Գլխավոր տեղեկություն
Номер
N 1362-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.09.2022-17.02.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2022
Дата вступления в силу
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1362-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոց 42 շենք, 88 տարածքի պոմպակայանը 52․5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28032022-01-0185) և պոմպակայանի սարքավորումները` 16607041 դրամ արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, «ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 21/13 շենք, 97 շինություն հասցեի տեխնիկական սենյակը՝ 20.5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28032022-01-0109), պոմպակայանը և սարքավորումները՝ 15866900 դրամ արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1361-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՐՈՆՅԱՆ 42 ՇԵՆՔ, 88 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի

միավորը

Քանակը

Միավորի

արժեքը

Գումարը

(դրամ)

1․

Կցաշուրթ DN 80 Vector

հատ

2

5 531

11 062

2․

Կցաշուրթ DN 80 Vector

հատ

6

4 917

29 502

3․

Մետաղական խողովակ Ф 89*3.0

գծմ

6

4 758

28 548

4․

Պոմպակայան Hydro Multi-ER 3 CRE10-9 U2 A-A-P-BE

հատ

1

7040 625

7040 625

5․

Հիդրոմարտկոց 24լ, Г

հատ

1

17 813

17 813

6․

Ցածր ճնշման ռելե 0-8 բար

հատ

1

18 750

18 750

7․

Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 2 1/2"

հատ

2

28 125

56 250

8․

Փական բատերֆլայ DN 65 Vector

հատ

3

9 167

27 501

9․

Զտիչ ջրի ցանցավոր կցաշուրթավոր DN 65

հատ

1

27 656

27 656

10․

Ճկուն միացում ներքին պարուրակավոր DN 65 2 1/2"

հատ

2

14 813

29 626

11․

Պարոնյան 42 շենք 88 տարածք

քմ

52.5

 

9319 708

 

Ընդամենը

     

16607041

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1361-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ 21/13 ՇԵՆՔ, 97 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ, ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի

արժեքը (դրամ)

Գումարը (դրամ)

1.

«Grundfos» ջրամատակարարման հաճախականությամբ կարգավորվող պոմպակայանի ձեռքբերում և տեղադրում Hidro Multi 3 GRE-10-9 UGA A-P-BБ

համալիր

1

9100000

9100000

2.

Փ 108 մետաղյա խողովակ

գծմ

4

9750

39000

3.

Փ 89 մետաղյա խողովակ

գծմ

10

8450

84500

4.

Dу 100 փական

հատ

1

33800

33800

5.

Dу 80

հատ

4

27300

109200

6.

Dу 80 հետադարձ փական

հատ

1

27300

27300

7.

Dу 80 զտիչ

հատ

1

39000

39000

8.

Ընդարձակման անոթ 100 լ

հատ

1

117000

117000

9.

Փական 3/4՛՛

հատ

2

14300

28600

10.

Էլ. սնուցման մալուխ

գծմ

30

2600

78000

11.

Էլ. սնուցման ավտոմատ անջատիչ

հատ

1

19500

19500

12.

Չոր պաշտպանության էլ. վահանակ

հատ

1

91000

91000

13.

Նկուղային տարածքի շուկայական արժեք

քառ. մ

20.5

 

6100000

 

Ընդամենը

     

15866900

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ