Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-49-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (03.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.111
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.12.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.01.2007
Дата вступления в силу
03.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածում`

ա) երրորդ կետի «12-ապատիկի» բառը փոխարինել «5-ապատիկի» բառով.

բ) ութերորդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական

կացության կարգավիճակ, մշտական կացության

քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 140-ապատիկի չափով»,

 

2) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ

կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու,

ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով»,

 

3) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) մշտական կացության քարտը փոխելու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով»,

4) ուժը կորցրած ճանաչել «զ» ենթակետը,

5) «է» ենթակետի «սովորական» բառը փոխարինել «մշտական» բառով.

գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`

ա) Հայաստանի Հանրապետության այցելության

մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով

գտնվելու իրավունքով) տալու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

բ) Հայաստանի Հանրապետության այցելության

մուտքի բազմակի արտոնագիր (մինչև 120 օր

ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի

վավերականության ժամկետով) տալու համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

 

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական

մուտքի համար արտոնագիր տալու համար

0

 

դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական

մուտքի արտոնագիր տալու համար

0

 

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի

տարանցիկ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի

մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի

վավերականության) տալու համար

բազային տուրքի 18-ապատիկի չափով»:
 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար

ա) Հայաստանի Հանրապետության այցելության

մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով

գտնվելու իրավունքով) տալու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

բ) Հայաստանի Հանրապետության այցելության

բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 120 օր

գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի

վավերականության ժամկետով) տալու համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

 

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական

մուտքի համար արտոնագիր տալու համար

0

 

դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական

արտոնագիր տալու համար

0

 

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի

տարանցիկ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի

մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի

վավերականության) տալու համար

բազային տուրքի 18-ապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.


«Հոդված 14.1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով:»:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի առաջին կետի «դ», «ե» և երկրորդ կետի «բ» և «գ» ենթակետերը:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների իրականացրած գործողությունների և մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդող ամսվա առաջին երկու բանկային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում`

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած նախորդ տարվա հաշվարկային միջին տարեկան փոխարժեքը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-49-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան