Գլխավոր տեղեկություն
Номер
N 1368-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2022
Дата вступления в силу
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1368-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2․2-րդ կետերով.

«2.1. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված ոչ ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, սույն կետում նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին։ Հատուցման հիմնադրամը սույն կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվեհամարին` բացառությամբ սույն կարգի 2․2-րդ կետում նշված դեպքի։

2․2․ Հատուցման հիմնադրամը սույն կարգի 2․1-ին կետում նշված անձանց կողմից վճարված դրոշմանիշային վճարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով վերադարձրած լինելու դեպքում դրա մասին տեղեկատվությունը սույն կարգի 2․1-ին կետում նշված ժամկետում տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2022 թվական: