Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 175
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.12.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.12.2020
Дата вступления в силу
17.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 175

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված` Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի (այսուհետ` Գործերի ուսումնասիրման կարգ) 44-րդ և 45-րդ կետերին, Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետին համապատասխան, ուսումնասիրել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործը, որը Արձանագրության 13-րդ կետի, Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտման հատկանիշներով հարուցվել է «Մետալոոբրաբոտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ (ՀՎՀՀ՝ 6449080010, գրանցման հասցեն՝ 413111, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75) (այսուհետ՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ), որի համար պատասխանատվություն է նախատեսված Արձանագրության 16-րդ կետի 5-րդ կետին համապատասխան, և պարզել է հետևյալը՝

Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ՝

գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի,

գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի անդամներ՝

Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Գ.Բ. Արամյանի.

Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.

Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ա.Ա. Ալավիձեի.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինների այն աշխատակիցների ներկայությամբ, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը, և որոնք պատասխանատու են Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար (տեսակոնֆերանս-կապի միջոցով)՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության՝ Առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության՝ Արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի պետ Ե.Ա. Մախնաչի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության՝ Գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ Յա.Վ. Սկլյարովայի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության՝ Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ Յու.Վ. Տիխոնովայի.

գործի ուսումնասիրման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված պատասխանողի (նրա ներկայացուցիչների) բացակայությամբ:

Հանձնաժողովում ուսումնասիրվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը՝ «Մետալոոբրաբոտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Մետալոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 6449070540, գրանցման վայրի հասցեն՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պողոտա, Պրոմզոնա) և նրանց պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) առնչությամբ, որոնք պարունակում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշներ, որն արտահայտվել է դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված շարժական մեքենաների (այսուհետ՝ խողովակների հատման մեքենաներ) բնույթի, արտադրության եղանակի ու վայրի, սպառողական հատկությունների մասով հնարավոր մոլորության մեջ գցելու, և (կամ) նշված ապրանքների արտադրողների առնչությամբ՝ «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի օգտագործմամբ, որոնք իրենց անվանումներում պարունակում են «ՕՐԲԻՏԱ» բառը, որն ըստ 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 623722 ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայականի «ԱՎՏՈԳԵՆ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտ) ապրանքային նշանն է (այսուհետ՝ գործ):

Գործի ուսումնասիրման շրջանակներում լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրման համար անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, նրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից հարցվել է գործի ուսումնասիրման համար հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ից:

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) չի ներկայացվել:

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի նշված գործողությունները (անգործությունը) պարունակում են Արձանագրության 13-րդ կետի և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Մ.Ժումանգարինի կողմից հարուցվել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործը, և ստեղծվել է դրա ուսումնասիրման հարցերով հաձնաժողով, ինչի մասին 2020 թվականի մարտի 19-ին կայացվել է թիվ 12/որշ. համապատասխան որոշում:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշման (ուղարկվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ի Հանձնաժողովի թիվ 22-425 գրությամբ) (այսուհետ՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշում) 3-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում պետք է Դեպարտամենտին ներկայացներ տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ)՝

2017 թվականից մինչև 2019 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) խողովակների հատման մեքենաների իրացման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճ ձևով հաստատված պատճենները).

2017 թվականից մինչև 2019 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) խողովակների հատման մեքենաների ձեռքբերման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճ ձևով հաստատված պատճենները).

խողովակների հատման՝ արտադրվող և (կամ) իրացվող մեքենաների բնութագրերի մասին (կցելով ստանդարտների, տեխնիկական պայմանների համապատասխան բնութագրերը սահմանող փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները).

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից ձեռքբերվող և (կամ) իրացվող՝ խողովակների հատման մեքենաների արտադրողների մասին.

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի այն գործողությունների մասին, որոնք ուղղված են «ՕՐԲԻՏԱ-Ռ» բառային նշագիրը պարունակող, «ՕՐԲԻՏԱ-ՌՄ»-ն ամբողջությամբ կամ մասամբ պարունակող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհատականացման միջոցները գրանցելուն (իրավունքների այլ օրինական ձևով ձեռքբերելուն) (կցելով հավաստող փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները (հայտերի, հաստատված մանրակերտների և այլնի պատճենները)).

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի և (կամ) «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ անձանց խմբի մեջ մտնող կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց մասին, որոնք լիազորված են խողովակների հատման մեքենաների ձեռքբերման և (կամ) գրանցման հարցերով որոշումներ ընդունելու (կցելով նրանց լիազորող փաստաթղթերի (տնօրենի հրաման, տնօրենների խորհրդի կարգադրություն և այլն) պատշաճ ձևով հաստատված պատճենները).

2017 թվականից մինչև 2019 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները կատարած անձանց մասին (կցելով իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի, հրամանների, հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշումների, իրավաբանական անձի մասին տեղեկություններ պարունակող պաշտոնական ռեեստրներից քաղվածքների (նշված որոշումն ստանալու օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս ստացման ժամկետով) և իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները կատարելու փաստը հաստատող այլ փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները):

2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշումը 2019 թվականի նոյեմբերի 12-ի Հանձնաժողովի թիվ 22-425 գրությամբ ուղարկվել է «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալներ)՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ, շնորհելով թիվ 12105940028161 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:

«Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ)՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում՝ «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում, թիվ 12105940028161 նույնացուցչի մասով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ փոստային առաքանին «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ին է հանձնվել 2019 թվականի նոյեմբերի 21-ին:

Այսպիսով, 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշման 3-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, հարցված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ից Հանձնաժողով չի ստացվել:

2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվությունը չստանալու կապակցությամբ, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշման (ուղարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ի Հանձնաժողովի թիվ 22-471 գրությամբ) (այսուհետ՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշում) 3-րդ կետին համապատասխան սահմանվել է «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից Տեղեկատվության դեպարտամենտին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը:

2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշումը Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 22-471 գրությամբ ուղարկվել է «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալներ)՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ:

Այսպիսով, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշման 3-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, հարցված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ից Հանձնաժողով չի ստացվել:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործով ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշման (ուղարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ի Հանձնաժողովի թիվ 22-491 գրությամբ) (այսուհետ՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշում) 9-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում պետք է Դեպարտամենտին տեղեկատվություն ներկայացներ Ինտերնետ ցանցում իրեն պատկանող և (կամ) իր կողմից վարձակալվող կայքերի մասին (կցելով հավաստող փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները):

2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշումը Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 22-491 գրությամբ ուղարկվել է «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալներ)՝ 413111, Սարատովի մարզ, քաղ․ Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ, շնորհելով թիվ 12105941092512 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:

«Ինտերնետ» ցանցում՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում՝ «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում, թիվ 12105940028161 նույնացուցչի մասով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ փոստային առաքանին «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ին է հանձնվել 2019 թվականի հունվարի 29-ին:

Այսպիսով, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշման 9-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, նշված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ից Հանձնաժողով չի ստացվել:

Հաշվի առնելով, որ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն չի ներկայացրել ավելի վաղ հարցված տեղեկատվությունը, գործի ուսումնասիրման հանձնաժողովն իր 2019թ. դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ դիմել է «ԱՎՏՈԳԵՆ-Մ» ՍՊԸ-ին, Սարատովի մարզում Դաշնային հարկային ծառայության թիվ 7 միջշրջանային տեսչությանը, «Մեգաֆոն» ՀԲԸ-ին, «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ին և Մտավոր սեփականության դաշնային ծառայությանը՝ խնդրելով որոշումը ստանալու պահից 10-օրյա ժամկետում Դեպարտամենտին ներկայացնել այդ որոշման մեջ նշված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները):

«ԱՎՏՈԳԵՆ-Մ» ՍՊԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է գործի ուսումնասիրման հանձնաժողովի նիստին՝ 2020 թվականի փետրվարի 4-ին:

«Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 16-ի թիվ 10/05/596/20 գրությամբ (մտից թիվ 1166 առ 27 հունվարի 2020 թ.):

«Մեգաֆոն» ՀԲԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 20-ի թիվ 5/3-UG-ելից-00003/20 գրությամբ (մտից թիվ 1083 գաղտն. առ 24 հունվարի 2020 թ.):

Մտավոր սեփականության դաշնային ծառայությունը հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 29-ի թիվ 04/22-1047/08 գրությամբ (մտից թիվ 1982 առ 10 փետրվարի 2020 թ.):

Սարատովի մարզում Դաշնային հարկային ծառայության թիվ 7 միջշրջանային տեսչությունը հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 12-27/001803 գրությամբ (մտից թիվ 2081 առ 12 փետրվարի 2020թ.):

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշման (ուղարկվել է Հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 22-31 գրությամբ) (այսուհետ՝ 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշում) 10-րդ կետին համապատասխան՝ «Տարածաշրջանային ցանցային տեղեկատվական կենտրոն» բաժնետիրական ընկերությունը որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում պետք է Դեպարտամենտին ներկայացներ այդ որոշման մեջ նշված տեղեկատվությունը (փաստաթղթեր, տեղեկություններ):

«ՏՑՏԿ» ԲԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի փետրվարի 19-ի թիվ 810-Ю գրությամբ (մտից թիվ 2616 առ 19 փետրվարի 2020 թ.):

Հաշվի առնելով գործի նյութերի մեջ առկա տեղեկատվությունը, գործի ուսումնասիրման շրջանակներում ընդունված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 6/որշ. որոշմանը համապատասխան (ուղարկվել է Հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 26-ի թիվ 22-43 գրությամբ), գործի ուսումնասիրման հանձնաժողովն այն անձանցից, ովքեր, ըստ գործի նյութերի, տիրապետում են «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ից («Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի համար) 2017 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրով՝ խողովակների հատման մեքենաներ ձեռք բերելու (վաճառելու) մասին տեղեկատվությանը, պահանջել է նշված մեքենաների՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) իրացման (ձեռքբերման) մասին տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճ ձևով հաստատված պատճենները):

Պահանջվող տեղեկատվությունը նշված անձանց կողմից ներկայացվել է: Հաշվի առնելով այն, որ տեղեկատվության մի մասը ներկայացված է այդ տեղեկատվությունը սահմանափակ տարածման տեղեկատվությանը դասելու մասին վկայող դրոշմագրով, դրա բովանդակությունը սույն որոշման շրջանակներում չի բերվում:

Ներկայացված տեղեկատվությունը հաստատում է հետևյալ փաստերը՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների ձեռքբերումը.

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների իրացումը.

«Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի մոտ խողովակների հատման մեքենաների արտադրողների մասին և այլ պահանջված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների) առկայությունը:

Գործի ուսումնասիրության շրջանակներում ընդունված 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմանը համապատասխան որոշվել է «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ին տեղեկացնել 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ ավելի վաղ հարցված տեղեկատվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու համար Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ տուգանքի ձևով պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին:

Այդ թվում՝ 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշման 7-րդ կետին համապատասխան, «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն նշված որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում պետք է Դեպարտամենտին ներկայացներ հետևյալ տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները)՝

Ինտերնետ ցանցում, այդ թվում՝ ljunet64.ru և http://orbita-rm.ru/ կայքերում, «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» և «ՕՐԲԻՏԱ-Ռ (ԲԱՆԴԱԺ 320-1420ՄՄ)» խողովակների հատման մեքենաներ իրացնելու վերաբերյալ առաջարկներ զետեղելու մասին՝ նշելով «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կոնտակտային տվյալները և աբոնենտային հեռախոսահամարների տվյալները, որոնց մասով ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող ֆիզիկական անձի անունից, ներառյալ (բայց չսահմանափակվելով)՝ նշված արտադրանքն արտադրողի, «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի՝ Ինտերնետ ցանցում նշված տեղեկատվության զետեղման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկատվությունը (ազգանուն, անուն, հայրանուն, մշտական գրանցման վայր և բնակության վայր)՝ կցելով աշխատանքային պայմանագրի, աշխատանքի ընդունման հրամանի, պաշտոնեական հրահանգի (պաշտոնեական պարտականությունները սահմանող այլ փաստաթղթի), այդ թվում՝ Ինտերնետ ցանցում նշված տեղեկատվության զետեղման իրավասությունը սահմանող փաստաթղթի պատշաճ ձևով վավերացված պատճենները.

2017 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից խողովակների հատման մեքենաների իրացման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճ ձևով հաստատված պատճենները).

2017 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից խողովակների հատման մեքենաների ձեռքբերման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճ ձևով հաստատված պատճենները).

2017 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների մատակարարման (ձեռքբերման) հարցով ստացված դիմումների մասին (կցելով այդ դիմումների պատշաճ ձևով վավերացված պատճենները):

2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշումը Հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 22-31 գրությամբ ուղարկվել է «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալներ)՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ, շնորհելով թիվ 12105941092970 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:

Ինտերնետ ցանցում «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն՝

թիվ 12105941092970 նույնացուցչի մասով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ փոստային առաքանին «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ին է հանձնվել 2020 թվականի փետրվարի 26-ին:

Այսպիսով, 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշման 7-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2020 թվականի մարտի 10-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, հարցված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ից Հանձնաժողով չի ստացվել:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերն ուսումնասիրելիս Հանձնաժողովի ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործն ուսումնասիրելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնավարող անձինք) պարտավոր են Հանձնաժողովին՝ նրա պահանջով սահմանված ժամկետներում տրամադրել այն տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր վրա դրված լիազորություններին համապատասխան:

Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետին համապատասխան՝ գործի ուսումնասիրման հանձնաժողովն իրավունք ունի գործն ուսումնասիրելիս գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանցից պահանջելու գործի ուսումնասիրման ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ գրավոր կամ բանավոր ձևով:

Գործերի ուսումնասիրման կարգի 22-րդ կետով սահմանված է, որ Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված հարցվող տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողովին ակնհայտ անարժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը հիմք են Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ տուգանքի ձևով պատժամիջոցներ կիրառելու համար։ Նշված՝ տուգանքի ձևով պատժամիջոցների կիրառումն իրականացվում է Տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով սահմանված կարգով:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը, Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան, տուգանք է նշանակում Հանձնաժողով Պայմանագրի XVIII մասով և սույն Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկություններ) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու համար, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություններ) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ անարժանահավատ տվյալներ (տեղեկություններ) ներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10000-ից մինչև 15000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10000-ից մինչև 60000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150000-ից մինչև 1000000 ռուսական ռուբլու չափով:

Այսպիսով, «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում Հանձնաժողովի պահանջով չի ներկայացրել այն տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները), որը պահանջնվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմամբ և 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմամբ (ենթակա էր ներկայացման մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ), 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ (ենթակա էր ներկայացման մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ) և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմամբ (ենթակա էր ներկայացման մինչև 2020 թվականի մարտի 10-ը ներառյալ)՝ դրանով իսկ խախտելով Արձանագրության 13-րդ կետը և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետը:

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի ուսումնասիրման շրջանակներում «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն դիրքորոշում չի հայտնել իր գործողություններում խախտման առկայության փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ:

2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմանը համապատասխան պահանջված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները) «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացնելը խոչընդոտող հանգամանքներ չեն պարզվել:

Գործերի ուսումնասիրման հանձնաժողովի նիստերին «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ և (կամ) լիազորված ներկայացուցիչներ չեն մասնակցել, նիստի ամսաթիվը տեղափոխելու մասին միջնորդություններ նրանք չեն ներկայացրել:

Հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության հարգելի պատճառի վերաբերյալ տեղեկատվություն գործի ուսումնասիրման հանձնաժողովին «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել:

Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Գործերի ուսումնասիրման կարգի 44-րդ կետով ու Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 17-րդ կետով Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանքի ձևով պատժամիջոցներ կիրառելու մասին գործի ուսումնասիրումը դադարեցնելու մասով՝ Գործերի ուսումնասիրման կարգի 46-րդ կետով նախատեսված հիմնավորումների բացակայությունը:

2. «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են տեղեկատվություն չներկայացնելու մեջ, ճանաչել որպես Արձանագրության 13-րդ կետի և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով:

3. Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին ու Արձանագրության 16-րդ կետին համապատասխան՝ «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 6449080010, գրանցման վայրի հասցեն՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75), հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը (Հանձնաժողովի կողմից Գործերի ուսումնասիրման կարգին համապատասխան Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողովին չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած անձ ճանաչված իրավաբանական անձի կողմից տեղեկություններ (տեղեկատվություն) առաջին անգամ չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը) և հաշվի առնելով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշանակել տուգանք՝ 433333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով:

Նշված տուգանքը ենթակա է վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում «Մետալոոբրաբոտկա» ՍՊԸ-ն պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմանը համապատասխան պահանջված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները)՝ այդ որոշումներով սահմանված կարգով:

5. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: