ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 157 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատության ապահովման մասով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Բելառուսի Հանրապետությանը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 16-րդ կետի 2-րդ ենթակետի, 24-րդ կետի, 30-րդ կետի 1-ին ենթակետի, 32-րդ կետի 4-րդ ենթակետի և 38-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին՝ սև եւ գունավոր մետաղների ջարդոնների և թափոնների մեծածախ առևտրի բնագավառում ծառայությունների նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասով:
2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապահովել խոչընդոտի վերացումը և ձեռնարկած միջոցների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: