Գլխավոր տեղեկություն
Номер
ուղղ.24-2Լ
Տիպ
Ուղղում
Тип
Исходный акт (07.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 11.03.2024
Дата принятия
07.03.2024
Дата подписания
07.03.2024

ՈՒՂՂՈՒՄ

 

Հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակների կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 130-Լ որոշման 1-ին կետի՝

1) 6-րդ ենթակետի՝

ա. «բ» պարբերությունում «նպատակային ծրագրի» բառերի փոխարեն սխալմամբ նշվել է «միջոցառման» բառը,

բ. «դ» պարբերությունում «(«արտադրողականության աճի խորհրդատվություն»)» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «(«արտադրողականության աճի խորհրդատվություն։»)» բառերը,

գ. «ե» պարբերությունում «5-րդ կետով սահմանված նպատակներով վարկերի/լիզինգի» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «5-րդ կետով սահմանված նպատակներով վարկերի/լիզինգի,» բառերը,

դ. «թ» պարբերությունում «Նպատակային ծրագրի» բառերի փոխարեն սխալմամբ նշվել է «Միջոցառման» բառը,

ե. «ժէ» պարբերությունում «նպատակային ծրագրի» բառերի փոխարեն սխալմամբ նշվել է «միջոցառման» բառը,

զ. «իե» պարբերությունում «նպատակային ծրագրով» բառերի փոխարեն սխալմամբ նշվել է «միջոցառմամբ» բառը.

2) 7-րդ ենթակետի «գ» պարբերությունում «նպատակային ծրագրի» բառերի փոխարեն սխալմամբ նշվել է «միջոցառման» բառը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումները:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ
  

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հրապարակվել է 11 մարտի 2024 թվական: