի (նշված Պայմանագրի թիվ 24 հավելվածի 2-րդ հավելված) 3-րդ կետը կատարելու անհրաժեշտության մասին:

2. Խնդրանքով դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտի վերացումը և տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ձեռնարկված միջոցների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: