Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 173
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.12.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.12.2020
Дата вступления в силу
17.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 173

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված` Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի (այսուհետ` Գործերի ուսումնասիրման կարգ) 44-րդ և 45-րդ կետերին, Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետին համապատասխան, ուսումնասիրել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու վերաբերյալ գործը, որն Արձանագրության 13-րդ կետի, Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտման հատկանիշներով հարուցվել է «Մետալոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ (ՀՎՀՀ՝ 6449070540, գրանցման հասցեն՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա) (այսուհետ՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ), որի համար պատասխանատվություն է նախատեսված Արձանագրության 16-րդ կետի 5-րդ կետին համապատասխան, և պարզել է հետևյալը.

Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2020 թվականի հունվարի 27-ին գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ.

գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիև,

գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի անդամներ՝

Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Գ.Բ. Արամյան.

Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցուն.

Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ա.Ա. Ալավիձե.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինների այն աշխատակիցների ներկայությամբ, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը, և որոնք պատասխանատու են Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար (տեսակոնֆերանս կապի միջոցով)՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության Արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի պետ Ե.Ա. Մախնաչի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության Գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ Յա.Վ. Սկլյարովայի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ Յու.Վ. Տիխոնովայի.

գործի ուսումնասիրման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված պատասխանողի (նրա ներկայացուցիչների) բացակայությամբ:

Հանձնաժողովում ուսումնասիրվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը՝ «Մետալոոբրաբոտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 6449080010, գրանցման հասցեն՝ 413111, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., 75), «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի և նրանց պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) նկատմամբ, որոնք պարունակում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշներ, որն արտահայտվել է դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված շարժական մեքենաների (այսուհետ՝ խողովակների հատման մեքենաներ) բնույթի, արտադրության եղանակի ու վայրի, սպառողական հատկությունների վերաբերյալ հնարավոր մոլորեցնելու մեջ, և (կամ) նշված ապրանքների արտադրողների նկատմամբ՝ «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի օգտագործմամբ, որոնք իրենց անվանումներում պարունակում են «ՕՐԲԻՏԱ» բառը, որն ըստ 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 623722 ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայականի «ԱՎՏՈԳԵՆ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտ) ապրանքային նշանն է (այսուհետ՝ գործ):

Գործի ուսումնասիրման շրջանակներում լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրման համար անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, նրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից հարցվել է գործի ուսումնասիրման համար հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ից:

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) չի ներկայացվել:

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի նշված գործողությունները (անգործությունը) պարունակում են Արձանագրության 13-րդ կետի և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Մ.Ժումանգարինի կողմից հարուցվել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու վերաբերյալ գործը, և ստեղծվել է դրա ուսումնասիրման հաձնաժողով, ինչի մասին 2020 թվականի մարտի 19-ին կայացվել է թիվ 10/որշ. համապատասխան որոշում:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշման (ուղարկվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ի Հանձնաժողովի թիվ 22-425 նամակով) (այսուհետ՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշում) 3-րդ կետին համապատասխան՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում պետք է Դեպարտամենտին ներկայացներ տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ)՝

2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) խողովակների հատման մեքենաների իրացման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի)) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի պատշաճ ձևով հաստատված պատճենները).

2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) խողովակների հատման մեքենաների ձեռքբերման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի)) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի պատշաճ ձևով հաստատված պատճենները).

խողովակների հատման արտադրվող և (կամ) իրացվող մեքենաների բնութագրերի մասին (կցելով ստանդարտների, տեխնիկական պայմանների համապատասխան բնութագրերը սահմանող փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները).

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերվող և (կամ) իրացվող խողովակների հատման մեքենաների արտադրողների մասին.

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի այն գործողությունների մասին, որոնք ուղղված են «ՕՐԲԻՏԱ-Ռ», «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» բառային նշագիրն ամբողջությամբ կամ մասամբ պարունակող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) գրանցելուն (իրավունքների այլ օրինական ձևով ձեռք բերելուն) (կցելով հավաստող փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները (հայտերի, հաստատված մանրակերտների և այլնի պատճենները)).

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի և (կամ) «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի անձանց խմբի մեջ մտնող կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց մասին, որոնք լիազորված են խողովակների հատման մեքենաների ձեռքբերման և (կամ) գրանցման հարցերով որոշումներ ընդունել (կցելով նրանց լիազորող փաստաթղթերի (տնօրենի հրաման, տնօրենների խորհրդի կարգադրություն և այլն) պատշաճ ձևով հաստատված պատճենները).

2017 թվականից մինչև 2019 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները կատարած անձանց մասին (կցելով իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի, հրամանների, հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշումների, իրավաբանական անձի մասին տեղեկություններ պարունակող պաշտոնական ռեեստրներից քաղվածքների (նշված որոշումը ստանալու օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս ստացման ժամկետով) և իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները կատարելու փաստը հաստատող այլ փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները):

2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշումը 2019 թվականի նոյեմբերի 12-ի Հանձնաժողովի թիվ 22-425 նամակով ուղարկվել է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից տվյալներ)՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ՝ տալով թիվ 12105940028154 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:

«Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ)՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում՝ «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում, թիվ 12105940028154 նույնացուցչի մասով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ փոստային առաքանին «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ին է հանձնվել 2019 թվականի նոյեմբերի 25-ին:

Այսպիսով, 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշման 3-րդ կետին համապատասխան՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, հարցված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ից Հանձնաժողովը չի ստացել:

2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվությունը չստանալու կապակցությամբ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 56/որշ. որոշման (ուղարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ի Հանձնաժողովի թիվ 22-471 գրությամբ) (այսուհետ՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշում) 3-րդ կետին համապատասխան՝ սահմանվել է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից Տեղեկատվության դեպարտամենտին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 56/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը:

2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշումը 2019 թվականի դեկտեմբերի 5-ի Հանձնաժողովի թիվ 22-471 գրությամբ ուղարկվել է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից տվյալներ)՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ:

Այսպիսով, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշման 3-րդ կետին համապատասխան՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, հարցված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ից Հանձնաժողովը չի ստացել:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործով ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշման (ուղարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ի Հանձնաժողովի թիվ 22-491 գրությամբ) (այսուհետ՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշում) 9-րդ կետին համապատասխան՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում պետք է Դեպարտամենտին տեղեկատվություն ներկայացներ Ինտերնետ ցանցում իրեն պատկանող և (կամ) իր կողմից վարձակալվող կայքերի մասին (կցելով հավաստող փաստաթղթերի պատշաճ ձևով հաստատված պատճենները):

2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշումը 2019 թվականի դեկտեմբերի 30-ի Հանձնաժողովի թիվ 22-491 գրությամբ ուղարկվել է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից տվյալներ)՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա:

Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ՝ տալով թիվ 12105941092536 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:

Նշված փոստային առաքանին հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերություն փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ, տալով թիվ 12105941092529 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը, ուղարկվել է նաև «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրենին՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից տվյալներ)՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա:

Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում պարունակվող՝ Դաշնային հարկային ծառայության տվյալների համաձայն՝ 2013 թվականի օգոստոսի 29-ից առ այսօր ________-ը «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրենն է, ինչպես նաև իրավաբանական անձի՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձը:

Ռուսաստանի Դաշնության 1994թ. նոյեմբերի 30-ի թիվ 51-ԴՕ Քաղաքացիական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը որոշվում է դրա պետական գրանցման վայրով: Իրավաբանական անձի պետական գրանցումն իրականացվում է ըստ դրա մշտական գործող գործադիր մարմնի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող այլ մարմնի կամ անձի գտնվելու վայրի:

1998թ. փետրվարի 8-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» թիվ 14-ԴՕ դաշնային օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գտնվելու վայրը որոշվում է դրա պետական գրանցման վայրով:

2001թ. օգոստոսի 8-ի «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին» թիվ 129-ԴՕ դաշնային օրենքի (այսուհետ՝ Թիվ 129-ԴՕ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում պարունակվում են իրավաբանական անձի հասցեի մասին տեղեկություններ:

2019թ. նոյեմբերի 7-ից 2020թ. հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գտնվելու հասցեն իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում չի փոխվել:

Թիվ 129-ԴՕ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված է, որ Թիվ 129-ԴՕ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների փոփոխման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է այդ մասին հայտնել իր գտնվելու վայրի գրանցող մարմնին:

«Ինտերնետ» ցանցում՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում՝ «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն՝

թիվ 12105941092536 նույնացուցիչով, որը համապատասխանում է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի հասցեով փոստային առաքանուն, նշված նամակագրությունն ընկերության կողմից չի ստացվել.

թիվ 12105941092529 նույնացուցիչով, որը համապատասխանում է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի հասցեով փոստային առաքանուն, նշված նամակագրությունը ստացվել է 2020 թվականի հունվարի 29-ին:

Հաշվի առնելով, որ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրենը «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմինն է, և նկատի ունենալով, որ 2019թ. դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշումը նա ստացել է 2020 թվականի հունվարի 29-ին, կարելի է համարել, որ 2019թ. դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշումը նույնպես ստացվել է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 29-ին:

Այսպիսով, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշման 9-րդ կետին համապատասխան՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, նշված տեղեկատվության ներկայացման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ից Հանձնաժողովը չի ստացել:

Հաշվի առնելով, որ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն չի ներկայացրել ավելի վաղ հարցված տեղեկատվությունը, գործի ուսումնասիրման հանձնաժողովն իր 2019թ. դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ դիմել է Սարատովի մարզում Դաշնային հարկային ծառայության թիվ 7 միջշրջանային տեսչություն՝ խնդրելով որոշումը ստանալու պահից 10-օրյա ժամկետում Դեպարտամենտին ներկայացնել այդ որոշման մեջ նշված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները):

Սարատովի մարզում Դաշնային հարկային ծառայության թիվ 7 միջշրջանային տեսչությունը հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 12-27/001803 գրությամբ (մտից 2081 առ 2020թ. փետրվարի 12):

Ներկայացված տեղեկատվությունը հաստատում է հետևյալ փաստերը. «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների ձեռքբերումը.

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների իրացումը.

«Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի մոտ խողովակների հատման մեքենաների արտադրողների մասին և այլ պահանջված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների) առկայությունը:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերն ուսումնասիրելիս Հանձնաժողովի ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից հարցում է գործն ուսումնասիրելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ պարտավոր են Հանձնաժողովին նրա հարցմամբ սահմանված ժամկետներում տրամադրել այն տեղեկատվությունը, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր վրա դրված լիազորություններին համապատասխան:

Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետին համապատասխան՝ գործի ուսումնասիրման հանձնաժողովն իրավունք ունի գործն ուսումնասիրելիս գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանցից հարցելու գործի ուսումնասիրման ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ գրավոր կամ բանավոր ձևով:

Գործերի ուսումնասիրման կարգի 22-րդ կետով սահմանված է, որ Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված հարցվող տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողովին ակնհայտ անարժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը հիմք են Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային պատժամիջոցները կիրառելու համար։ Նշված տուգանային պատժամիջոցների կիրառումն իրականացվում է Տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով սահմանված կարգով:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը, Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան, տուգանք է նշանակում Հանձնաժողով Պայմանագրի XVIII մասով և սույն Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկություններ) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու համար, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություններ) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություններ) ներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10000-ից մինչև 15000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10000-ից մինչև 60000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150000-ից մինչև 1000000 ռուսական ռուբլու չափով:

Այսպիսով, «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն Հանձնաժողովի պահանջով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմանը և 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմանը (ենթակա էր ներկայացման մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ) համապատասխան, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը համապատասխան (ենթակա էր ներկայացման մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ) հարցված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները), դրանով իսկ խախտել է Արձանագրության 13-րդ կետը և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետը:

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի ուսումնասիրման շրջանակներում «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն դիրքորոշում չի հայտնել իր գործողություններում խախտման առկայության փաստի հետ անհամաձայն կամ համաձայն լինելու վերաբերյալ:

2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը համապատասխան հարցված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները) ներկայացնելուն խոչընդոտող հանգամանքներ չեն պարզվել:

Գործերի ուսումնասիրման հանձնաժողովի նիստերին «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի պաշտոնատար անձը և (կամ) ըստ լիազորագրի ներկայացուցիչները չեն մասնակցել, նիստի ամսաթիվը տեղափոխելու մասին միջնորդություններ չեն ներկայացրել:

Հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության հարգելի պատճառի վերաբերյալ տեղեկատվություն գործի ուսումնասիրման հանձնաժողովին «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել:

Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի ուսումնասիրման կարգի 44-րդ կետով ու Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 17-րդ կետով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանային պատժամիջոցներ կիրառելու մասին գործի ուսումնասիրումը դադարեցնելու համար Գործերի ուսումնասիրման կարգի 46-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայությունը:

2. «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գործողությունները, որոնք արտահայտվել են տեղեկատվություն չներկայացնելու մեջ, ճանաչել Արձանագրության 13-րդ կետի և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով:

3. Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին ու Արձանագրության 16-րդ կետին համապատասխան՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի նկատմամբ (ՀՎՀՀ՝ 6449070540, գրանցման հասցեն՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա), հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը (Հանձնաժողովի կողմից Գործերի ուսումնասիրման կարգին համապատասխան Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողովին չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած անձ ճանաչված իրավաբանական անձի կողմից տեղեկություններ (տեղեկատվություն) առաջին անգամ չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը) և հաշվի առնելով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշանակել տուգանք՝ 433333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով:

Նշված տուգանքը ենթակա է վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը համապատասխան հարցված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները)՝ այդ որոշումներով սահմանված կարգով:

5. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: