Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.01.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.01.2019
Дата вступления в силу
17.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի թիվ 55 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 15-ի

թիվ 7 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի թիվ 55 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ սույն որոշմամբ հաստատված ծրագրում՝

ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.

բ) 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-48-րդ դիրքերով՝

 

33

61.060

Մանկական կոշիկ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ 26165-2003-ի վերանայում

հոդված 3

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

34

83.140

Ռետինե և լատեքսային արտադրատեսակներ: Սանիտարաքիմիական հետազոտություններ: ԳՕՍՏ-ի մշակում` 4.1.10-15-92-2005-ի հիման վրա:

հոդված 4

2019 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

35

83.140

Մանկական ծծակներ լատեքսից: Տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ Ռ 51068-97-ի հիման վրա

hոդված 4

2020 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

36

83.140

Սպասք և տնտեսական նշանակության արտադրատեսակներ՝ պլաստմասսայից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:
ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ Ռ 50962-96 և ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 50962-2008-ի հիման վրա

hոդված 4

2019 թվական

2022 թվական

Ղազախստանի Հանրապետություն

37

77.140 97.040.60

Ճաշի պարագաներ և խոհանոցային պատկանելիքներ կոռոզիակայուն պողպատից։
Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51687-2000-ի հիման վրա

հոդված 4

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

38

81.040.30

Սպասք և դեկորատիվ արտադրատեսակներ՝ ապակուց: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ 30407-96-ի վերանայում

հոդված 4

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

39

61.020

Վերնազգեստ՝ վերարկուի-կոստյումի տեսակակազմից:
Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ 25295-2003-ի վերանայում

հոդված 5

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

40

61.020

Վերնազգեստ՝ զգեստային-բլուզային տեսակակազմից։
Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ 25294-2003-ի վերանայում

հոդված 5

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

41

97.040.60

Սպասք՝ տնտեսական պողպատյա արծնապատ:
Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ 24788-2001-ի վերանայում

հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

42

97.170

Ատամի խոզանակներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:
ԳՕՍՏ 6388-91 (ԻՍՕ 8627-87)

հոդված 4

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

43

85.080

Տակդիրներ մանկական՝ թղթից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։
ԳՕՍՏ Ռ 52557-2011 վերանայում

հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

44

83.140

Ագիդոլ 2-ը, N-նիտրոզամինը (հեռացում երկքլորմեթանով), N-նիտրոզագոյացնողները (հեռացում արհեստական թքով), ցիմատը (դիմէթիլդիթիոկարբամատ), ֆտալային անհիդրիդը որոշելու մեթոդիկա:
ԳՕՍՏ-ի մշակում

հոդված 4

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

45

61.020

Վերնաշապիկներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:
ԳՕՍՏ 30327-2013-ի վերանայում

հոդված 5

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

46

61.020

Զուգագուլպաներ և լեգինսներ՝ գուլպեղենի կլորահյուս ավտոմատների վրա արտադրված:
Ընդհանուր տեխնիկական պայմաններ:
ԳՕՍՏ–ի մշակում՝ ՍՏԲ 1301-2002-ի հիման վրա

հոդված 5

2019 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

47

61.060

Կոշիկ։ Չոր և թաց շփման նկատմամբ կաշիների ներկվածքի կայունության փորձարկման մեթոդ:
ԳՕՍՏ-ի մշակում

հոդված 6

2019 թվական

2022 թվական

Բելառուսի Հանրապետություն

48

85.080

Երեխաների և դեռահասների համար գրքերի և ամսագրերի հրատարակություններ:
Հիգիենիկ պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍանՊիՆ 2.4.7.960-00-ի հիման վրա:

հոդված 8

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան