Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 48
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 19.08.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
20.06.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
20.06.2012
Дата вступления в силу
01.07.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2012 թվական

          թիվ 48

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման ԵՎ չեղարկման կարգի մասին

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 147)

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

(նախաբանը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 147)

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման՝ կից ներկայացվող կարգը:

(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 147)

2. Ուժը կորցրած ճանաչել՝

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման ոլորտում փաստաթղթերի նախագծերի մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 453 որոշման 1-ին կետի 3-րդ պարբերությունը,

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Մաքսային միության հանձնաժողովի նորմատիվ ակտերի մասին» 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 527 որոշման 2-րդ կետը,

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 606 որոշումը,

- Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթում փոփոխություն կատարելու նախագծի մասին» 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 752 որոշումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սույն Որոշման 1-ին կետին համապատասխանեցնել «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող և համապատասխանության գնահատում իրականացնելու (հաստատելու) համար անհրաժեշտ՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի ձևավորման կարգի մասին» հիմնադրույթը, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 629 որոշմամբ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի թիվ 57 որոշմամբ հաստատված փոփոխությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 147 որոշման խմբագրությամբ)

  (վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 147)

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) մշակման և ընդունման կարգը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման և դրանց չեղարկման կարգը:

2. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի մշակումը ներառում է հետևյալ փուլերը (ընթացակարգերը)՝

ա) տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում կատարվող փոփոխությունների պլանի (այսուհետ՝ պլան), պլանում կատարվող փոփոխությունների նախապատրաստում և հաստատում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից.

բ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) նախապատրաստում.

գ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հանրային քննարկման անցկացում, ներառյալ՝ կարգավորման ազդեցության գնահատումը.

դ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ներպետական համաձայնեցման անցկացում.

ե) Հանձնաժողովի կողմից տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների) ընդունում:

3. Հանձնաժողովը հաստատում է պլանը՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքների համակարգումն ապահովելու նպատակով:

Հանձնաժողովի կողմից պլանի նախապատրաստումն ու հաստատումն իրականացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգով (այսուհետ՝ Կանոնակարգ):

Պլանը կազմվում է Միության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ անդամ պետությունների և (կամ) Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա:

Մշակմանն ուղղված միջոցառումների պլանում տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ներառման վերաբերյալ անդամ պետությունների և (կամ) Հանձնաժողովի առաջարկությունները պետք է պարունակեն տեղեկատվություն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, մշակման համար ներկայացվող տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) կիրառման բնագավառների և դրա գործողության ոլորտի վերաբերյալ:

4. Պլանում նշվում են հետևյալի վերաբերյալ տեղեկություններ՝

ա) տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի անվանումներ.

բ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակման համար պատասխանատու անդամ պետություններ կամ Հանձնաժողով.

գ) տեխնիկական կանոնակարգի համապատասխան նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակմանը մասնակցող անդամ պետություններ կամ Հանձնաժողով.

դ) տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի ներպետական համաձայնեցման ավարտի նախատեսվող ժամկետը.

ե) այն արտադրանքի՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ցանկում դիրքի համարը, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ:

5. Պլանը կամ պլանի փոփոխությունները հաստատելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում անդամ պետությունները որոշում են, թե որ պետական իշխանության մարմինները (այսուհետ՝ մշակողներ) և դրանց մշակմանը մասնակցող մարմինները (այսուհետ՝ համամշակողներ) պետք է պատասխանատու լինեն պլանով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի) մշակման համար, ու նշված տեղեկատվությունը ներկայացնում են Հանձնաժողով:

Պլանում Հանձնաժողովը որպես տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման համար պատասխանատու նշվելու դեպքում համամշակող է համարվում Հանձնաժողովը:

6. Տեխնիկական կանոնակարգի նախագծի կամ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման ֆինանսավորումն իրականացվում է պլանում նշված՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի կամ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման համար պատասխանատուի (անդամ պետության կամ Հանձնաժողովի) կողմից:

7. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքների համակարգումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:

Մշակողներն ու համամշակողները պլանի կատարման նպատակով ձեռնարկում են սույն կարգով սահմանված ժամկետների պահպանմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները:

Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքների համակարգման նպատակով Հանձնաժողովն անդամ պետություններից պահանջում է տեղեկատվություն՝ պլանի կատարման ընթացքի վերաբերյալ:

Նշված տեղեկատվությունը ներկայացնելու վերաբերյալ հարցումն ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ:

Պլանի կատարման ընթացքի վերաբերյալ անդամ պետությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացվում Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:

Հանձնաժողովն ապահովում է պլանի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք), սույն կետի հինգերորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունն անդամ պետություններից ստանալուն զուգահեռ, սակայն եռամսյակը առնվազն մեկ անգամ։

Հանձնաժողովի կոլեգիան Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում տարեկան հաշվետվություն՝ պլանի կատարման նկատմամբ մոնիթորինգի վերաբերյալ:

8. Հանձնաժողովն իրականացնում է ընդունված տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման մասին» թիվ 90 որոշմանը համապատասխան: Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի տրվում է թեք գծով («/») նշվող՝ «ԵԱՏՄ ՏԿ» հապավումից, հերթական համարից և տեխնիկական կանոնակարգի ընդունման տարեթվից բաղկացած նշում:

 

II. Տեխնիկական կանոնակարգի մշակման կարգը

 

9. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակվում է արտադրանքի միասնական ցանկում ներառված այն արտադրանքի մասով պլանին համապատասխան, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող պարտադիր պահանջներ:

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 50 որոշմամբ հաստատված՝ տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ հանձնարարականները:

10. Մշակողը ձևավորում է տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ Հանձնաժողովի ներկայացուցիչներից, համամշակողներից, անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմիններից, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմիններից, անդամ պետությունների՝ ստանդարտացման հարցերով մասնագիտացված տեխնիկական կոմիտեներից, արդյունաբերության ճյուղերից և գործարար համայնքից:

Այն դեպքում, երբ համամշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ տեղեկատվությունը մշակողի կողմից ուղարկվում է համամշակողներին, անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմիններին և Հանձնաժողով:

Այն դեպքում, երբ համամշակողը Հանձնաժողովն է, աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է համամշակողներին և անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմիններին:

Համամշակողները տեղեկատվությունը սույն կետի երկրորդ կամ երրորդ պարբերություններին համապատասխան ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում մշակողին են ներկայացնում առաջարկություններ՝ աշխատանքային խմբի կազմում ներառվելիք թեկնածությունների վերաբերյալ:

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու վերաբերյալ որոշումը մշակողի կողմից ուղարկվում է համամշակողներին, անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմիններին և Հանձնաժողով:

Այն դեպքում, երբ մշակողը Հանձնաժողովն է, աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու վերաբերյալ որոշումը մշակողի կողմից ուղարկվում է համամշակողներին, անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմիններին:

Աշխատանքային խումբը խորհրդատվական մարմին է, որը ստեղծվում է տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելու և մշակողին ներկայացնելու համար: Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝ աշխատանքային խմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և խորհրդատվական բնույթ են կրում:

11. Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, սույն կարգի 5-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան նրան որպես մշակող նշանակելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում մշակողը նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրությունը) և դրան առնչվող փաստաթղթերի լրակազմը:

Այն դեպքում, երբ մշակողը Հանձնաժողովն է, պլանը հաստատելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի առաջին խմբագրության և դրան առնչվող փաստաթղթերի լրակազմի նախապատրաստումը:

12. Տեխնիկական կանոնակարգի նախագծին (տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրությանը) առնչվող փաստաթղթերի լրակազմը ներառում է՝

ա) միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, և միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերը, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

բ) միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի (այսուհետ՝ միջազգային ստանդարտների մշակման ծրագիր) նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական այն ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

գ) միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային այն փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը.

դ) Հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» որոշման նախագիծը և Հանձնաժողովի կոլեգիայի «Ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու ու այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» որոշման նախագիծը.

ե) տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ բացատրագիրը.

զ) ստանդարտների ցանկերի նախագծերի վերաբերյալ բացատրագիրը (այսուհետ՝ ստանդարտների ցանկերի նախագծերի վերաբերյալ բացատրագիր), որը պատրաստվել է միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների ցանկերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգին համապատասխան, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

է) տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցման նախագիծը՝ թիվ 1 հավելվածում ներկայացված ձևով:

13. Տեխնիկական կանոնակարգի նախագծի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային ու հիգիենիկ պահանջներով (այսուհետ՝ միասնական սանիտարական պահանջներ), ներառվում են տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության մեջ:

14. Տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ բացատրագրի մեջ նշվում են՝

ա) տեխնիկական կանոնակարգի ընդունման իրավական հիմքը.

բ) տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակները.

գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների կազմն ու ընդհանուր բնութագիրը.

դ) տեխնիկական կանոնակարգով սահմանվող պարտադիր պահանջների բովանդակությունը.

ե) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների մասով պարտադիր պահանջների սահմանման բնագավառում միջազգային փորձի և անդամ պետությունների փորձի վերլուծությունը.

զ) տեխնիկական կանոնակարգով սահմանվող այն պարտադիր պահանջների նկարագրությունը, որոնք տարբերվում են անդամ պետությունների տարածքներում գործող միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների կամ պարտադիր պահանջների դրույթներից՝ դրանց ներդրման համառոտ հիմնավորմամբ.

է) չափումների միասնականության ապահովման բնագավառի պահանջներին տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը.

ը) տեխնիկական կանոնակարգի նախագծում ներառվող միասնական սանիտարական պահանջների ու ընթացակարգերի, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը.

թ) տեխնիկական կանոնակարգով նախատեսված պարտադիր պահանջները գործողության մեջ դնելու ենթադրվող ժամկետը.

ժ) տեխնիկական կանոնակարգի նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումը, որը պարունակում է տեխնիկական կանոնակարգի իրագործման տնտեսական ազդեցության նկարագրությունը և Միության բյուջեի ծախսերի վրա տեխնիկական կանոնակարգի իրագործման ազդեցության գնահատումը.

ժա) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի մշակումը.

ժբ) այն անձանց շրջանակը, որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի մշակումը.

ժգ) կանոնակարգման հասցեատերերը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտները և կարգավորմամբ նրանց վրա ցուցաբերվող ազդեցությունը, որը նախատեսված է տեխնիկական կանոնակարգի նախագծով.

ժդ) այն ձեռնարկատիրական և այլ գործունեության սուբյեկտների, այլ շահագրգիռ անձանց համար տեխնիկական կանոնակարգով սահմանվող սահմանափակումների բովանդակությունը, որոնց շահերին դա կարող է դիպչել.

ժե) այն խնդրի լուծման մեխանիզմը, որի լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի ընդունումը, և տեխնիկական կանոնակարգով նախատեսված կանոնակարգման նպատակին հասնելը (առաջարկվող կանոնակարգման և նշված խնդրի միջև փոխկապակցության նկարագրությունը).

ժզ) այն խնդիրների լուծման այլ հնարավոր եղանակների նկարագրությունը, որի լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի ընդունումը.

ժէ) այլ տեղեկատվություն, որը, մշակողի կարծիքով, վերաբերում է տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ հիմնական տեղեկություններին:

15. Մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի քննարկումն աշխատանքային խմբի նիստի ժամանակ, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Աշխատանքային խմբի անդամը կարող է գրավոր ներկայացնել հատուկ կարծիք՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան առնչվող փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ, որը կցվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությանը:

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրությունը, սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը և սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը մշակողի կողմից ներկայացվում են Հանձնաժողով՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչի վրա:

16. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի և սույն կարգի 15-րդ կետում նշված՝ աշխատանքային խմբի նիստի արձանագրության քննարկումը Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստի ժամանակ (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե):

Խորհրդատվական կոմիտեի կողմից իրականացված քննարկման արդյունքներով ընդունվում է որոշում՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի հանրային քննարկման հնարավորության, մեկնարկի ամսաթվի և ժամկետի վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում մշակողը Խորհրդատվական կոմիտեի կողմից սահմանված ժամկետի ընթացքում իրականացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակում:

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծն ու սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը մշակողի կողմից ներկայացվում են Հանձնաժողով՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչի վրա:

17. Տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու նպատակով Հանձնաժողովը Միության պաշտոնական կայքում տեղադրում է տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցումը, տեխնիկական կանոնակարգի նախագիծը և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նշված՝ աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը: Տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամկետը չի կարող լինել 60 օրացուցային օրվանից պակաս՝ նշված ծանուցումը Միության պաշտոնական կայքում տեղադրելու օրվանից հաշված: Հանրային քննարկման ավարտի ամսաթիվ է համարվում Հանձնաժողովի կողմից տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին ծանուցումը 2-րդ հավելվածում նշված ձևով Միության պաշտոնական կայքում տեղադրելու ամսաթիվը։

18. Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցումը Միության պաշտոնական կայքում տեղադրելու օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու մեկնարկի և այն ավարտելու նախատեսվող ամսաթվի, ինչպես նաև սույն կարգի 17-րդ կետում նշված նյութերը Միության պաշտոնական կայքում տեղադրելու վայրի մասին (նշելով ամբողջական էլեկտրոնային հասցեները (հիպերհղումները))՝

ա) անդամ պետությունների կառավարություններին.

բ) յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին.

գ) գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, Խորհրդատվական կոմիտեի կազմում ներառված մյուս անկախ փորձագետներին.

դ) այլ շահագրգիռ անձանց, որոնց նպատակահարմար է ներգրավել տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման գործընթացում:

19. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները) անդամ պետությունների և երրորդ պետությունների բոլոր շահագրգիռ անձանց կողմից կարող են ներկայացվել Հանձնաժողով՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու ավարտի նախատեսվող ամսաթվից ոչ ուշ:

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու ավարտի նախատեսվող ամսաթվից ոչ ուշ պատրաստում է դիտողություններ ու առաջարկություններ՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ:

Հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները տեղադրվում են Միության պաշտոնական կայքում և փոխանցվում են մշակողին՝ սույն կարգի 20-րդ կետում նշված՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ արձագանքների ամփոփագրում ներառելու համար, տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

20. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ շահագրգիռ անձանց կողմից ժամանակին ներկայացված դիտողությունների ու առաջարկությունների (արձագանքների) տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ դրանք ստանալուն զուգահեռ, սակայն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, շահագրգիռ անձանց դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները), դրանք ստանալուն զուգահեռ, սակայն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հանձնաժողովի կողմից փոխանցվում են մշակողին՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը թիվ 3 հավելվածով սահմանված ձևով նախապատրաստելու համար (այսուհետ՝ արձագանքների ամփոփագիր):

Հանրային քննարկում անցկացնելու ժամանակահատվածում տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ (արձագանքներ) Հանձնաժողով չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է մշակողին և այն տեղադրում է Միության պաշտոնական կայքում:

21. Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ Հանձնաժողովից դիտողություններ ու առաջարկություններ (արձագանքներ) ստանալու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, մշակողն աշխատանքային խմբի հետ համատեղ կազմում է արձագանքների ամփոփագիրը և այն ներկայացնում է Հանձնաժողով:

Այն դեպքում, երբ մշակողը Հանձնաժողովն է, տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկումն ավարտելու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողովն աշխատանքային խմբի հետ համատեղ կազմում է արձագանքների ամփոփագիրը: Արձագանքների ամփոփագրում տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ ժամանակին ստացված յուրաքանչյուր դիտողության ու առաջարկության (արձագանքի) մասով նշվում է այն ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը կամ այն մերժելու հիմնավորումը:

Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ընթացքում ժամանակին ստացված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները) արձագանքների ամփոփագրում ներառելու նկատմամբ։

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, և մշակողի կողմից Հանձնաժողով ներկայացված արձագանքների ամփոփագրում ներառված չեն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ընթացքում ժամանակին ստացված դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները), կամ մշակողի կողմից նշված չէ արձագանքների ամփոփագրում ներառված դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները) ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրանք մերժելու հիմնավորումը, Հանձնաժողովն արձագանքների ամփոփագիրը վերադարձնում է մշակողին՝ լրամշակման համար: Արձագանքների ամփոփագիրը լրամշակելը և այն Հանձնաժողով ներկայացնելը մշակողի կողմից իրականացվում են արձագանքների ամփոփագիրն ստանալու օրվանից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:

22. Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, Հանձնաժողովն ապահովում է արձագանքների ամփոփագրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ այն ստանալու օրվանից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:

Այն դեպքում, երբ մշակողը Հանձնաժողովն է, արձագանքների ամփոփագիրը կազմելն ավարտելու օրվանից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողովն ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

23. Արձագանքների ամփոփագիրը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից (այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է) կամ արձագանքների ամփոփագիրը կազմելն ավարտելու օրվանից հետո (այն դեպքում, երբ մշակողը Հանձնաժողովն է)՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակումը՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամանակահատվածում ստացված դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները), ինչպես նաև ապահովում է լրամշակված նյութերի քննարկումն աշխատանքային խմբի նիստի ժամանակ, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն:

24. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը լրամշակելիս մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացումը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, կամ եզրակացության ներկայացումն այն մասին, որ չափագիտական փորձաքննություն չի պահանջվում: Չափագիտական փորձաքննության արդյունքներով ձևակերպվում է համապատասխան եզրակացություն։

Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, և եթե հանրային քննարկման ժամանակահատվածում Հանձնաժողով չեն ներկայացվել տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ (արձագանքներ), մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացումը՝ սույն կարգի 20-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Այն դեպքում, երբ մշակողը Հանձնաժողովն է, և եթե հանրային քննարկման ժամանակահատվածում Հանձնաժողով չեն ներկայացվել տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ (արձագանքներ), Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկումն ավարտելու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ուղարկում է անդամ պետություններից մեկի պետական իշխանության այն մարմին, որը, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է չափումների միասնականության ապահովման բնագավառում աշխատանքների կատարման համար՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի չափագիտական փորձաքննություն անցկացնելու նպատակով:

25. Մշակողը պատրաստում է տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծն ու փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է՝

ա) ստանդարտների ցանկերի նախագծերը.

բ) միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը.

գ) միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը.

դ) տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծերը և ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու ու այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծերը.

ե) տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ բացատրագիրը.

զ) ստանդարտների ցանկերի նախագծերի վերաբերյալ բացատրագիրը.

ը) արձագանքների ամփոփագիրը.

թ) տեխնիկական կանոնակարգի նախագծի ու ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա տրված եզրակացությունը կամ եզրակացություն այն մասին, որ չափագիտական փորձաքննություն չի պահանջվում.

ժ) սույն կարգի 23-րդ կետում նշված՝ աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը:

26. Այն դեպքում, երբ մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը մշակողի կողմից Հանձնաժողով են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչի վրա:

Հանձնաժողով ներկայացված տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը ներկայացվելու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրվում են Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը կարգավորելու լիազորությունը:

Երբ Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը կարգավորելու լիազորությունը, հայտնաբերվում է դրանց անհամապատասխանությունը Պայմանագրին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, կամ հայտնաբերվում է սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմում ներկայացված տեղեկությունների ոչ ամբողջական լինելը, Հանձնաժողովի կոլեգիայի այդ անդամն ապահովում է եզրակացության նախապատրաստումն ու դրա ուղարկումը մշակողին՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակման նպատակով:

27. Մշակողը սույն կարգի 26-րդ կետում նշված եզրակացությունն ստանալու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, լրամշակում է տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը և դրանք ուղարկում է Հանձնաժողով՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի ու դրան առնչվող փաստաթղթերի լրակազմի լրամշակումն ավարտելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո:

28. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն նախապատրաստելու նպատակով Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին է վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի ուղարկումը Հանձնաժողովի այն դեպարտամենտ, որի գործունեության ոլորտին է վերապահված ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների հետ կապված հարցերի կարգավորումը:

Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին է վերապահված ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների հետ կապված հարցերի կարգավորումը, մշակողի և Հանձնաժողովի այն դեպարտամենտի մասնակցությամբ, որի գործունեության ոլորտին է վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից հետո՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, ապահովում է կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը նախապատրաստելիս այդ թվում ուսումնասիրվում են նաև արձագանքների ամփոփագրում ներառված դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները):

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման ընթացքում հաշվի են առնվում տեխնիկական կանոնակարգի նախագծի նկատմամբ կարգավորման ազդեցության գնահատման (կարգավորիչ ազդեցության վերլուծության) մասին անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից նախապատրաստած եզրակացությունները (դրանց առկայության դեպքում):

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ստորագրվում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում՝ ղեկավարի տեղակալի կողմից:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության պատճենը եզրակացությունն ստորագրելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի գործունեության ոլորտին է վերապահված ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների հետ կապված հարցերի կարգավորումը, ուղարկվում է Հանձնաժողովի այն դեպարտամենտ, որի գործունեության ոլորտին է վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը:

29. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, տեխնիկական կանոնակարգի նախագծի՝ սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ուսումնասիրման ընթացքում չի հայտնաբերվել Պայմանագրին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի անհամապատասխանությունը կամ սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմում ներկայացված տեղեկությունների ոչ ամբողջական լինելը, Հանձնաժողովը նշված ուսումնասիրումն ավարտելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ ուսումնասիրման համար:

Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, տեխնիկական կանոնակարգի նախագծի՝ սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ուսումնասիրման ընթացքում հայտնաբերվել է Պայմանագրին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի անհամապատասխանությունը, կամ սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմում ներկայացված տեղեկությունների ոչ ամբողջական լինելը և մշակողին համապատասխան եզրակացությունն է ուղարկվել, Հանձնաժողովը դրանք ուսումնասիրման համար ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ մշակողի կողմից տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը սույն կարգի 27-րդ կետին համապատասխան ներկայացվելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Անդամ պետությունների կառավարությունները տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում են դրանց ուսումնասիրումը և անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողով դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելը:

Անդամ պետությունների դիտողություններն ու առաջարկությունները ներկայացվում են Հանձնաժողով՝ Կանոնակարգի 99-րդ կետին համապատասխան:

Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն անդամ պետությունների կառավարություններ ուղարկելու օրվանից հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, ապահովում է անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) կամ, բացառության կարգով, անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների այլ լիազորված ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացումը:

Նշված բանակցությունների ընթացքում ուսումնասիրվում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը՝ պատրաստված Հանձնաժողովի կողմից սույն Կարգի 28-րդ կետին համապատասխան:

Նշված բանակցությունների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, և այդ արձանագրությունը ստորագրվելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ:

Այն դեպքում, երբ սույն կետին համապատասխան ուսումնասիրման արդյունքներով տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն անդամ պետություններում ուսումնասիրվել են՝ առանց դիտողություններ ու առաջարկություններ ներկայացվելու, անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) միջև բանակցություններ չեն անցկացվում:

30. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 29-րդ կետում նշված բանակցությունների արդյունքներով՝ մշակողն արձանագրության ստորագրման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակումը: Եթե մշակողն անդամ պետության պետական իշխանության մարմին է, ապա լրամշակումը նրա կողմից իրականացվում է Հանձնաժողովի հետ համատեղ, և տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը նշված ժամկետում ներկայացվում են Հանձնաժողով:

31. Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի՝ սույն կարգի 30-րդ կետին համապատասխան լրամշակված նախագիծն ու սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը Հանձնաժողով ներկայացվելու օրվանից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում, ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու թիվ 4 հավելվածի ցանկի համաձայն պատրաստված փաստաթղթերի ուղարկումն անդամ պետությունների կառավարություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու և դրանք Միության պաշտոնական կայքում տեղադրելու համար:

32. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով։

Անդամ պետությունների՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցման արդյունքներով ընդունված որոշումներն ուղարկվում են Հանձնաժողով՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը Հանձնաժողովից ստանալու օրվանից հետո՝ 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:

Բացառիկ դեպքերում, երբ անդամ պետությունների՝ ներպետական համաձայնեցման արդյունքներով ընդունված որոշումը, լրացուցիչ ուսումնասիրում անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, չի կարող Հանձնաժողով ուղարկվել նշված ժամկետում, ապա անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինը Հանձնաժողովին գրավոր տեղեկացնում է նշված որոշումը նախապատրաստելու ժամկետի մասին, որը չի կարող գերազանցել տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը Հանձնաժողովից ստանալու օրվանից հետո 90 օրացուցային օրը։

33. Անդամ պետությունների՝ ներպետական համաձայնեցման արդյունքների հիման վրա ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները մշակողին են ուղարկվում՝ դրանք Հանձնաժողով ներկայացվելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Մշակողն անդամ պետությունների շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցման արդյունքներով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները Հանձնաժողովից ստանալու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է նշված դիտողությունների ու առաջարկությունների ուսումնասիրումը, լրամշակում է տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը և դրանք ներկայացնում է Հանձնաժողով:

34. Տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծն ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը կամ սույն կարգի 47-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը նախապատրաստված է սույն կարգի 47-րդ կետին համապատասխան), Հանձնաժողով ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օր հետո քննարկվում են Խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ:

Քննարկման արդյունքներով Խորհրդատվական կոմիտեի կողմից ընդունվում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը սահմանված կարգով ներկայացնելու հնարավորության վերաբերյալ որոշում՝ տեխնիկական կանոնակարգի ընդունման հետ կապված հարցը Հանձնաժողովի խորհրդի այն նիստի օրակարգում ներառելու վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով, որը ձևակերպվում է արձանագրությամբ:

Անհրաժեշտության դեպքում մշակողը Խորհրդատվական կոմիտեի կողմից սահմանված ժամկետում իրականացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերի լրամշակում:

35. Տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերի վերաբերյալ անդամ պետությունների միջև եղած այն տարաձայնությունները, որոնք չեն կարգավորվել Խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ, ուսումնասիրվում են Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ Կանոնակարգով սահմանված կարգով:

36. Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը կարգավորելու լիազորությունը, սույն կարգի 34-րդ կետում նշված՝ Խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան, ապահովում է թիվ 5 հավելվածի ցանկի համաձայն փաստաթղթերի լրակազմի նախապատրաստումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար:

37. Տեխնիկական կանոնակարգի նախագծի լրամշակման ժամանակ՝ Հանձնաժողովի կողմից իրավական փորձաքննություն և իրավական խմբագրում անցկացնելու արդյունքների հիման վրա դրանում էական փոփոխություններ կատարվելու դեպքում, դրա հետագա ուսումնասիրման ընթացակարգերի վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստի ժամանակ:

38. «Տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության է արժանանում Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

Տեխնիկական կանոնակարգն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:

Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի թիվ 5 հավելվածում նշված փաստաթղթերի լրակազմի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիայի կամ Հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ ընդունվում է որոշում՝ դրանց լրամշակման անհրաժեշտության վերաբերյալ, տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի թիվ 5 հավելվածում նշված փաստաթղթերի լրամշակման ընթացակարգը սահմանվում է, համապատասխանաբար, Հանձնաժողովի կոլեգիայի կամ Հանձնաժողովի խորհրդի կողմից կամ իրականացվում է Կանոնակարգով սահմանված կարգով:

«Տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանվում է տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ժամկետը, որը չի կարող լինել նշված որոշումն ընդունելու օրվանից հաշված՝ 180 օրացուցային օրից պակաս:

Ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ տեխնիկական կանոնակարգի ընդունումից հետո:

39. Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օրվա ընթացքում ստանդարտների ցանկերը հաստատում է միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների այն ցանկերը մշակելու և հաստատելու կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը մշակելու և հաստատելու կարգին համապատասխան, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

40. Հանձնաժողովն ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրարկման նկատմամբ մոնիթորինգ ու հսկողություն ապահովելու նպատակով տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետություններից պահանջում է դրա կիրարկման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Նշված տեղեկատվությունը տրամադրելու վերաբերյալ հարցումն ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ:

Տեխնիկական կանոնակարգի կիրարկման ընթացքի վերաբերյալ անդամ պետությունների տրամադրած տեղեկատվությունը, որն այդ թվում ձևավորվում է նաև հաշվի առնելով գործարար համայնքների ներկայացուցիչներից, գիտական ու հասարակական կազմակերպություններից, այլ շահագրգիռ անձանցից ստացված դիմումները, անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների կողմից ներկայացվում է Հանձնաժողով՝ անդամ պետությունների կառավարությունների կողմից Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:

Հանձնաժողովն ապահովում է նշված տեղեկատվության ուղարկումը մշակողին՝ ուսումնասիրման և, անհրաժեշտության դեպքում, տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման համար:

 

III. Տեխնիկական կանոնակարգերի ընդունման և չեղարկման կարգը

 

41. Տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերը մշակվում են պլանին համապատասխան՝ հաշվի առնելով ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրարկման նկատմամբ մոնիթորինգի և հսկողության արդյունքները:

Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը կարող է մշակվել անդամ պետությունների առաջարկությունների կամ Հանձնաժողովի՝ պլանից դուրս արված առաջարկությունների հիման վրա, ընդ որում, Հանձնաժողովի խորհրդի նշված որոշմամբ պետք է սահմանվեն տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակողն ու համամշակողը:

42. Մշակողը որպես մշակող սահմանվելու օրվանից հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում, նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի առաջին խմբագրությունը և փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է՝

ա) ստանդարտների ցանկում փոփոխությունների նախագիծը և ստանդարտների ցանկում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագիրը (անհրաժեշտության դեպքում).

բ) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտության դեպքում).

գ) միջազգային, տարածաշրջանային (միջպետական) և ազգային (պետական) ստանդարտների, մյուս փաստաթղթերի (կանոնների, հրահանգների, հանձնարարականների ու ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի) պահանջների ցանկը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային այն փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, կանոնների և այլ փաստաթղթերի), ինչպես նաև անդամ պետությունների ազգային տեխնիկական այն փաստաթղթերի ցանկը (դրանց նախագծերի), որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը (չի նախապատրաստվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

դ) «Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները գործողության մեջ դնելու ու այդ փոփոխությունների կատարմանն առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.

ե) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագիրը.

զ) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման մասին ծանուցումը՝ սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված ձևով:

43. Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագրի մեջ նշվում են՝

ա) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների ընդունման իրավական հիմքը.

բ) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների ընդունման նպատակները.

գ) տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների կազմն ու ընդհանուր բնութագիրը, որոնց մասով նախապատրաստված է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

դ) այն պարտադիր պահանջների սահմանման բնագավառում միջազգային փորձի և անդամ պետությունների փորձի վերլուծությունը, որոնց մասով նախապատրաստված է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ե) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով սահմանվող այն պարտադիր պահանջների նկարագրությունը, որոնք տարբերվում են միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտներից կամ անդամ պետությունների տարածքներում գործող պարտադիր պահանջներից՝ դրանց ներդրման համառոտ հիմնավորմամբ (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

զ) չափումների միասնականության ապահովման բնագավառում կիրառվող պահանջներին տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

է) տեխնիկական կանոնակարգում ներառվող միասնական սանիտարական պահանջների ու ընթացակարգերի, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ը) տեխնիկական կանոնակարգում կատարվող փոփոխություններով նախատեսված պարտադիր պահանջները գործողության մեջ դնելու ենթադրվող ժամկետը.

թ) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումը, որը պարունակում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների իրագործման տնտեսական ազդեցության նկարագրությունը և Միության բյուջեի ծախսերի վրա փոփոխությունների իրագործման ազդեցության գնահատումը.

ժ) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի մշակումը.

ժա) այն անձանց շրջանակը, որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ժբ) կարգավորման հասցեատերերը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտները և տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով նախատեսված կարգավորման ազդեցությունը դրանց վրա (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ժգ) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով սահմանվող այն սահմանափակումների բովանդակությունը, որոնք առնչվում են ձեռնարկատիրական կամ այլ գործունեության այն սուբյեկտներին, մյուս շահագրգիռ անձանց, որոնց շահերին դրանք կարող են դիպչել (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ժդ) այն խնդրի կարգավորման մեխանիզմը, որի լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով նախատեսված կարգավորման նպատակին հասնելու մեխանիզմը (առաջարկվող կարգավորման և լուծվող խնդրի միջև փոխադարձ կապի նկարագրությունը) (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ժե) այն խնդիրների կարգավորման այլ հնարավոր եղանակների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը (չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում).

ժզ) այլ տեղեկատվություն, որը, մշակողի կարծիքով, վերաբերում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ հիմնական տեղեկություններին:

44. Տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների համաձայնեցումը և դրանց կատարումն իրականացվում է՝ սույն կարգի 15-36-րդ կետերին համապատասխան:

45. Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակողը, սույն կարգի 10-րդ կետին համապատասխան, ձևավորում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ կամ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման գործում ներգրավում է սույն կարգի 10-րդ կետում նշված աշխատանքային խմբին՝ հաշվի առնելով դրա կազմի փոփոխումը (անհրաժեշտության դեպքում):

46. Բացառիկ դեպքերում, այնպիսի հանգամանքների առաջացման ժամանակ, որոնք կարող են հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և (կամ) բույսերի կյանքին և (կամ) առողջությանը սպառնացող անմիջական վտանգի, և (կամ) օպերատիվ արձագանք պահանջող՝ սոցիալ-տնտեսական բնույթի հանգամանքների առաջացման ժամանակ և (կամ) տեխնիկական կանոնակարգում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք խմբագրական բնույթ են կրում, և որոնց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում, և (կամ) եթե տեխնիկական կանոնակարգի դրույթները Պայմանագրի կամ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջանում, տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ կարող են ընդունվել՝ առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու, այդ թվում՝ առանց կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն նախապատրաստելու:

Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի առնչությամբ չեն անցկացվել հանրային քննարկման և հանրային քննարկման արդյունքներով լրամշակման ընթացակարգեր, տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը Հանձնաժողով չի ներկայացվում:

47. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միասնական սանիտարական պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխման և կիրառման կարգին համապատասխան՝ միասնական սանիտարական պահանջներում տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջների մասով կատարվել են փոփոխություններ (այսուհետ՝ միասնական սանիտարական պահանջներում կատարված փոփոխություններ), Հանձնաժողովն այդ փոփոխությունները հաստատելու վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր հետո նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգում համապատասխան փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև փաստաթղթերի լրակազմը, որը պարունակում է՝

ստանդարտների ցանկում փոփոխությունների նախագիծը և ստանդարտների ցանկում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագիրը (անհրաժեշտության դեպքում).

միջպետական ստանդարտների մշակման ծրագրում փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտության դեպքում).

««Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության արժանացնելու վերաբերյալ» Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագիծը.

«Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Տեխնիկական կանոնակարգի ընդունված փոփոխությունները գործողության մեջ դնելու ու անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը (անհրաժեշտության դեպքում).

տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագիրը.

միասնական սանիտարական պահանջներում կատարված փոփոխությունների հանրային քննարկման ընթացքում ներկայացված մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագիրը.

միասնական սանիտարական պահանջներում կատարված փոփոխությունների կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը.

տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումը.

Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու Միության մարմինների որոշումներին ««Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության արժանացնելու վերաբերյալ» Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագծի և «Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի համապատասխանության մասին եզրակացությունը.

Հանձնաժողովի կոլեգիայի նիստի ժամանակ Կանոնակարգով սահմանված կարգով անդամ պետությունների կողմից ներկայացված՝ միասնական սանիտարական պահանջներում կատարված փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նշված նախագծի ու փաստաթղթերի լրակազմի մասով ընթացակարգերի անցկացումը՝ սույն կարգի 34-րդ և 38-րդ կետերին համապատասխան:

48. «Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանություն է ստանում Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:

«Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ, որը չի կարող լինել Հանձնաժողովի խորհրդի նշված որոշումն ընդունելու օրվանից հաշված՝ 180 օրացուցային օրից պակաս:

Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները գործողության մեջ դնելու ու այդ փոփոխությունների կատարմանն առնչվող անցումային դրույթների վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելուց հետո:

49. Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օրվա ընթացքում ստանդարտների ցանկերը հաստատում է միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների այն ցանկերը մշակելու և հաստատելու կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը մշակելու և հաստատելու կարգին համապատասխան, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

50. «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների կամ Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, որոնք պետք է պարունակեն Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծը և դրա վերաբերյալ բացատրագիրը՝ այդ փոփոխությունների կատարման անհրաժեշտության հիմնավորմամբ:

«Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ անդամ պետությունների առաջարկությունները Հանձնաժողով են ներկայացվում անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների կողմից:

Հանձնաժողովը, սույն կարգի 18-22-րդ կետերին համապատասխան, հանրային քննարկում անցկացնելու համար առնվազն 60 օրացուցային օրվա ընթացքում ապահովում է «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագծի և դրա վերաբերյալ բացատրագրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում, ինչպես նաև կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան:

Բացառիկ դեպքերում, այնպիսի հանգամանքների առաջացման ժամանակ, որոնք կարող են հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և բույսերի կյանքին և (կամ) առողջությանը սպառնացող անմիջական վտանգի, և (կամ) օպերատիվ արձագանք պահանջող՝ սոցիալ-տնտեսական բնույթի հանգամանքների առաջացման ժամանակ, «Ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ փոփոխությունների կատարումը Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ կարող է իրականացվել՝ առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու, այդ թվում՝ առանց կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն նախապատրաստելու:

Հանրային քննարկման արդյունքների հիման վրա լրամշակված՝ Հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծն ու դրա վերաբերյալ բացատրագիրը ներկայացվում են Հանձնաժողով՝ անդամ պետության պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմնի կողմից:

Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, ապահովում է հանրային քննարկման արդյունքների հիման վրա լրամշակված՝ Հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագծի ու դրա վերաբերյալ բացատրագրի ուսումնասիրումը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

51. Տեխնիկական կանոնակարգի չեղարկման վերաբերյալ որոշումն ընդունվում է անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ՝ անդամ պետությունների առաջարկությունների և (կամ) Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա:

Տեխնիկական կանոնակարգի չեղարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգի մշակման համար նախատեսված կարգին համանման կարգով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական

կանոնակարգերի մշակման,

ընդունման, փոփոխությունների

կատարման և չեղարկման կարգի

 

(ձև)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակման մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) (այսուհետ՝ նախագիծ) անվանումը

                                             

2. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

 

3. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության մարմինը

 

4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

 

5. Նախագծի մշակման նպատակը

 

6. Նախագծի մշակման հիմքը

 

7. Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ (արձագանքներ) ուղարկելու համար փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

8. Նախագծի հանրային քննարկման ավարտի ենթադրվող ամսաթիվը

 

Տեխնիկական կանոնակարգման
հարցերով Կոլեգիայի անդամ
(նախարար)՝

___________________

 


____________

(ստորագրություն)

(Ա.Ա.Հ.)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական

կանոնակարգերի մշակման,

ընդունման, փոփոխությունների

կատարման և չեղարկման կարգի

 

(ձև)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հանրային քննարկման ավարտի մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) (այսուհետ՝ նախագիծ) անվանումը

                                                 

2. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

 

3. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության մարմինը

 

4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտը*

 

5. Նախագծի մշակման ավարտի ենթադրվող ամսաթիվը

 

____________________

* Նշվում է այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտները փոփոխվել են նախագծի հանրային քննարկման արդյունքներով։

 

Տեխնիկական կանոնակարգման
հարցերով Կոլեգիայի անդամ
(նախարար)՝

___________________

 


____________

(ստորագրություն)

(Ա.Ա.Հ.)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական

կանոնակարգերի մշակման,

ընդունման, փոփոխությունների

կատարման և չեղարկման կարգի

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևը և այն լրացնելու կանոնները

 

I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևը

_________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) անվանումը)

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգին առնչվող փաստաթղթերի լրակազմում ներառված փաստաթղթի) կառուցվածքային տարրը

Դիտողություն կամ առաջարկություն (արձագանք) ներկայացրած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության, պետական իշխանության մարմնի, կազմակերպության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կամ երրորդ պետության անձի անվանումը (գրության համարն ու ամսաթիվը (առկայության դեպքում))

Դիտողությունը կամ առաջարկությունը (արձագանքը)

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը մշակողի եզրակացությունը

1

2

3

4

1.

     

2.

     

...

     

 

II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևը լրացնելու կանոնները

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգ) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևի մեջ նշվում են՝

ա) 1-ին սյունակում՝ հետևյալների հոդվածի, կետի, ենթակետի համարները՝

տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը).

միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, և միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (ստանդարտների նշված ցանկերում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական այն ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը, որը պարունակում է ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (նշված ծրագրում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը).

«Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Ընդունված տեխնիկական կանոնակարգը (տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները) գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին (տեխնիկական կանոնակարգում կատարվող փոփոխություններին) առնչվող անցումային դրույթների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.

տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը.

«Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում տեղադրված այլ փաստաթուղթ:

Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը կազմվում է ներկայացված դիտողությունների ու առաջարկությունների (արձագանքների) հիման վրա՝ հետևյալ հաջորդականությամբ.

տեխնիկական կանոնակարգի նախագիծ (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծ)՝ ընդհանուր առմամբ.

հոդվածներ, կետեր ենթակետեր, հավելվածներ՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) շարադրման կարգով.

այնուհետև սույն ենթակետի երրորդից ութերորդ պարբերություններով նախատեսված հաջորդականությամբ՝

բ) 2-րդ սյունակում՝ դիտողություն կամ առաջարկույթյուն (արձագանք) ներկայացրած՝ Միության անդամ պետության, պետական իշխանության մարմնի, կազմակերպության կամ Միության անդամ պետության կամ երրորդ պետության անձի անվանումը.

գ) 3-րդ սյունակում՝ յուրաքանչյուր դիտողության կամ առաջարկության (արձագանքի) բովանդակությունը։ Միատեսակ դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները) խմբավորվում են տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ընդհանուր դիրքում՝ նշելով այդ դիտողություններն ու առաջարկությունները (արձագանքները) ներկայացրած՝ պետական իշխանության բոլոր մարմինները, կազմակերպությունները և Միության անդամ պետությունների կամ երրորդ պետությունների անձանց.

դ) 4-րդ սյունակում՝ տեխնիկական կանոնակարգը մշակողի եզրակացությունը՝ յուրաքանչյուր դիտողության կամ առաջարկության (արձագանքի) վերաբերյալ (հիմնավորմամբ)՝ օգտագործելով հետևյալ գրություններից մեկը՝

«Ընդունված է», եթե դիտողությունը կամ առաջարկությունը (արձագանքը) ամբողջությամբ է ընդունվում.

«Ընդունված է մասամբ», եթե դիտողությունը կամ առաջարկությունը (արձագանքը) ամբողջությամբ չի ընդունվում։ Ընդ որում, նշվում են դիտողությունը կամ առաջարկությունը (արձագանքը) մերժելու հիմնավորումը և տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) նոր խմբագրության կետի համարը՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) նախորդ խմբագրության վերաբերյալ դիտողությունները կամ առաջարկությունները (արձագանքները).

«Ընդունված է՝ ի գիտություն», եթե մշակողը համաձայն է այն դիտողության կամ առաջարկության (արձագանքի) հետ, որը տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հետ անմիջական առնչություն չունի։

«Մերժված է», եթե դիտողությունը կամ առաջարկությունը (արձագանքը) չի ընդունվում տեխնիկական կանոնակարգը մշակողի կողմից։ Ընդ որում, նշվում են դիտողությունը կամ առաջարկությունը (արձագանքը) մերժելու հիմքերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական

կանոնակարգերի մշակման,

ընդունման, փոփոխությունների

կատարման և չեղարկման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ներպետական համաձայնեցում անցկացնելու վերաբերյալ փաստաթղթերի

 

1. Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջների պահպանումը, և միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերը (ստանդարտների ցանկերում փոփոխությունների նախագիծը), որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

2. Միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական այն ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (նշված ծրագրում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

3. Միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը):

4. «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Ընդունված տեխնիկական կանոնակարգը (տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու) և այդ տեխնիկական կանոնակարգին (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններին) առնչվող անցումային դրույթների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը:

5. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը:

6. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը, որը պատրաստվել է միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների ցանկերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգին համապատասխան, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

7. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը:

8. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխությունների նախագծի) չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա տրված եզրակացությունը կամ եզրակացություն այն մասին, որ չափագիտական փորձաքննություն չի պահանջվում:

9. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և դրան առնչվող փաստաթղթերի լրակազմի մասով կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը:

10. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) բանակցությունների արձանագրությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական

կանոնակարգերի մշակման,

ընդունման, փոփոխությունների

կատարման և չեղարկման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծին (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին) առնչվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագիծը (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգ) (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը):

2. Միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը):

3. ««Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության արժանացնելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի կարգադրության նախագիծը:

4. «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը:

5. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը:

6. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը:

7. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների մասին եզրակացությունը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների մասին եզրակացությունը, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (ստանդարտների նշված ցանկերում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ, կամ եզրակացություն այն մասին, որ չափագիտական փորձաքննություն չի պահանջվում:

8. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և դրան առնչվող փաստաթղթերի լրակազմի մասով կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը:

9. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ֆինանսատնտեսական հիմնավորումը:

10. Տեղեկանք՝ տեխնիկական կանոնակարգի նախագծին (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին) առնչվող աշխատանքի ընթացքի շարադրմամբ:

11. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ուսումնասիրման ամփոփիչ նյութերը:

12. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ««Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության արժանացնելու վերաբերյալ» Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագծի համապատասխանության մասին եզրակացությունը:

13. Հանձնաժողովի պահանջով ներկայացված փաստաթղթերը՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մասով անդամ պետությունների դիրքորոշումների շարադրմամբ և այդ նախագծին առնչվող փաստաթղթերի լրակազմով (առկայության դեպքում):

14. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ որոշում ընդունելու համար կարևորություն ունեցող այլ փաստաթղթեր և տեղեկություններ:։

(կարգը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 147)

 

Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.10.2016, թիվ 147 10.03.2017, թիվ 48
28.05.2015, թիվ 32 12.06.2015, թիվ 48
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան