ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2022 թվականի N 66-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է․
1․ Սահմանել համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ - (6) |
դեմ (2) |
ձեռնպահ (0) |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ | |
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
|
|
||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 66-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում։
2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, տրանսպորտային մայրուղիներում, ինչպես նաև միտինգների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։
3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։
4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի (արտադրանքի) վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։
5. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 845-Ն որոշմամբ սահմանված պայմանների ապահովում։
6. Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։
7. Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։
8. Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։
9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել ժամը 9:00-ից մինչև ժամը 23։00-ն։
10. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|