Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 105
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.06.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.06.2019
Дата вступления в силу
27.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2019 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆԻ ԳԱՐԵՋՐԱԵՓԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Մինի գարեջրաեփը, որը կիսաավտոմատ տեխնոլոգիական գիծ է՝ համալրված գարեջրի պատրաստման հաջորդական գործողություններ կատարող սարքավորումներով, կազմված է ածիկի մանրատման համար նախատեսված աղացից, ածիկի ու ջրի խառնուրդի տաքացման և գայլուկի հետ քաղցուի եփման համար նախատեսված կաթսայից, քաղցուի զտման համար նախատեսված ռեզերվուարից, քաղցուի և ջրի պաղեցման համար նախատեսված պաղիչներից, ջրի տաքացման համար նախատեսված ռեզերվուարից, հովարար շապիկով՝ ֆերմենտացման համար նախատեսված ռեզերվուարից, գարեջրի հասունացման համար նախատեսված բարձր ճնշման ռեզերվուարից, հեղուկների վերամղման պոմպերից, մինի գարեջրաեփի սարքավորումների կառավարման համակարգից, գծի մոնտաժման համար անհրաժեշտ քանակությամբ խողովակների, կցամասերի, կափույրների լրակազմից, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8438 40 000 0 ենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան