Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 42
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
05.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
05.05.2015
Дата вступления в силу
05.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

Լուսադիոդային լամպի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, դասակարգման մասին

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

1. Ամբողջական կորպուսի մեջ տեղաբաշխված մի քանի լուսադիոդներից և տպատախտակից բաղկացած, փոփոխական հոսանքն ուղղելու և մինչև լուսադիոդներով օգտագործման համար պիտանի մակարդակը լարումը կերպափոխելու համար նախատեսված, ջերմահեռացմամբ և երկցցիկ կամ պարուրակային լամպակոթով լուսադիոդային լամպը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 52 000 3 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան (պատկերների օրինակները բերված են հավելվածում):

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 156, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 51, ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

11. Լուսադիոդային լամպը, որը կազմված է միասնական կորպուսում զետեղված մի քանի լուսադիոդներից և տպահարթակից, որը նախատեսված է փոփոխական հոսանքի ուղղման համար և մինչև լուսադիոդների կողմից օգտագործման համար պիտանի մակարդակը՝ լարման փոխակերպման համար, սարքավորված է ջերմահեռացուցիչով և երկու ոտիկ ունեցող լամպակոթով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 52 000 9 ստորաենթադիրքում (լուսադիոդային լամպի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։

(11-ին կետը լրաց. ԵՏՀԿ 21.09.21 թիվ 127, փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

 

Հավելված