Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.03.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.03.2020
Дата вступления в силу
15.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2020 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՍՍԻՆԵՐԻ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՍՍԻՆԵՐ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի շասսիի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝

«դ) այնպիսի ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների առնչությամբ, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա շահագործման համար կամ որոնց երթևեկությունը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրվում է միայն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հատուկ թույլտվություն ձևակերպելու դեպքում, որոնք չեն համարվում Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) և «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) տեխնիկական կանոնակարգերի առարկա (ինքնագնաց վերերկրյա աերոդրոմային մեքենաներ, ինքնագնաց անտառային հնձիչներ, ձնագնացներ, արտաճանապարհային մեծաբեռնունակ տրանսպորտային միջոցներ)՝ սույն կետի «գ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված տվյալները (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ):».

բ) 7-րդ կետում՝

«ա» ենթակետի առաջին պարբերությունից և «բ» ենթակետի առաջին պարբերությունից հանել «ֆիզիկական անձի» բառերը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝

«գ) այնպիսի ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների համար, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա շահագործման համար կամ որոնց երթևեկությունը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով թույլտատրվում է միայն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հատուկ թույլտվություն ձևակերպելու դեպքում, որոնք չեն համարվում Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) և «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) տեխնիկական կանոնակարգերի առարկա (ինքնագնաց վերերկրյա աերոդրոմային մեքենաներ, ինքնագնաց անտառային հնձիչներ, ձնագնացներ, արտաճանապարհային մեծաբեռնունակ տրանսպորտային միջոցներ)՝ սույն կետի «բ» ենթակետի երկրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված չափանիշները (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան