Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 123-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.07.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.07.2022
Дата вступления в силу
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հուլիսի 2022 թվականի

թիվ 123-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 2022 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. հուլիսի 29

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի հուլիսի 26-ի

թիվ 123-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

 

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2023»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

 

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում։

 

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը

Մետաղը և հարգը

Քաշը

Դրամաշուրթը

Տրամագիծը

Որակը

Տպաքանակը

 

100 դրամ

ոսկի, 999.90

1 գրամ

ատամնավոր

16.54 ± 0.12 մմ

սովորական

մինչև 25000 հատ

 

 

 

 

 

 

 

 

6) 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

Ներմուծեք նկարագրությունը_21956

 

2. 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

 

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2023»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

 

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

 

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը

Մետաղը և հարգը

Քաշը

Դրամաշուրթը

Տրամագիծը

Որակը

Տպաքանակը

 

10000 դրամ

ոսկի, 999.90

1/4 տրոյան ունցիա

ատամնավոր

25.20 ± 0.15 մմ

սովորական

մինչև 25000 հատ

 

 

 

 

 

 

 

 

6) 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

Ներմուծեք նկարագրությունը_21957

 

3. 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը

 

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2023»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

 

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

 

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը

Մետաղը և հարգը

Քաշը

Դրամաշուրթը

Տրամագիծը

Որակը

Տպաքանակը

 

25000 դրամ

ոսկի, 999.90

1/2 տրոյան ունցիա

ատամնավոր

30.20 ± 0.20 մմ

սովորական

մինչև 25000 հատ

 

 

 

 

 

 

 

 

6) 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

Ներմուծեք նկարագրությունը_21958

 

4. 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

 

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2023»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

 

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

 

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը

Մետաղը և հարգը

Քաշը

Դրամաշուրթը

Տրամագիծը

Որակը

Տպաքանակը

 

50000 դրամ

ոսկի, 999.90

1 տրոյան ունցիա

ատամնավոր

38.60 ± 0,30 մմ

սովորական

մինչև 25000 հատ

 

 

 

 

 

 

 

 

6) 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

Ներմուծեք նկարագրությունը_21959

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական: