Գլխավոր տեղեկություն
Номер
N 66-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2022
Принят
Ջրվեժ համայնքի ավագանի
Дата принятия
08.09.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
08.09.2022
Дата вступления в силу
24.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 66-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է

1․ Սահմանել համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Կողմ - (6)

դեմ (2)

ձեռնպահ (0)

ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

   

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

   

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ  

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

   
   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի

ավագանու 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 66-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում։

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, տրանսպորտային մայրուղիներում, ինչպես նաև միտինգների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի (արտադրանքի) վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։

5. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 845-Ն որոշմամբ սահմանված պայմանների ապահովում։

6. Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։

7. Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։

8. Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել ժամը 9:00-ից մինչև ժամը 23։00-ն։

10. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական: