Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 38
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.04.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.04.2019
Дата вступления в силу
05.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2019 թվականի

թիվ 38

քաղ. Երևան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 8-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների կիրարկման արդյունքների վերաբերյալ 2018-2019 թվականների հաշվետվությունը (կից ներկայացվում է որպես տեղեկատվական նյութ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

3. [Հանձնարարել] Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անցկացնել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների վերլուծություն և գնահատել այդ միջոցների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության՝ սույն որոշմամբ հաստատված հիմնական կողմնորոշիչներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

 Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի

թիվ    որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության

 

Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և ուղղված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրագործմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) 2019-2020 թվականների ռազմավարական և ծրագրային փաստաթղթերով սահմանված խնդիրների լուծմանը:

Չնայած գլոբալ ապրանքային և ֆինանսական շուկաներում տուրբուլենտության ուժեղացմանը՝ անդամ պետություններում 2018 թվականին մակրոտնտեսական վիճակը մնացել է բավականին կայուն:

Միությունում տնտեսական աճի տեմպերը գերազանցել են 2 տոկոսը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներով սահմանված արժեքը:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը վերջին երկու տարիների ընթացքում պահպանում են տնտեսական աճի տեմպերը միջին համաշխարհային մեծություններից բարձր մակարդակում:

2018 թվականի արդյունքներով ամբողջ Միությունում նկատվել է ապրանքների արտադրության և ծառայությունների հիմնական ցուցանիշների դրական դինամիկա։ Արդյունաբերական արտադրությունն աճել է բոլոր անդամ պետություններում, և ամբողջ Միությունում աճը կազմել է 3,1 տոկոս: Ընդ որում, Միությունում հանքարդյունաբերական հատվածում արտադրության ծավալների մեծացումը եղել է ավելի բարձր, քան մշակող հատվածում, ինչը գլխավորապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունում օգտակար հանածոների արդյունահանման ավելացմամբ: Ամբողջ Միությունում աճը շինարարության հատվածում կազմել է 5 տոկոս:

Միությունում մանրածախ առևտրի շրջանառությունն ավելացել է 3,1 տոկոսով, ընդ որում, աճ է նկատվել յուրաքանչյուր անդամ պետությունում: Ոչ մեծ կրճատում (0,4 տոկոս) տեղի է ունեցել գյուղատնտեսության արտադրանքի արտադրության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում արտադրության ծավալների նվազեցման հետևանքով:

Բոլոր անդամ պետություններում տնտեսական զարգացման դինամիկայի վրա դրական ազդեցություն է ունեցել ներդրումային ակտիվության բարձրացումը:

Կապիտալ ներդրումների հավելաճի առավել բարձր տեմպեր են արձանագրվել Ղազախստանի Հանրապետությունում, որտեղ նկատվել է ներդրումների ծավալների մեծացում հանքարդյունահանող ճյուղերում և մշակող ճյուղերի մեծամասնությունում:

Անդամ պետություններում գործնական ակտիվության չափավոր դրական դինամիկան հումքային շուկաներում գրեթե ամբողջ 2018 թվականի ընթացքում համեմատաբար բարենպաստ գնային կոնյունկտուրայի հետ մեկտեղ նպաստել է ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների աճին: Երրորդ երկրների հետ առևտրի արժեքային ծավալներն աճել են առաջանցիկ տեմպերով՝ հաշվի առնելով ապրանքային կառուցվածքում հանքային արտադրանքի արտահանման պահպանվող գերակշռությունը: Ներդրումային ակտիվության աճին զուգընթաց ներմուծման գնումները մեծամասամբ կենտրոնացվել են մեքենաշինության ճյուղի արտադրանքի և արտադրական սարքավորումների վրա, ինչը որոշակի խթան է հանդիսացել Միության արտադրական ներուժի զարգացման համար՝ նպաստելով մյուս կողմից ներմուծումից կախվածության դրա ավելացմանը:

Արդյունաբերական հատվածում բացթողման աճի և ներմուծման ծավալների ավելացման ֆոնի վրա իրական աշխատավարձերի բարձրացմամբ և սպառողական վարկավորման ծավալների մեծացմամբ ապահովված սպառողական ակտիվությունը հիմնականում աճել է երկարաժամկետ օգտագործման ապրանքների հաշվին, ինչը հիմնականում կապված է սպառման աստիճանաբար վերականգնման հետ՝ նախորդ տարիներին դրա էական կրճատումից հետո: Միևնույն ժամանակ պահպանվում է ապրանքների և ծառայությունների գների նկատմամբ բնակչության բարձր զգայունությունը:

Անդամ պետություններում սպառողական գների աճը եղել է մեղմ: Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի քաղաքականությունն ուղղված է եղել ազգային միջնաժամկետ կողմնորոշիչներին մոտ կամ դրանց սահմաններում գնաճի ցուցանիշների պահպանմանը, ինչը նաև նպաստել է Պայմանագրով սահմանված՝ գնաճի (սպառողական գների ինդեքս) մակարդակի ցուցանիշի սահմանային հաշվարկային քանակական արժեքի պահպանմանը բոլոր անդամ պետությունների կողմից: Գնաճային ֆոնը ձևավորվել է գլխավորապես այնպիսի գործոնների հաշվին, ինչպիսիք են ներքին պահանջարկի ամրապնդումը, վառելիքաէներգետիկական ապրանքների գների բարձրացումը, ինչպես նաև որոշ անդամ պետություններում ազգային արժույթների թուլացումը:

Պետական ֆինանսների ոլորտում 2018 թվականին իրավիճակը բարելավվել է, համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական կառավարման հատվածի պարտքը նվազել է բոլոր անդամ պետություններում: Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պետական կառավարման հատվածի համախմբված (կոնսոլիդացված) բյուջեի սալդոն եղել է դրական, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ բացասական, սակայն այդ երկրներում բյուջեի պակասուրդը 2017 թվականի համեմատ նվազել է: Իրողության բարելավմանը նպաստել են անդամ պետությունների կառավարությունների կողմից ընդունված՝ բյուջեի եկամտային բաղադրիչի ավելացման և ծախսային բաղադրիչի օպտիմալացման միջոցները, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման պրակտիկայում բյուջետային կանոնների ներդրումը և օգտագործումը, որոնք ուղղված են դրանց ընթացիկ հավասարակշռվածության և երկարաժամկետ կայունության ապահովմանը:

Միությունում 2018 թվականին 2-տոկոսանոց տնտեսական աճին հասնելու առաջադրանքը կատարվել է: Սակայն ստացված մակրոտնտեսական արդյունքները չեն տարբերվում էական կայունությամբ, իսկ միջնաժամկետ ժամանակահատվածում ձեռք բերված տնտեսական աճի տեմպերի պահպանումն անդամ պետությունների համար մարտահրավեր է: Տնտեսական ակտիվության վերականգնման փուլն ավարտվում է, և ամբողջ Միությունում տնտեսական աճը 2019 թվականին կդանդաղի: Դա պայմանավորված է ինչպես արտաքին գլոբալ ռիսկերով, այնպես էլ ներքին սահմանափակումների առկայությամբ, որոնք միասին վերցրած ազդում են մակրոտնտեսական կայունության և ամբողջությամբ վերցրած՝ Միությունում տնտեսական զարգացման վրա:

2019-2020 թվականների ընթացքում առաջատար միջազգային կազմակերպությունները կանխատեսում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղում՝ մի շարք զարգացած երկրների և ձևավորվող շուկաներով խոշոր տնտեսությունների դրամավարկային քաղաքականության խստացման, արդյունաբերական արտադրության զսպված դինամիկայի ու համաշխարհային առևտրի պայմանների բարդացման ֆոնի վրա:

ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճը, որը պայմանավորված է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի հետագա ավելացման վերաբերյալ մի շարք որոշումների ընդունմամբ, կարող է հանգեցնել հյուսիսամերիկյան ակտիվների ներդրումային գրավչության բարձրացմանը և ձևավորվող շուկաներով երկրներից կապիտալի արտահոսքի պահպանմանը: Այս առնչությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցային ճնշման պահպանման հավանականությունը, առանձնակի արդիականություն է ձեռք բերում Միության շրջանակներում մակրոտնտեսական և ֆինանսական պայմանների կանխատեսելիության և կայունության բարձրացումը՝ որպես անդամ պետությունների հետագա տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հիմք:

Էներգակիրների և մետաղների շուկաներում պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցման դեպքում արդյունաբերական արտադրության համաշխարհային աճի դանդաղեցումը կարող է ցուցաբերել նվազեցնող ճնշում անդամ պետությունների հումքային գների և արտահանման արժեքային ծավալի վրա: Հումքային ապրանքները, նախկինի նման, համարվում են խոշորագույն աղբյուր անդամ պետությունների արտահանման կառուցվածքում, սակայն հումքային պաշարների օգտագործման հաշվին ազգային տնտեսությունների տարածուն աճի հնարավորություններն էականորեն սահմանափակված են: Անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել Միության արտադրական ներուժի բարձրացման վրա՝ թվային տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման, որակապես նոր գիտատեխնոլոգիական մշակումների և նորարարությունների ստեղծման հիման վրա՝ օգտագործելով ոչ միայն կառուցվածքաներդրումային քաղաքականության հնարավորությունները, այլ նաև հասանելի խթանները՝ բիզնեսի ներդրումային մոտիվացումը բարձրացնելու համար:

Համաշխարհային առևտրի պայմանների բարդացումը, ինչը պայմանավորված է առևտրային սահմանափակումների խստացմամբ և գլոբալ հովանավորչության ուժեղացմամբ, շոշափում է բազմաթիվ երկրներից ապրանքների լայն շրջանակներ և կարող է հանգեցնել արտադրության և իրացման միջազգային շղթաների ներդաշնակեցված գործունեության խախտմանը: Առևտրատնտեսական փոխգործակցության գլոբալ հեռանկարների վատթարացման ֆոնի վրա աճում է Միության ներքին շուկայի զարգացման և անդամ պետությունների մրցակցային առավելությունների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ տնտեսական համագործակցության խորացման և Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատության հետագա ընդլայնման, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ ներուժի իրագործման հաշվին: Միջազգային անկայունության աճի պայմաններում ներքին շուկայի զարգացումն անդամ պետությունների տնտեսությունների համար կարող է ստեղծել լրացուցիչ սիներգիկ ազդեցություն՝ ջանքերի միավորման, համատեղ ծրագրերի և նախագծերի կիրարկման, ինչպես նաև Միության շրջանակներում ընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված միջոցների համակարգման հաշվին: Դրա հետ կապված՝ առանձնակի կարևորություն է ձեռք բերում այդ թվում անդամ պետությունների ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված հռչակագրի կիրարկումը:

Միևնույն ժամանակ արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդումը շարունակում է մնալ փոխշահավետ միջպետական հարաբերությունների ստեղծման համար կարևոր առաջնահերթությունն ու գրավականը:

Ստեղծվող գլոբալ կոնյունկտուրայի համատեքստում միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակն է դառնում Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում անդամ պետությունների մրցունակության բարձրացման հաշվին դինամիկ և կայուն տնտեսական զարգացման ապահովումը: Անհրաժեշտ է ջանքերն ուղղել ռազմավարական հիմունքների ամրապնդմանը՝ Միության տնտեսության կայուն և առաջընթաց աճի համար:

Այդ նպատակին հասնելուն կնպաստի ազգային և ինտեգրման միջոցների կիրարկումը հետևյալ ուղղություններով՝

ներքին մակրոտնտեսական և ֆինանսական պայմանների կանխատեսելիության և կայունության բարձրացում՝

գնային կայունության պահպանում.

պետական ֆինանսների կայունության բարձրացում.

ֆինանսական հատվածի հետագա զարգացում՝ միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա.

պայմանների ստեղծում՝ փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու համար.

անդամ պետությունների արտադրական ներուժի հզորացում՝

տնտեսության արտադրական հատվածում ներդրումային ակտիվության խթանում.

գիտատեխնոլոգիական և նորարարական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների ստեղծում.

թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում ու զարգացում.

անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության մեխանիզմի ձևավորում՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծումը փոխարինելու շրջանակներում ինտեգրման փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի շրջանակներում ներմուծումը փոխարինելու կոոպերացիոն նախագծեր կիրարկելիս.

բարձր ավելացված արժեքով արտադրանքի բացթողման հզորությունների ավելացում և արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդում.

Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և ինտեգրման նախագծերի կիրարկում և Միության ագրոարդյունաբերական հատվածում ագրոարդյունաբերական նախագծերի ձևավորում.

Միության ներքին շուկայի զարգացում և արտաքին գործընկերների հետ համագործակցության ամրապնդում՝

խոչընդոտների բացահայտման և վերացման, ինչպես նաև Միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների փուլային կրճատման մասով աշխատանքների շարունակում, այդ թվում՝ Պայմանագրի և Միության մարմինների՝ դրա զարգացման համար ընդունված ակտերի համապատասխան դրույթներում փոփոխություններ կատարելու միջոցով.

անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորում և մրցակցության պաշտպանություն.

Միության տրանսպորտալոգիստիկ ներուժի զարգացում.

Միության շրջանակներում աշխատանքային և կրթական շարժունակության ոլորտում հնարավորությունների ընդլայնում.

արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի խորացում և միջազգային համագործակցության զարգացում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: