ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 126 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան ուսումնասիրելով Բելառուսի Հանրապետության վարչապետ Ս.Ն. Ռումասի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 126 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ուղերձը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 126 որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|