ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 117 |
քաղ. Մոսկվա |
««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ««Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնման համակարգ» նախագծի իրականացման մասին» 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշման իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված ««Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնման համակարգ» նախագծի անձնագրի 7-րդ բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.
«Ազգային պատվիրատու-համակարգող» բառերը փոխարինել «Ազգային պատվիրատու-համակարգող (Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն, Ռուսաստանի Դաշնությունից՝ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայություն)» բառերով.
«Ազգային բաղադրիչի օպերատոր» բառերը փոխարինել «Ազգային բաղադրիչի օպերատոր (Հայաստանի Հանրապետությունից՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրամ, Բելառուսի Հանրապետությունից՝ «Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության «Աշխատանքային ռեսուրսների զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերություն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն, Ռուսաստանի Դաշնությունից՝ «Բյուջետային և ֆինանսական տեխնոլոգիաներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: