ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1284-Ա
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված Երևան քաղաքի վարչական տարածքում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և տեխնիկական այլ միջոցները հետ վերցնել և նվիրել Երևան համայնքին՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և նվիրատվության մասին պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 18-ի N 1284-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը |
1. |
Լուսացուցային օբյեկտներ | |
Կարգավորվող խաչմերուկներ |
187 | |
«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող |
15 | |
Դեղին թարթող տեսակի |
48 | |
Ընդամենը |
250 | |
2. |
Ճանապարհային նշաններ | |
Շահագործման ենթակա |
6685 | |
Շահագործման համար ոչ պիտանի |
1658 | |
Ընդամենը |
8343 |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |