Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
14.01.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
14.01.2020
Дата вступления в силу
16.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2020 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

«ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ»-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 260-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված` «Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու կարգ»-ում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունների, 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հունվարի 14-ի

թիվ 4 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու կարգ»-ում կատարվող

 

1. 15-րդ կետի առաջին պարբերությունում «, ստացողի (ընդհանուր բեռնագրով) և մաքսային ներկայացուցչի» բառերը փոխարինել «և ստացողի (ընդհանուր բեռնագրով)» բառերով.

2. 23-րդ կետում՝

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վանդակում նշվում են փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, ու ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելը հաստատող փաստաթղթի համարը՝ այն դեպքում, երբ մինչև ԷԲՈՒՄՀ-ի ներկայացնելն ապրանքները ժամանակավոր պահպանման են հանձնվել (Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Վանդակը չի լրացվում

նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե ԷԲՈՒՄՀ-ը ներկայացվելու է մինչև Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը.

Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում:

3. 26-րդ կետում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6-րդ սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան ռեկվիզիտով) նշվում է ապրանքի հերթական համարը՝ ըստ ԷԲՈՒՄՀ-ի և

«/» բաժանիչ նշանից հետո՝ ապրանքի հերթական համարը՝ ըստ անհատական բեռնագրի:».

վեցերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Նշվող արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:»:

4. 29-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Անհատական բեռնագրով տեղափոխվող ապրանքների՝ անդամ պետության փոխարժեքով հաշվարկված ընդհանուր արժեքի և համաքաշի վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան ռեկվիզիտներով, իսկ թղթե կրիչի տեսքով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակի առանձին տողերում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան