ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2020 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 93 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի «Արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու կարգի մասին» թիվ 93 որոշման 3-րդ կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի թիվ 93 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու կարգի» (այսուհետ՝ Կարգ) 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են գոյություն ունեցող ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ՝ մինչև սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածի ավարտը, կազմակերպել Կարգի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթների՝ գոյություն ունեցող կամ փոփոխված ձևով կիրառումը երկարաձգելու անհրաժեշտությունը որոշելու մասով աշխատանքը: Նշված ժամանակահատվածը լրանալուն պես Կարգի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները, եթե դրանց կիրառումը փոփոխված տեսքով երկարաձգելու անհրաժեշտությունը չի սահմանվել, կիրառվում են գոյություն ունեցող տեսքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 14-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2022, թիվ 57 | 14.07.2022, թիվ 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|