ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2012 թվական |
թիվ 117 |
քաղ. Մոսկվա |
Մենաշնորհային բարձր (ցածր) գները սահմանելու մեթոդիկայի մասին
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել մենաշնորհային բարձր (ցածր) գները սահմանելու մեթոդիկան (կցվում է)։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման փաստն ամրագրող որոշումն ընդունելուց և գաղտնի տեղեկությունների պաշտպանության կարգն ու դրանց հրապարակման համար պատասխանատվություն սահմանող համաձայնագիրը գործողության մեջ դնելուց հետո` նշված ակտերն ուժի մեջ մտնելու՝ ավելի ուշ ամսաթվից սկսած՝ 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 117 որոշմամբ |
ՄԵԹՈԴԻԿԱ
Մենաշնորհային բարձր (ցածր) գների սահմանման
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն մեթոդիկան մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան և կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, իր իրավասությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդրսահմանային շուկաներ)՝ այդ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս։
(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
2. Սույն Մեթոդիկայում կիրառվում են Արձանագրության 2-րդ կետում սահմանված հասկացությունները, ինչպես նաև այնպիսի հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստները՝
«համաշխարհային շուկայի կոնյունկտուրա»՝ համաշխարհային ապրանքային շուկաներում վաճառքի պայմանները, այդ շուկաներում պահանջարկի, առաջարկի, գների մակարդակը, դրանց փոփոխության միտումները,
«հարակից շուկաներ», «մեծածախ շուկաներ», «մանրածախ շուկաներ»՝ կիրառվում են Արձանագրության 11-րդ կետին համապատասխան հաստատված՝ Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի մեջ (այսուհետ՝ Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկա) սահմանված իմաստներով։(2-ՐԴ կետը ՓՈՓ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
3. Մենաշնորհային բարձր գին ասելով պետք է հասկանալ գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը՝ հետևյալ պայմանների ամբողջական առկայության դեպքում՝
ա) եթե այդ գինը գերազանցում է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարը.
բ) եթե այդ գինը գերազանցում է այնպիսի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գինը, որը, ըստ ապրանքի գնորդների կամ վաճառողների կազմի, համադրելի է ապրանքի շրջանառության պայմաններին, ապրանքային շուկայի հասանելիության պայմաններին, պետական կարգավորմանը, այդ թվում՝ հարկմանը ու մաքսասակագնային կարգավորմանը (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)՝ Միության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում։
(3-րդ կետը ԽՄԲ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95
) 4. Մենաշնորհային բարձր գին չի կարող համարվել այն գինը, որը սահմանվել է բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից այդ ապրանքի համար Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված սակագնի սահմաններում։(4-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95
)5. Մենաշնորհային ցածր գին ասելով պետք է հասկանալ գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը՝ հետևյալ պայմանների ամբողջական առկայության դեպքում՝
ա) եթե այդ գինը ցածր է փաստացի կամ այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից.
բ) եթե այդ գինը ցածր է այն գնից, որը ձևավորվել է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում՝ Միության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում։
(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
6. Գինը չի կարող համարվել մենաշնորհային ցածր, եթե դրա սահմանումն ապրանքը վաճառողի կողմից չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակման՝ կապված այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման հետ, որոնք ապրանքը վաճառողների կամ գնորդների հետ համապատասխան ապրանքային շուկայում անձանց մեկ խմբում չեն ընդգրկվում։
(6-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
II. Մենաշնորհային բարձր (ցածր) գների սահմանումը
7. Ապրանքի մենաշնորհային բարձր գին է համարվում այն գինը, որը համապատասխանում է սույն Մեթոդիկայի 3-րդ կետում նշված պայմաններին և սահմանվել է գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից՝
ա) ապրանքի՝ ավելի վաղ սահմանված գնի բարձրացման միջոցով, ընդ որում, եթե բավարարվում են հետևյալ պայմաններն ամբողջությամբ՝
ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն անփոփոխ են մնացել կամ դրանց փոփոխությունը չի համապատասխանում ապրանքի գնի փոփոխությանը.
ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմն անփոփոխ է մնացել կամ ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունն աննշան է.
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության, այդ թվում՝ պետական կարգավորման միջոցներով պայմանավորված պայմանները՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային կարգավորումը, մնացել են անփոփոխ կամ դրանց փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
ապրանքի պահանջարկը և (կամ) առաջարկը մնացել են անփոփոխ կամ դրանց փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
համաշխարհային շուկայի կոնյուկտուրայի ազդեցությունը մնացել է անփոփոխ կամ դրա փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
հարակից ապրանքային շուկաների ազդեցությունը մնացել է անփոփոխ կամ դրա փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
բ) ապրանքի՝ ավելի վաղ սահմանված գինը պահպանելու կամ այն չիջեցնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն բավարարվում են հետևյալ պայմանները
ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն էականորեն նվազել են.
ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմով է պայմանավորված ապրանքի գնի փոփոխության ՝ նվազեցման հնարավորությունը.
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության, այդ թվում՝ պետական կարգավորման միջոցներով պայմանավորված պայմաններով՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային կարգավորումը, ապահովվում է գնի փոփոխության հնարավորությունը՝ նվազեցման ձևով
ապրանքի պահանջարկի և (կամ) առաջարկի փոփոխությամբ պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը
համաշխարհային շուկայի կոնյուկտուրայի ազդեցությամբ պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը.
հարակից ապրանքային շուկաների ազդեցությամբ պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը.
8. Ապրանքի մենաշնորհային ցածր գին է համարվում այն գինը, որը համապատասխանում է սույն Մեթոդիկայի 5-րդ կետում նշված պայմաններին և սահմանվում է գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից՝
ա) ապրանքի՝ ավելի վաղ սահմանված գնի նվազեցման միջոցով, ընդ որում, եթե բավարարվում են հետևյալ պայմաններն ամբողջությամբ՝
ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն անփոփոխ են մնացել կամ դրանց փոփոխությունը չի համապատասխանում ապրանքի գնի փոփոխությանը.
ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմն անփոփոխ է մնացել կամ ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունն աննշան է.
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության, այդ թվում՝ պետական կարգավորման միջոցներով պայմանավորված պայմանները՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային կարգավորումը, մնացել են անփոփոխ կամ դրանց փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
ապրանքի պահանջարկը և (կամ) առաջարկը մնացել են անփոփոխ կամ դրանց փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
համաշխարհային շուկայի կոնյունկտուրայի ազդեցությունը մնացել է անփոփոխ կամ դրա փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
հարակից ապրանքային շուկաների ազդեցությունը մնացել է անփոփոխ կամ դրա փոփոխությունն անհամաչափ է ապրանքի գնի փոփոխությանը.
բ) ապրանքի՝ ավելի վաղ սահմանված գինը պահպանելու կամ չբարձրացնելու միջոցով, ընդ որում, եթե բավարարվում են հետևյալ պայմաններն ամբողջությամբ՝
ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն էականորեն աճել են.
ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմով պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը.
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության, այդ թվում՝ պետական կարգավորման միջոցներով պայմանավորված պայմաններով՝ ներառյալ հարկմամբ, մաքսասակագնային կարգավորմամբ ապահովվում է ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը.
ապրանքի պահանջարկի և (կամ) առաջարկի փոփոխությամբ պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը.
համաշխարհային շուկայի կոնյուկտուրայի ազդեցությամբ պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը.
հարակից ապրանքային շուկաների ազդեցությամբ պայմանավորվում է ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը։
9. Գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից մենաշնորհային բարձր (մենաշնորհային ցածր) գնի սահմանման հատկանիշները, սույն Մեթոդիկայի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն որոշելու համար, վերլուծվում է՝
ա) գների տարբեր տեսակների դինամիկան (միջին կշռված գներ, տարբեր տեսակի գնորդների համար գներ և այլն),
բ) ապրանքի արտադրության ինքնարժեքը և դրա իրացման հետ կապված առևտրային ծախսերի կառուցվածքները (այդ թվում՝ բոլոր տեսակի ծախսերի հիմնավորվածությունը, ինչպես նաև ինքնարժեքի դինամիկան (այդ թվում՝ ինքնարժեքի (ծախսերի առանձին տարրերի) աճի տեմպերի համադրումը),
գ) ոչ ֆինանսական ակտիվներում ներդրումների դինամիկան,
դ) համախառն շահույթի տարբեր տեսակների դինամիկան և դրա բաշխման ուղղությունները (այդ թվում՝ շահաբաժինների վճարման և ներդրումային գործունեության համար),
դ) արտադրության, վաճառքի, ակտիվների շահութաբերությունը,
ե) ապրանքի արտադրության (վաճառքի) ծավալների դինամիկան։
10. Սույն Մեթոդիկայի 9-րդ կետով նախատեսված վերլուծությունն իրականացնելու նպատակներով՝ որպես ելակետային տեղեկություններ, օգտագործվում են հետևյալ աղբյուրները՝
ա) պաշտոնական վիճակագրական տեղեկությունների տվյալները.
բ) Միության անդամ պետությունների հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, կենտրոնական (ազգային) բանկերից ստացված տեղեկությունները.
գ) ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված տեղեկությունները (ներառյալ որոշակի ապրանքի գնորդների կողմից տրամադրվող տեղեկությունները), այդ թվում՝ նրանց ընտրանքային հարցման միջոցով ստացված տեղեկությունները, ինչպես նաև որոշակի ապրանք վաճառողների կողմից տրամադրված տեղեկությունները, մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները.
դ) տնտեսական և այլ փորձաքննությունների արդյունքները, մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև մասնագետների և փորձագետների եզրակացությունները.
ե) գործադիր իշխանության մարմինների և անկախ տեղեկատվական կենտրոնների ու ծառայությունների հրապարակումների տվյալները.
զ) սպառողների միավորումներից և արտադրողների միավորումներից ստացված տեղեկությունները.
է) զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները.
ը) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նյութերը և Միության անդամ չհանդիսացող պետությունների հակամենաշնորհային մարմինների տեղեկությունները.
թ) պետական ստանդարտները, տեխնիկական պայմանները և այլ նորմատիվներ.
ժ) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացված դիմումները։
(10-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
11. Ապրանքային շուկաների համադրելիությունը որոշելու համար ստուգվում է հետևյալ պայմանների ամբողջական առկայությունը՝
ա) համադրելի ապրանքային շուկաները պատկանում են շուկաների մեկ տեսակին՝ ելնելով վաճառողների և գնորդների տնտեսական գործունեության առանձնահատկությունից (մեծածախ, մանրածախ),
բ) բացակայում են էական տարբերություններն ըստ ապրանքի գնորդների և (կամ) վաճառողների կազմի (ապրանքային շուկայի համադրելի համակենտրոնացման մակարդակ և ծավալ, որոնք որոշվում են մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան),
գ) շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմաններում բացակայում են էական տարբերությունները (տնտեսաաշխարհագրական, բնակլիմայական համադրելի պայմաններ),
դ) ապրանքային շուկաների հասանելիության պայմաններում բացակայում են էական տարբերությունները (օրինակ՝ գործունեություն իրականացնելու համար նախնական ներդրումների համադրելի մակարդակը, ֆինանսական ցիկլի համադրելի տևողությունը, արտադրության նվազագույն համադրելի մակարդակը, առանձին արտադրողների համար առանձնաշնորհումների բացակայությունը, համադրելի վարչական խոչընդոտները և այլն),
ե) բացակայում են պետական կարգավորման միջոցների, այդ թվում՝ հարկման և մաքսասակագնային կարգավորման ազդեցության աստիճանի էական տարբերություններն ապրանքի գնի մակարդակի վրա։
12. Համադրելի ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի գնահատումն իրականացվում է Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան իրականացվող՝ մրցակցային իրավիճակի վերլուծության արդյունքների հիման վրա։
13. Համադրելի ապրանքային շուկաների առկայությունը որոշել չի պահանջվում, եթե համադրվում են գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը և միևնույն ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը նախորդող ժամանակահատվածում ձևավորված գինը՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը, եթե այն ապրանքային շուկայում, որտեղ սահմանվել է մենաշնորհային բարձր գինը, մրցակցային իրավիճակը վերլուծելիս կբացահայտվեն հետևյալ հանգամանքները (ամբողջությամբ)՝
ա) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը նախորդող ժամանակահատվածում գինը ձևավորվել է մրցակցության պայմաններում,
բ) նման ապրանքային շուկայում տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանները չեն փոխվել։
(13-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95
)(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 95)
Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.10.2016, թիվ 95 | 21.12.2016, թիվ 117 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|