Գլխավոր տեղեկություն
Номер
N 122-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.4
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
09.11.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
09.11.2016
Дата вступления в силу
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 122-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.22 N 55-Ն)

1. Սահմանել տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակի վերջին էջում ներառվող` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամանակի մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 122-Ն որոշման


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ
ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Ø Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել մինչև 20______ թ. ___________________________ __________________-ը:
(նշվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջվա տարեթիվը, ամիսը և օրը)

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ, սահմանված հիմքերի առկայության դեպքում, ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Դիմողի անձին չվերաբերող դիմումը բավարարելու դեպքում` լիազոր մարմինը այդ մասին ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:

 

Ø Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրեն ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունի.

1. այն անձը, ով հաշվառված է համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս է մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2. այն անձը, ով Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն իրեն չեն ընդգրկել համապատասխան ցուցակում.

(2-րդ կետը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)

3․ այն անձը, ով հաշվառված է համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չի ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։

Ø Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել.

 

20___ թ. ___________________ ____-ից մինչև 20___ թ. _____________-ը` ժամը 2000
                  
(սկզբնաժամկետ է նշվում քվեարկության օրվան նախորդող 5-րդ օրը, վերջնաժամկետ` քվեարկության օրը` մինչև քվեարկության ավարտը)

 

Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

 

Ø Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերով կարող է բողոք (դիմում) ներկայացվել վերադաս լիազոր մարմին կամ դատարան:

Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանը ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող երեք օրերի ընթացքում` այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

(հավելվածը փոփ. 20.01.17 N 17-Ն, փոփ., լրաց. 03.08.22 N 55-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2022, N 55-Ն 05.08.2022, N 122-Ն
20.01.2017, N 17-Ն 20.02.2017, N 122-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան